«Բաբկեն Առաքելյան»–ի խմբագրումների տարբերություն
չ Բոտ: կոսմետիկ փոփոխություններ |
|||
Տող 7. | Տող 7. | ||
== Կենսագրություն == |
== Կենսագրություն == |
||
Բաբկեն Առաքելյանը ծնվել է 1912 թվականի փետրվարի 1-ին Արմավիրի մարզի Մրգաշատ գյուղում։ 1930-ական թվականների կեսերի սովորել և ավարտել է [[Երևանի պետական համալսարան]]ի պատմության ֆակուլտետը, այնուհետև 1936 թվականին դարձել է [[Լենինգրադի համալսարան]]ի ազատ ունկնդիր։ 1938 թվականին ընդունվել է Արմֆանի պատմության ինստիտուտի ասպիրանտուրան և ուսումնառության մի մասն անցկացրել Լենինգրադում՝ [[Հովսեփ Օրբելի|Հովսեփ Օրբելու]] գիտական ղեկավարությամբ։ 1941 թվականին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն նվիրված հայ միջնադարյան պատկերաքանդակների հետազոտությանը։ |
Բաբկեն Առաքելյանը ծնվել է 1912 թվականի փետրվարի 1-ին Արմավիրի մարզի Մրգաշատ գյուղում։ 1930-ական թվականների կեսերի սովորել և ավարտել է [[Երևանի պետական համալսարան]]ի [[ԵՊՀ պատմության ֆակուլտետ|պատմության ֆակուլտետը]], այնուհետև 1936 թվականին դարձել է [[Լենինգրադի համալսարան]]ի ազատ ունկնդիր։ 1938 թվականին ընդունվել է Արմֆանի պատմության ինստիտուտի ասպիրանտուրան և ուսումնառության մի մասն անցկացրել Լենինգրադում՝ [[Հովսեփ Օրբելի|Հովսեփ Օրբելու]] գիտական ղեկավարությամբ։ 1941 թվականին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն նվիրված հայ միջնադարյան պատկերաքանդակների հետազոտությանը։ |
||
1942 թվականին Բաբկեն Առաքելյանը զորակոչվել է բանակ, մինչև վերջ մասնակցել [[Հայրենական մեծ պատերազմ]]ին, պարգևատրվել տարբեր շքանշաններով և մեդալներով։ 1946 թվականին վերադարձել է Երևան։ |
1942 թվականին Բաբկեն Առաքելյանը զորակոչվել է բանակ, մինչև վերջ մասնակցել [[Հայրենական մեծ պատերազմ]]ին, պարգևատրվել տարբեր շքանշաններով և մեդալներով։ 1946 թվականին վերադարձել է Երևան։ |
06:34, 13 Մարտի 2017-ի տարբերակ
Բաբկեն Առաքելյան | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 1, 1912[1][2] Մրգաշատ, Էջմիածնի գավառ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1][2] |
Մահացել է | օգոստոսի 16, 2004[1] (92 տարեկան) Երևան, Հայաստան |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն, ԽՍՀՄ և Հայաստան |
Ազգություն | Հայ |
Մասնագիտություն | հնագետ, պատմաբան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր |
Գործունեության ոլորտ | հնագիտություն |
Պաշտոն(ներ) | տնօրեն |
Անդամակցություն | ՀՀ ԳԱԱ[2] |
Ալմա մատեր | ԵՊՀ պատմության ֆակուլտետ (1968)[1] |
Կոչում | պրոֆեսոր[1][2] |
Գիտական աստիճան | պատմական գիտությունների դոկտոր[1][2] (1954) |
Տիրապետում է լեզուներին | հայերեն[3] |
Պարգևներ | |
Կուսակցություն | ԽՄԿԿ[1] |
Բաբկեն Նիկոլայի Առաքելյան (փետրվարի 1, 1912, Մրգաշատ, ՀՀ Արմավիրի մարզ - օգոստոսի 16, 2004), հայ հնագետ, պատմաբան, պատմական գիտությունների դոկտոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, 1959 թվականից առ 1990 թվականը ՀԽՍՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն։
Կենսագրություն
Բաբկեն Առաքելյանը ծնվել է 1912 թվականի փետրվարի 1-ին Արմավիրի մարզի Մրգաշատ գյուղում։ 1930-ական թվականների կեսերի սովորել և ավարտել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը, այնուհետև 1936 թվականին դարձել է Լենինգրադի համալսարանի ազատ ունկնդիր։ 1938 թվականին ընդունվել է Արմֆանի պատմության ինստիտուտի ասպիրանտուրան և ուսումնառության մի մասն անցկացրել Լենինգրադում՝ Հովսեփ Օրբելու գիտական ղեկավարությամբ։ 1941 թվականին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն նվիրված հայ միջնադարյան պատկերաքանդակների հետազոտությանը։
1942 թվականին Բաբկեն Առաքելյանը զորակոչվել է բանակ, մինչև վերջ մասնակցել Հայրենական մեծ պատերազմին, պարգևատրվել տարբեր շքանշաններով և մեդալներով։ 1946 թվականին վերադարձել է Երևան։
1947 թվականին Բաբկեն Առաքելյանը եղել է հասարակական գիտություների «Տեղեկագիր» ամսագրի խմբագիրը, 1949 թվականին վարել է ԳԱ պատմության ինստիտուտի հնագիտության և վիմագրության բաժինները, երկար տարիներ ղեկավարել է Գառնիի, Արմավիրի, հին Արտաշատի հնագիտական պեղումների աշխատանքները, 1959 թվականից սկսած, շուրջ 30 տարի, նա եղել է իր իսկ հիմնադրած Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն։
1954 թվականին Բաբկեն Առաքելյանը պաշտպանել է դոկտորական ատենախոսություն «Քաղաքները և արհեստները Հայաստանում 9-13-րդ դարերում» երկհատոր մենագրությունը և ստացել պատմական գիտությունների դոկտորի աստիճան։ 1957 թվականին նրան շնորհվել է պրոֆեսորի կոչում, 1968 թվականին ընտրվել է Հայաստանի ԳԱ թղթակից անդամ, իսկ 1974 թվականին՝ ակադեմիկոս։
1982-1990 թվականները Բաբկեն Առաքելյանը գլխավորել է Հայաստանի գիտությունների ակադեմիայի պատմության և տնտեսագիտության բաժանմունքի աշխատանքները։ Նա հեղինակ է ավելի քան 120 գիտական մեծ ու փոքր աշխատությունների, հեղինակն է «Հայ ժողովրդի պատմություն» ութհատորյա ակադեմիական հրատարակության։
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.) — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 1.
- ↑ Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
Աղբյուրներ
ՀՀ ԳԱ նախագահություն, ՀՀ ԳԱԱ հումանիտար գիտությունների բաժանմունք, ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտ «Բաբկեն Նիկոլայի Առաքելյան», պատմաբանասիրական հանդես № 1, 2004, էջ 314-315
Արտաքին հղումներ
- Փետրվարի 1 ծնունդներ
- 1912 ծնունդներ
- Ռուսական կայսրությունում ծնվածներ
- Օգոստոսի 16 մահեր
- 2004 մահեր
- Երևան քաղաքում մահացածներ
- ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսներ
- ԵՊՀ պատմության ֆակուլտետի շրջանավարտներ
- Կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- Հայրենական պատերազմի 1-ին աստիճանի շքանշանակիրներ
- Հայրենական պատերազմի 2-րդ աստիճանի շքանշանակիրներ
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- Կարմիր աստղի շքանշանի ասպետներ
- «Խիզախության համար» մեդալով պարգևատրվածներ (ԽՍՀՄ)
- «Աշխատանքային արիության համար» մեդալակիրներ
- Կովկասի պաշտպանության համար մեդալակիրներ
- «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալակիրներ
- ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչներ
- ՀԽՍՀ պետական մրցանակի դափնեկիրներ
- ԽՄԿԿ անդամներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Հայ պատմաբաններ
- Հայ հնագետներ
- Մրգաշատ (Արմավիրի մարզ) գյուղում ծնվածներ
- Պատմական գիտությունների դոկտորներ
- ԵՊՀ շրջանավարտներ