«Կրետե»–ի խմբագրումների տարբերություն
No edit summary |
|||
Տող 37. | Տող 37. | ||
|Վիքիպահեստում = Crete |
|Վիքիպահեստում = Crete |
||
}} |
}} |
||
'''Կրետե'''<ref name="ՏՈՒՏ">{{ՏՈՒՏ|section=II.A.3|page=51}}</ref> ({{lang-el|Κρήτη}} ''Կրիտի''), [[Հունաստան]]ի |
'''Կրետե'''<ref name="ՏՈՒՏ">{{ՏՈՒՏ|section=II.A.3|page=51}}</ref> ({{lang-el|Κρήτη}} ''Կրիտի''), [[Հունաստան]]ի ամենամեծ և ամենախիտ բնակեցված կղզին: Ըստ տարածքի՝ 88-րդն է աշխարհում և հինգերորդը Միջերկրական ծովում՝ Սիցիլիայից, Սարդինիայից, Կորսիկայից և Կիպրոսից հետո: |
||
Կրետեի [[Մինոսյան քաղաքակրթություն]]ը, որ գոյատևել է [[մ.թ.ա. 2600]]-ից առ [[մ.թ.ա. 1400]] թ-ը, համարվում [[Եվրոպա]]յի ամենահին քաղաքակրթությունը։ <br /> |
|||
Կրետե կղզին հարակից մի շարք մանր և միջին չափի կղզիների հետ միասին կազմում է Կրետեի պերիֆերիան ({{lang-el|Περιφέρεια Κρήτης}}), որը հանդիսանում է Հունաստանի Հանրապետության 13 վարչատարածքային միավորներից մեկը: Կրետեի մայրաքաղաքը և խոշորագույն քաղաքը Հերակլիոնն է՝ 623,065 մարդ բնակչությամբ (ըստ 2011 թվականի տվյալների): |
|||
Ներկայումս Կրետեն Հունական հանրապետության տասներեք մարզերից մեկն է եւ համարվում է երկրի տնտեսական եւ մշակութային կենտրոններից մեկը։ |
|||
Կրետեն կարևոր դեր ունի Հունաստանի տնտեսության և մշակույթի մեջ: Կրետեի [[Մինոսյան քաղաքակրթություն]]ը, որ գոյատևել է [[մ.թ.ա. 2600|մ.թ.ա. 2600 թվականից]] մինչև [[մ.թ.ա. 1400|մ.թ.ա. 1400 թվականը]], համարվում [[Եվրոպա]]յի ամենահին քաղաքակրթությունը, իսկ [[Կրետեի ծովապետություն]]ը՝ հնագույն քաղաքակրթության օրրաներից մեկը: |
|||
== Աշխարհագրական բնութագիրը == |
== Աշխարհագրական բնութագիրը == |
||
Կղզու մակերեսը կազմում է 8261 կմ<sup>2</sup> (Գավդոս եւ Դիա կղզիների հետ միասին` 8336 կմ<sup>2</sup>)։<br /> |
Կղզու մակերեսը կազմում է 8261 կմ<sup>2</sup> (Գավդոս եւ Դիա կղզիների հետ միասին` 8336 կմ<sup>2</sup>)։<br /> |
18:38, 15 Հոկտեմբերի 2016-ի տարբերակ
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կրետե (այլ կիրառումներ)
Կրետե | |
---|---|
Տեսակ | կղզի և տուրիստական վայր |
Երկիր | Հունաստան |
Վարչատարածքային միավոր | Կրետեի շրջան |
Վայր | Եգեյան ծով |
Տեղադրություն | Միջերկրական ծով |
Երկարություն | 254 կմ |
Լայնություն | 60 կմ |
Մակերես | 8335,88 կմ² |
Բնակչություն | 623 065 մարդ (2011)[1] |
<div style="font-size:88%;line-height:1.2em;position:absolute;z-index:2;left:52.896540740741%;top:Արտահայտության սխալ․ < անսպասելի օպերատոր։%"> | |
Կրետե[2] (հուն․՝ Κρήτη Կրիտի), Հունաստանի ամենամեծ և ամենախիտ բնակեցված կղզին: Ըստ տարածքի՝ 88-րդն է աշխարհում և հինգերորդը Միջերկրական ծովում՝ Սիցիլիայից, Սարդինիայից, Կորսիկայից և Կիպրոսից հետո:
Կրետե կղզին հարակից մի շարք մանր և միջին չափի կղզիների հետ միասին կազմում է Կրետեի պերիֆերիան (հուն․՝ Περιφέρεια Κρήτης), որը հանդիսանում է Հունաստանի Հանրապետության 13 վարչատարածքային միավորներից մեկը: Կրետեի մայրաքաղաքը և խոշորագույն քաղաքը Հերակլիոնն է՝ 623,065 մարդ բնակչությամբ (ըստ 2011 թվականի տվյալների):
Կրետեն կարևոր դեր ունի Հունաստանի տնտեսության և մշակույթի մեջ: Կրետեի Մինոսյան քաղաքակրթությունը, որ գոյատևել է մ.թ.ա. 2600 թվականից մինչև մ.թ.ա. 1400 թվականը, համարվում Եվրոպայի ամենահին քաղաքակրթությունը, իսկ Կրետեի ծովապետությունը՝ հնագույն քաղաքակրթության օրրաներից մեկը:
Աշխարհագրական բնութագիրը
Կղզու մակերեսը կազմում է 8261 կմ2 (Գավդոս եւ Դիա կղզիների հետ միասին` 8336 կմ2)։
Բնակչությունը կազմում է 623 հազար մարդ։ Կրետեն որպես Հունական մարզ բաժանված է 4 նոմերի կամ տարածաշրջանային միավորի։ Դրանք են Չանիան, Լասիթին, Ռեթիմնոն, Հերակլիոնը։
Կրետեն առասպելաբանության մեջ
Կրետեն ունի հարուստ դիցաբանություն, որը մեծապես կապված է հին հունական աստվածների և մասամբ նաև՝ մինոսյան քաղաքակրթության հետ։
- Իդա լեռան Իդայոն քարանձավում է ծնվել Զևս աստվածը, ում մայրը՝ Հռեան փախել էր իր ամուսին Քրոնոսից։
- Պաքսիմադիա կղզիները Արտեմիս ստվածուհու և Ապոլոն աստծո ծննդավայրն են։ Փաիստոսում տարածված էր նրանց մոր՝ Լետոն աստվածուհու պաշտամունքը։
- Աթենաս աստվածուհին լողացել է Վուլիսմենի լճում։
- Զևս աստվածը Կրետեում շանթահարեց կղզին ահաբեկող հսկա մողեսին։ Մողեսը վայրկենապես քարացավ և դարձավ Դիա անունով կղզին։ Կղզին երևում է Կնոսոսից և ունի հսկայական մողեսի ձև։
- Լեֆկաի կղզյակները սիրենների և մուսաների մրցույթի հետևանք են։ Մուսաներն այնքան էին վշտացել պարտության համար, որ պոկոտեցին իրենց մրցակիցների թևերի փետուրները։ Սիրենները սպիտակեցին և թափվեցին ծովի մեջ Ապտերայի («անփետուր») մոտ և Լեֆկաի ծովախորշում ձևավորեցին կղզիներ։
- Հերակլեսն իր հրաշագործություններից մեկի ժամանակ Կրետեի ցուլին տարավ Պելոպոնես։
- ևրոպայի ու Զևսի ամուսնությունից ծնվեցին երեք որդի՝ Մինոսյան քաղաքակրթության հիմնադիրներ Հռադամանթիսը և Մինոսը և Լիկիայում իր պետությունը հիմնած Սարպեդոնը։
- Մահից հետո Մինոս թագավորը դարձավ Հադեսի մեռյալների դատավոր։
- Կնոսոսի պալատի լաբիւրինթոսի հետ է կապված Թեսեւսի և Մինոտավրոսի առասպելը, որում Թեսևսը տապալում է Մինոտավրոսին։
- Մինոս արքայի մոտ գերի ընկած Իկարուսն ու Դեդալոսը նրանից ազատվելու համար պատրաստեցին թևեր, ամրացրեցին իրենց վրա և թռան երկինք։
Կրետեում ծնված նշանավոր մարդիկ
- Էլ Գրեկո` Վերածննդի դարաշրջանի նկարիչ;
- Նանա Մուսկուրի` երգչուհի;
- Օդիսեաս Էլիտիս` բանաստեղծ, 1979 թ. գրականության Նոբելյան մրցանակակիր;
- Գեորգիոս Սամարաս` ֆուտբոլիստ;
- Էլեֆթերիոս Վենիզելոս՝ Հունաստանի նախկին վարչապետ։
Աղբյուրներ
- ↑ Απογραφή Πληθυσμού - Κατοικιών 2011 (հուն.) — Ελληνική Στατιστική Αρχή, 2011.
- ↑ Հովհաննես Բարսեղյան (2006). «Աշխարհագրական անունների հայերեն տառադարձության մասին որոշում». Տերմինաբանական և ուղղագրական տեղեկատու. Երևան: 9-րդ հրաշալիք. էջ 51. ISBN 99941-56-03-9.