«Սակրավոր»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Նոր էջ «Պատկեր:jebens-lgv-saper-batalion.jpg|thumb|right|350px|Լեյբ-գվարդիայի սակրավորային գումարտակի ''սակրավորները'': <br />1853...»:
 
No edit summary
Տող 56. Տող 56.
== Գրականություն ==
== Գրականություն ==
* [http://www.nemetskayavolna.ru/dw/article/0,,1249677,00.html «Իմ մասնագիտությունը սակրավոր է»:]
* [http://www.nemetskayavolna.ru/dw/article/0,,1249677,00.html «Իմ մասնագիտությունը սակրավոր է»:]

[[Կատեգորիա։Ինժեներական զորքեր]]
[[Կատեգորիա։Սակրավորներ]]

18:48, 9 Ապրիլի 2016-ի տարբերակ

Լեյբ-գվարդիայի սակրավորային գումարտակի սակրավորները:
1853 թվական: Ա. Ի. Հեբենսի նկարը:
Կենտրոնում ճեղանի վրա նստած է գումարտակի հրամանատար, գեներալ-մայոր Ն. Ֆ. Խոմուտովը, աջ կողմի ծայրից՝ գնդապետ Նիկոլայ Զացեպինը (հայտնի նկարիչը զոհվել է 1855 թվականի մայիսի 10-ին Սևաստոպոլի պաշտպանության ժամանակ: (Սուվորովի թանգարանը Սանկտ-Պետերբուրգում)
Բանվորագյուղացիական կարմիր բանակի (ԲԳԿԲ) սակրավորները Հայրենական մեծ պատերազմի ժամանակ

Սակրավոր (ֆր.՝ sapeur բառից, որը թարգմանաբար նշանակում է փոս փորել, ականահատել), անձ, որը գտնվում է ծառայության մեջ ինժեներական զորքերում: Սակրավորների հիմնական նպատակը պաշտպանողական կամ հարձակողական բնույթի ռազմական գործողությունների ինժեներական ապահովումն է: Ռուսական կայսերական բանակում սակրավորները մտնում էին ինժեներական զորքերի կազմի մեջ և պատերազմի ժամանակ տարբեր սակրավորական աշխատանքներ էին իրականացնում մարտի դաշտում և ամրոցներում[1]:

Պատմականորեն սակրավորների խնդիրներն էին հանդիսանում՝

Առօրյա կյանքում սակրավոր են անվանում այն մարդկանց (պարտադիր չէ, որ նա լինի զինծառայող), ովքեր զբաղվում են ականների և չպայթած արկերի վնասազերծմամբ:

Սակրավորների մասնագիտական տոնը նշում են հետևյալ երկրներում՝

Որոշ արտասահմանյան երկրների զինված ուժերում սակրավոր տերմինին համապատասխանում է պիոներներ տերմինը [1]:

Սակրավորական գործի պատմություն

«Սակրավոր» տերմինի հայտնվել է վերաբերում է 17-րդ դարին, երբ այդպես էին անվանում այն զինծառայողներին, ովքեր հակառակորդի պաշտպանողական կառույցների տակ ականահատում էին իրականացնում հետագայում դրանք ոչնչացնելու նպատակով [2]: 1678 թվականին Ֆրանսիայում սակրավորներն առանձնացվել են հատուկ զորամասերում և ստորաբաժանումներում, իսկ 1712 թվականին՝ Ռուսաստանում [2]:

Պետրոս I-ի օրոք՝ 1707 թվականին, Մոսկվայում ստեղծվել է Ինժեներական դպրոց՝ հրամանատարական կազմի պատրաստման համար, իսկ ավելի ուշ կազմավորվել են առաջին սակրավորական զորամասերը՝ առանձին ինժեներական և ականորդային վաշտեր:

Գերմանիայում, Ավստրիայում և մասամբ Ֆրանսիայում սակրավորային զորամասերը միաձուլված էին զոմազորամասերի հետ, Ռուսաստանում դրանք առանձին էին գործում:

18-19-րդ դարերում սակրավորների առջև դրված խնդիրները մեծանում էին:

20-րդ դարում մասնագիտացում էր տեղի ունեցել՝ սակրավորների կազմից առանձնացվել են երկաթուղայիններ, օդագնացներ, ավտոմոբիլիստներ և այլն [2]:

Տիպեր

Սակրավորները մասսայական մշակույթում

Պատկերասրահ

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան
  2. 2,0 2,1 2,2 «Сапёры» (ռուսերեն). Սովետական մեծ հանրագիտարան. Վերցված է 2009-09-20-ին. {{cite web}}: Cite has empty unknown parameter: |datepublished= (օգնություն); Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  3. Встречаемость словосочетания «Сапёр ошибается только один раз» в Интернете Google.com

Գրականություն