«Գնորդների դալասյան ակումբը»–ի խմբագրումների տարբերություն
ավելացվեց Կատեգորիա:Իրական դեպքերի հիման վրա նկարահանված ֆիլմեր ՀոթՔաթ գործիքով |
ավելացվեց Կատեգորիա:Անգլերեն ֆիլմեր ՀոթՔաթ գործիքով |
||
Տող 168. | Տող 168. | ||
[[Կատեգորիա:Ամերիկյան դրամա ֆիլմեր]] |
[[Կատեգորիա:Ամերիկյան դրամա ֆիլմեր]] |
||
[[Կատեգորիա:Իրական դեպքերի հիման վրա նկարահանված ֆիլմեր]] |
[[Կատեգորիա:Իրական դեպքերի հիման վրա նկարահանված ֆիլմեր]] |
||
[[Կատեգորիա:Անգլերեն ֆիլմեր]] |
16:53, 18 Հուլիսի 2015-ի տարբերակ
Գնորդների դալասյան ակումբը անգլ.՝ Dallas Buyers Club | |
---|---|
Երկիր | ԱՄՆ |
Ժանր | դրամա, կենսագրական |
Թեմա | ՁԻԱՀ, դեղագիտություն, Զիդովուդին և Սննդի և դեղերի վարչություն |
Թվական | 2013 |
Պրեմիերա | Սեպտեմբերի 7, 2013(Տորոնտոյի կինոփառատոն) Նոյեմբերի 1, 2013 (ԱՄՆ) |
Լեզու | ռուսերեն |
Ռեժիսոր | Ժան-Մարկ Վալե |
Պրոդյուսեր | Ռօբի Բրեներ Ռեչել Ուինտեր |
Սցենարի հեղինակ | Քրեյգ Բորտեն Մելիսա Ուոլեկ |
Դերակատարներ | Մեթյու Մակքոնահի Ջենիֆեր Գարներ Ջարեդ Լետո |
Օպերատոր | Իվ Բելանժե |
Երաժշտություն | Իվես Բելանգեր |
Մոնտաժ | Ժան-Մարկ Վալե Մարտին Պենսա |
Նկարիչներ | Ջոն Պեյնո |
Պատմվածքի վայր | Դալաս |
Նկարահանման վայր | Օռլեան շրջան |
Կինոընկերություն | Truth Entertainment Voltage Pictures R2 Films |
Տևողություն | 117 րոպե |
Բյուջե | $5 մլն.[1] |
Շահույթ | $55.2 մլն.[2] |
Տեղայնացնող | Focus Features |
MPAA վարկանիշ | |
IMDb | ID 0790636 |
ԿինոՊոիսկ | ID 260162 |
Պաշտոնական կայքէջ | |
Թրեյլեր | https://www.youtube.com/watch?v=U8utPuIFVnU |
Dallas Buyers Club Վիքիպահեստում |
«Գնորդների դալասյան ակումբը» (անգլ.՝ «Dallas Buyers Club»), 2013 թվականի ամերիկյան կենսագրական դրամա, որի ռեժիսորն է Ժան-Մարկ Վալեն: Ֆիլմի համաշխարհային պրեմիերան կայացել է 2013 թվականի Տորոնտոյի միջազգային կինոփառատոնի ժամանակ:
Ֆիլմի գլխավոր դերակատարներն են Մեթյու Մակքոնահին և Ջարեդ Լետոն: Ռեժիսորական աշխատանքները և հատկապես այս երկու դերակատարների խաղը շատ բարձր է գնահատվել ամբողջ կինոհասարակության կողմից[3][4][5]: Ֆիլմն ու նրա անձնակազմն ընդգրկված են եղել «Օսկարի» 6 տարբեր անվանակարգերում և հաղթող են ճանաչվել նրանցից երեքում (Լավագույն դերասան, երկրորդ պլանի լավագույն դերասան և լավագույն գրիմ և սանրվածքներ):
Սյուժե
Ֆիլմի կարգախոսն է «Համարձակվեց ապրել»: Ֆիլմը հիմնված է իրական դեպքերի վրա` նկարագրված «The Dallas Morning News» թերթում 1992 թվականին: |
Սա տեխասյան էլեկտրիկ Ռոն Ուոդռուֆի կյանքի իրական պատմությունն է: 1985 թվականին` գործի վայրում ծանր դեպքից հետո, նա հայտնվում է հիվանդանոցում, որտեղ նրա մոտ հայտնաբերում են ՁԻԱՀ: Բժիշկները նրան խոստացել էին 30 օր կյանք, սակայն նա չցանկացավ համակերպվել մահվան դատավճռի հետ և փորձեց ծանրագույն վիճակից ելք փնտրել:
Իմանալով Ռոնի ախտորոշումը` նրա ընկերները հեռվացան նրանից` կարծելով, որ նա ձեռք է բերել այդ հիվանդությունը հոմոսեքսուալ կապերի միջոցով: Գրադարանում նա նոր տեղեկություններ է իմանում ՁԻԱՀ-ի մասին և վերջիվերջո հասկանում իր հիվանդության բուն պատճառը:
Հիվանդանոցում Ռոնը ծանոթանում է բժշկուհի Իվ Սակսի հետ, ով հայտնում է, որ նրանք փորձարկում են նոր սինթեզված AZT դեղամիջոցը: Ենթադրաբար դեղը օգնում է երկարացնել ՁԻԱՀ-ով հիվանդների կյանքը, սակայն դեռևս անցնում է կլինիկական հետազոտությունների փուլով (հիվանդների կեսը ստանում է դեղը, իսկ մյուս կեսը` պլացեբոն): Նա հիվանդանոցի աշխատակիցների հետ պայմանավորվում է, և նրանք թաքուն Ռոնին են փոխանցում այդ դեղամիջոցը: Սակայն դեղն ընդունելուց հետո նրա վիճակն էլ ավելի է ծանրանում, քանի որ նա դեղն օգտագործում էր թմրանյութի և ալկոհոլի հետ միասին:
Չգտնելով ոչինչ Ամերիկայում` Ռոնն անցնում է Մեքսիկա: Այնտեղ նա վերջնականորեն իմանում է, որ ՁԻԱՀ-ը անբուժելի է, սակայն նրա տարածումը օրգանիզմով կարելի է որոշակի ժամանակ կանխել ` օգտագործելով որոշակի բնույթի դեղապրեպարատներ (Զալցիտաբին, Պեպտիդ T): Ռոնը սկսում է այս դեղերը ներմուծել ԱՄՆ:
Որոշ ժամանակ անց Ռոնը ծանոթանում է տրանսսեքսուալ Ռայոնի հետ, որը նույնպես տառապում էր այդ հիվանդությամբ: Նա դառնում է Ռոնի համախոհը, և նրանք հիմնում են «գնորդների ակումբ», որտեղ ՁԻԱՀ-ով հիվանդ անձինք կարող են կատարել ամսեկան 400 $ մուտքավճար և օգտագործել ԱՄՆ-ում արգելված դեղամիջոցները, որպեսզի կարողանան երկարացնել իրենց կյանքը[6]:
Ռոնի գործունեությունը հանգեցնում է նրան, որ նմանատիպ ակումբներ են բացվում ամբողջ Ամերիկայում: Դեղեր հայթայթելու համար նա մեկնում է նաև Ճապոնիա, Իսրայել և Ամստերդամ: Այս ամենում նրան օգնում է նաև բժիշկ Վասը: Շուտով Սննդի և դեղերի կառավարչությունը (անգլ.՝ Food and Drug Administration, FDA) բռնագրավում է բոլոր դեղերը:
Երբ Ռայոնը կրկին վատանում է, նրան տանում են հիվանդանոց, որտեղ նա մահանում է AZT նոր չափաբաժին ընդունելուց հետո: Ռոնը կատաղում է և, մի կողմ դնելով մոլուցքը փողի հանդեպ, սկսում է օգնել մարդկանց: 1987 թվականին Սան Ֆրանցիսկոյում նա դատի մեջ է մտնում FDA-ի հետ, սակայն պարտվում է դատը, բայց նրան իրավունք է շնորհվում օգտագործել Պեպտիդ T միայն սեփական կարիքների համար: Երբ Ռոնը տուն է վերադառնում, նրա հաճախորդները նրան դիմավորում են ծափողջույններով:
1992 թվականի սեպտեմբերին 42-ամյա Ռոն Ուոդռուֆը մահանում է` ապրելով 7 տարի այն բանից հետո, երբ նրա մոտ հայտնաբերել էին ՁԻԱՀ:
Դերերում
- Մեթյու Մակքոնահի — Ռոն Ուոդռուֆ
- Ջենիֆեր Գարներ — բժիշկ Իվ Սակս
- Ջարեդ Լետո — Ռայոն
- Դենիս Օ'Հարե — բժիշկ Սևարդ
- Սթիվ Զան — Թակեր
- մայքլ Օ'Նիլ — Ռիչարդ Բարկլի
- Դալաս Ռոբերտս — Դեյվիդ Ուայն
- Գրիֆին Դան — բժիշկ Վաս
- Քևին Ռանկին — Թի-Ջեյ
- Ջեյն Մաքնիլ — Ֆրենսին Զուսկինդ
- Ջեյմս Դիմոնտ — Ռայոնի հայրը
Սաունդտրեկ
Գնորդների դալասյան ակումբը անգլ.՝ Dallas Buyers Club | |
---|---|
Թողարկված | հոկտեմբերի 29, 2013 |
Ժանր | պաշտոնական սաունդտրեկ |
Տևողություն | 1:08:47 |
Պրոդյուսեր | Ռոբի Բրեններ[7][8] |
# | Անվանում | Հեղինակ(ներ) | Տևողություն |
---|---|---|---|
1. | «Sweet Thang» | Շագի Օտիս | 4:09 |
2. | «Following Morning» | The Naked and Famous | 5:03 |
3. | «Hell and Back» | The Airborne Toxic Event | 3:52 |
4. | «Ready to Be Called On» | My Morning Jacket | 3:46 |
5. | «Life of the Party» | Blondfire | 3:23 |
6. | «The Walker (Ռայլենդ Էլիսոնի ռեմիքս)» | Fitz And The Tantrums | 3:28 |
7. | «Shudder to Think» | Tegan and Sara | 3:24 |
8. | «Mad Love (ակուստիկ)» | Neon Trees | 3:39 |
9. | «Main Man (T. Rex-ի քավեր)» | Portugal. The Man | 6:15 |
10. | «Stayin' Alive (Bee Gees-ի քավեր)» | Capital Cities | 4:03 |
11. | «Romance Languages» | Cold War Kids | 2:52 |
12. | «Burn It Down (Innerpartysystem-ի ռեմիքս)» | Awolnation | 4:56 |
13. | «After the Scripture» | Manchester Orchestra | 4:36 |
14. | «City of Angels (ակուստիկ)» | Thirty Seconds to Mars | 4:29 |
15. | «Main Man» | T. Rex | 4:13 |
16. | «Life Is Strange» | T. Rex | 2:32 |
17. | «Ballrooms of Mars» | T. Rex | 4:07 |
Ծանոթագրություններ
- ↑ Gray, Tim (December 2, 2013). «Directors on Their Teams: Jean-Marc Vallee Talks 'Dallas Buyers Club'». Variety. Վերցված է January 3, 2014-ին.
- ↑ «Dallas Buyers Club». Box Office Mojo. Վերցված է September 5, 2014-ին.
- ↑ «Oscars 2013 Nominations: Charts & Graphs» (անգլերեն). Gold Derby. Վերցված է 2013-11-21-ին.
{{cite web}}
: Italic or bold markup not allowed in:|publisher=
(օգնություն) - ↑ «Oscars 2013 Nominations: Charts & Graphs for Supporting Actor» (անգլերեն). Gold Derby. Վերցված է 2013-11-21-ին.
{{cite web}}
: Italic or bold markup not allowed in:|publisher=
(օգնություն) - ↑ «Dallas Buyers Club (2013)» (անգլերեն). Rotten Tomatoes. Վերցված է 2013-11-21-ին.
{{cite web}}
: Italic or bold markup not allowed in:|publisher=
(օգնություն) - ↑ «Story of Dallas Buyers Club» (անգլերեն). Focus Features. Վերցված է 2013-11-21-ին.
{{cite web}}
: Italic or bold markup not allowed in:|publisher=
(օգնություն) - ↑ http://www.dvdsreleasedates.com/movies/5929/Dallas-Buyers-Club-2013.html
- ↑ http://www.sinemalar.com/film/215156/dallas-buyers-club
Արտաքին հղումներ
- Ֆիլմի պաշտոնական կայք
- «Գնորդների դալասյան ակումբը» ֆիլմը КиноПоиск կայքում
- «Գնորդների դալասյան ակումբը» ֆիլմը Internet Movie Database կայքում
- «Գնորդների դալասյան ակումբը» ֆիլմը Box Office Mojo կայքում
- «Գնորդների դալասյան ակումբը» ֆիլմը Rotten Tomatoes կայքում
- «Գնորդների դալասյան ակումբը» ֆիլմը Metacritic կայքում