Լև Ցենկովսկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Լև Ցենկովսկի
Tsenkovsky Lev Semyonovich.jpg
Ծնվել էհոկտեմբերի 1 (13), 1822
Վարշավա, Ռուսական կայսրություն
Մահացել էսեպտեմբերի 25 (հոկտեմբերի 7), 1887 (64 տարեկանում)
Լայպցիգ, Սաքսոնիայի թագավորություն, Գերմանական կայսրություն
ՔաղաքացիությունՌուսական կայսրություն
Մասնագիտությունկենդանաբան, բուսաբան և մանրէաբան
Հաստատություն(ներ)Սանկտ Պետերբուրգի համալսարան և Խարկովի ազգային համալսարան
Գործունեության ոլորտբուսաբանություն
ԱնդամակցությունՊետերբուրգի գիտությունների ակադեմիա
Ալմա մատերՍանկտ Պետերբուրգի համալսարանի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետ
Գիտական աստիճանբնական գիտությունների դոկտոր
Եղել է գիտական ղեկավարԻլյա Մեչնիկով և Andrei Famintsyn?
ՊարգևներԿարլ Էռնստ ֆոն Բերի մեդալ

Լև Սեմյոնովիչ Ցենկովսկի (հոկտեմբերի 1 (13), 1822, Վարշավա, Ռուսական կայսրություն - սեպտեմբերի 25 (հոկտեմբերի 7), 1887, Լայպցիգ, Սաքսոնիայի թագավորություն, Գերմանական կայսրություն), ռուս (ազգությամբ լեհ) բուսաբան, պրոտիստոլոգ և մանրէաբան, Պետերբուրգի ԳԱ թղթակից անդամ (1881 թ.

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է Պետերբուրգի համալսարանը (1844 թ.Յարոսլավլի Դեմիդովյան լիցեյի (1850–1854 թթ.), Պետերբուրգի (1854-1859 թթ.), Նովոռոսիյսկյան (Օդեսայում, 1865-1871 թթ.) և Խարկովի (1872-1887 թթ.) համալսարանների պրոֆեսոր։

Ստորակարգ բույսերի ու կենդանիների ուսումնասիրման օնտոգենետիկական մեթոդի հիմնադիրներից է։ Լև Ցենկովսկին զարգացրել է բուսական և կենդանական աշխարհի գենետիկական միասնության վերաբերյալ պատկերացումները, պրոպագանդել Չ․ Դարվինի ուսմունքը։ Առաջարկել է սիբիրախտի դեմ վակցինայի ստացման արդյունավետ մեթոդներ։ Նպաստել է Խարկովում պաստյորյան կայանի կազմակերպմանը (1887 թ.)։ Ստեղծել է մանրէաբանների դպրոց։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png