«Պետրե Մելիքիշվիլի»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Տող 16. Տող 16.


Մելիքիշվիլին մահացել է 77 տարեկան հասակում՝ [[1927 թվական|1927 թվակա]]նի [[մարտի 23]]-ին, [[Թիֆլիս]]ում: Հուղարկավորվել է Թիֆլիսի պետական համալսարանի զբոսայգում: Շիրմի վրա կանգնեցվել է նրա հուշարձանը: Մելիքիշվիլու անունով է կոչվել [[Վրաստանի գիտությունների ակադեմիա|Վրաստանի գիտությունների ակադեմիայ]]ի քիմիայի ինստիտուտը, ինչպես նաև՝ [[Աջարիա]]յի մայրաքաղաք [[Բաթումի]] փողոցներից մեկը: [[Թբիլիսի]]ում այն շենքի պատին, որտեղ երկար տարիներ բնակվել է անվանի գիտնականը, փակցվել է հուշատախտակ: Բացի այդ, սահմանվել է Մելիքիշվիլու անունը կրող հատուկ գիտական մրցանակ՝ հանրապետության լավագույն քիմիկոս գիտնականներին խրախուսելու նպատակով:
Մելիքիշվիլին մահացել է 77 տարեկան հասակում՝ [[1927 թվական|1927 թվակա]]նի [[մարտի 23]]-ին, [[Թիֆլիս]]ում: Հուղարկավորվել է Թիֆլիսի պետական համալսարանի զբոսայգում: Շիրմի վրա կանգնեցվել է նրա հուշարձանը: Մելիքիշվիլու անունով է կոչվել [[Վրաստանի գիտությունների ակադեմիա|Վրաստանի գիտությունների ակադեմիայ]]ի քիմիայի ինստիտուտը, ինչպես նաև՝ [[Աջարիա]]յի մայրաքաղաք [[Բաթումի]] փողոցներից մեկը: [[Թբիլիսի]]ում այն շենքի պատին, որտեղ երկար տարիներ բնակվել է անվանի գիտնականը, փակցվել է հուշատախտակ: Բացի այդ, սահմանվել է Մելիքիշվիլու անունը կրող հատուկ գիտական մրցանակ՝ հանրապետության լավագույն քիմիկոս գիտնականներին խրախուսելու նպատակով:

== Կենսագրություն ==
[[ԽՍՀՄ]] ԳԱ թղթակից անդամ ([[1927]])։ [[1872]] թվականին ավարտել է [[Օդեսայի համալսարան|Օդեսայի Նովոռոսիյսկյան համալսարան]]ը ([[1895]]-[[1917]] թթ.՝ նույն [[համալսարան]]ի [[պրոֆեսոր]])։

[[1918]] թ. հիմնադրված [[Թիֆլիսի պետական համալսարան|Թիֆլիսի համալսարան]]ի առաջին ռեկտորը։


== Ուսումնասիրություներ ==
== Ուսումնասիրություներ ==

18:46, 12 Մայիսի 2019-ի տարբերակ

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մելիքիշվիլի (այլ կիրառումներ)
Պետրե Մելիքիշվիլի
Ծնվել էհունիսի 29 (հուլիսի 11), 1850[1]
Թիֆլիս, Թիֆլիսի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահացել էմարտի 23, 1927(1927-03-23) (76 տարեկան)
Թիֆլիս, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԳերեզմանԹիֆլիս
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն,  Անդրկովկասյան ԴՖՀ,  Վրաստանի Դեմոկրատական Հանրապետություն և  ԽՍՀՄ
Մասնագիտությունքիմիկոս
Հաստատություն(ներ)Օդեսայի ազգային համալսարան
Գործունեության ոլորտքիմիա
Ալմա մատերՕդեսայի ազգային համալսարան
Գիտական աստիճանքիմիական գիտությունների դոկտոր
 Petre Melikishvili Վիքիպահեստում

Մելիքիշվիլի Պյոտր Գրիգորի (վրաց.՝ პეტრე მელიქიშვილი, հունիսի 29 (հուլիսի 11), 1850[1], Թիֆլիս, Թիֆլիսի նահանգ, Ռուսական կայսրություն - մարտի 23, 1927(1927-03-23), Թիֆլիս, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային քիմիկոս գիտնական, ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի թղթակից-անդամ, Թբիլիսիի պետական համալսարանի հիմնադիրներից մեկը և նրա առաջին ռեկտորը[2][3]

Կենսագրություն

Պետրե Մելիքիշվիլին ծագումով հայ-վրացական ազնվականական Մելիքիշվիլի տոհմից է: Նրա ծնողները 1840-ական թվականներին Ախալցխայից տեղափոխվել էին Թիֆլիս, որտեղ էլ ծնվել է Պետրեն:

Նա 1868 թվականին ավարտել է Թիֆլիսի գիմնազիան, հաջորդ տարում ընդունվել Օդեսայի Նովոռոսիյսկյան կոչված համալսարան (ներկայումս՝ Օդեսայի Ի. Մեչնիկովի անվան ազգային համալսարան)[4]: Նրա ուսումնառության տարիներին այդ համալսարանում դասախոսում էին մի շարք ականավոր գիտնականներ, նրանց թվում՝ Լև Ցենկովսկին, Իլյա Մեչնիկովը, Նիկոլայ Սոկոլովը...

1872 թվականին Մելիքիշվիլին գերազանցությամբ ավարտել է Օդեսայի համալսարանի ֆիզմաթ ֆակուլտետը, հաջորդ տարում գրել է իր առաջին գիտական աշխատանքը և կարճ ժամանակ անց ուղարկվել է արտասահման՝ գիտության մեջ խորանալու: 1875 թվականին վերադարձել է, դրանից տասը տարի անց պաշտպանել դոկտորական ատենախոսությունը: 1885-ից մինչև 1917 թվականը Մելիքիշվիլին աշխատել է Օդեսայի Ի. Մեչնիկովի անվան համալսարանում, որտեղ էլ հենց նրան շնորհվել է պրոֆեսորի կոչում:

1893 թվականից նա հիմնականում մասնագիտացել է անօրգանական քիմիայի բնագավառում: 1899 թվականին այդ ասպարեզում ձեռք բերած ակնառու նվաճումների համար արժանացել է Պետերբուրգի գիտությունների ակադեմիայի Լոմոնոսովյան մրցանակին:

Անմիջական մասնակցություն է ունեցել Թիֆլիսի համալսարանի հիմնադրման գործում, նորաստեղծ բարձրագույն կրթօջախի պրոֆեսորների՝ 1918 թվականի հունվարի 13-ին կայացած հավաքում ընտրվել համալսարանի առաջին ռեկտոր, սակայն շուրջ մեկ տարի անց, Թիֆլիսի գեներալ-նահանգապետի հետ ունեցած քաղաքական տարաձայնությունների պատճառով, ստիպված է եղել հրաժարվել այդ պաշտոնից:

1921 թվականի հուլիսին դարձել է համալսարանի գյուղատնտեսության ֆակուլտետի դեկան: Գիտական բեղմնավոր աշխատանքը հաշվի առնելով՝ հետագայում նրան ընտրել են ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի թղթակից-անդամ:

Մելիքիշվիլին մահացել է 77 տարեկան հասակում՝ 1927 թվականի մարտի 23-ին, Թիֆլիսում: Հուղարկավորվել է Թիֆլիսի պետական համալսարանի զբոսայգում: Շիրմի վրա կանգնեցվել է նրա հուշարձանը: Մելիքիշվիլու անունով է կոչվել Վրաստանի գիտությունների ակադեմիայի քիմիայի ինստիտուտը, ինչպես նաև՝ Աջարիայի մայրաքաղաք Բաթումի փողոցներից մեկը: Թբիլիսիում այն շենքի պատին, որտեղ երկար տարիներ բնակվել է անվանի գիտնականը, փակցվել է հուշատախտակ: Բացի այդ, սահմանվել է Մելիքիշվիլու անունը կրող հատուկ գիտական մրցանակ՝ հանրապետության լավագույն քիմիկոս գիտնականներին խրախուսելու նպատակով:

Ուսումնասիրություներ

1873-1891 թթ. հայտնագործել և ուսումնասիրել է օրգանական միացությունների նոր դաս՝ գլիցիդային թթուներ։ 1897-1913 թթ. Լ․ Պիսարժևսկու հետ սինթեզել է Ս, Nb, Та, W, В, Mo, Ti, V-ի գերթթուները։ Առաջինն է ստացել ամոնիումի գերօքսիդ և նատրիումի գերբորատ։

Առաջարկել է վերլուծական նոր մեթոդներ։

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  2. Меликов Пётр Григорьевич, статья в Большой советской энциклопедии
  3. Меликишвили (Меликов) Петр Григорьевич на сайте Архивов РАН
  4. «Petre Melikishvili». Ivane Javakhishvili Tbilisi State University. Վերցված է 2018-05-14-ին.

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պետրե Մելիքիշվիլի» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 387