Ստորակարգ բույսեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Թալոֆիտներ
Chondrus crispus - Köhler–s Medizinal-Pflanzen-034.jpg
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Տիպ/Բաժին Թալոֆիտներ (Thallophyta)
Ստորակարգ բույս
Ստորակարգ բույս
Ստորակարգ բույս

Ստորակարգ բույսեր, թալոմային բույսեր (Thallophyta), բույսերի երկու մեծ խմբերից մեկը (150 հազար տեսակ)։ Ստորակարգ բույսերի վեգետատիվ մարմինը՝ թաչուէը, ի հակադրություն բարձրակարգ բույսերի, տարբերակված չի արմատների, ցողունի և տերևների։ Թալոմը միաբջիջ է, գաղութային կամ բազմաբջիջ։ Սիայն որոշ զարգացած․ բույսեր ունեն պարզունակ հյուսվածքներ և փոխադրող համակարգ։ Ստորակարգ բույսերի չափերը տատանվում են մանրադիտակայինից մինչև տասնյակ մետրեր (գորշ ջրիմուռներ)։ Բազմացման ձևերը խիստ բազմազան են․ հիմնականում բազմանում են սեռական և անսեռ եղանակով առաջացող շարժուն և անշարժ սպորներով։ Ըստ այդ հատկանիշի ստորակարգ բույսեր դասում են ացորա- վոր բույսերի խմբում։

Լայնորեն տարածված է նաև թալոմի կտորներով կամ ձևափոխություններով տեղի ունեցող վեգետատիվ բազմացումը։ Որոշ Ստորակարգ բույսերի հատուկ է սերունդների հաջորդականությունը։ Ստորակարգ բույսերի մի մասը պարունակում է քլորոֆիլ և ինքնասուն է (որոշ բակտերիաներ, քարաքոսեր), մյուսը՝ տարասուն (բակտերիաների մեծ մասը, ճառագայթասնկերը, սնկեր, միքսոմիցետներ)։ Որոշ ցածրակարգ Ստորակարգ բույսեր սնվում են երկու եղանակներով էլ (միքսոտրոֆ են)։

Կան սապրոֆիտ և մակաբույծ տեսակներ։ Տարածված են ամենուրեք, բոլոր բնական և արտադրական սուբստրատներում։ Ստորակարգ բույսեր Երկրի առաջին բույսերն են։ Ծագել են ջրում, և այժմ էլ տեսակների մեծամասնությունն ապրում է ջրում, իսկ ցամաքում աճողները կարիք ունեն միջավայրի բարձր խոնավության։ Ստորակարգ բույսերի մեջ կան և՝ պրոկարիոտ, և՝էուկարիոտ օրգանիզմներ։ Երբեմն պայմանականորեն Ստորակարգ բույսերեն համարվում կյանքի ոչ բջջային ձևերը՝ վիրուսները և վիրոիդները։

Ընդհանրապես բակտերիաները, ճառագայթասնկերը, ինչպես նաև սնկերը, պայմանականորեն են բույսեր համարվում։ ժամանակակից դասակարգումների համաձայն դրանք առանձնացվում են որպես օրգանիզմների առանձին թագավորություններ։ Սովորաբար Ստորակարգ բույսեր են համարվում բակտերիաները, միկոպլազմաները, ճառագայթասնկերը, ջրիմուռները, միքսոմիցետները, սնկերը, քարաքոսերը։ Որոշ հեղինակներ միքսոմիցետները և քարաքոսերը միացնում են սնկերի հետ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 146 CC-BY-SA-icon-80x15.png