«Ակադեմիզմ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ կետադրական, փոխարինվեց: : → ։ (4)
No edit summary
Տող 8. Տող 8.
80X163սմ, [[Ֆրանսիա]], [[Փարիզ]], [[Օրսի թանգարան]]]]
80X163սմ, [[Ֆրանսիա]], [[Փարիզ]], [[Օրսի թանգարան]]]]
Ակադեմիզմը օգնեց գեղագիտական կրթության մեջ օբյեկտների տեղաբաշխմանը, մարմնավորեց իր մեջ Անտիկ արվեստի ավանդույթները, որտեղ փոխհատուցելով գեղեցկության նորմերը` իդեալականացված է բնորդի կերպարը։ Ակադեմիզմի դասին են դասվում [[Դոմինիկ Էնգր|Ժան Օգյուստ Դոմինիկ Էնգրը]], [[Ալեքսանդր Կաբանել]]ը, [[Ուիլյամ Բուգերո]]ն և [[Ֆյոդոր Բրունի]]ն [[ֆրանսիա]]յում, [[Ալեքսանդր Իվանով]]ն ու [[Կարլ Բրյուլով]]ը [[Ռուսաստան]]ում։
Ակադեմիզմը օգնեց գեղագիտական կրթության մեջ օբյեկտների տեղաբաշխմանը, մարմնավորեց իր մեջ Անտիկ արվեստի ավանդույթները, որտեղ փոխհատուցելով գեղեցկության նորմերը` իդեալականացված է բնորդի կերպարը։ Ակադեմիզմին են դասվում [[Դոմինիկ Էնգր|Ժան Օգյուստ Դոմինիկ Էնգրը]], [[Ալեքսանդր Կաբանել]]ը, [[Ուիլյամ Բուգերո]]ն և [[Ֆյոդոր Բրունի]]ն [[ֆրանսիա]]յում, [[Ալեքսանդր Իվանով]]ն ու [[Կարլ Բրյուլով]]ը [[Ռուսաստան]]ում։
[[XIX դար]]ի առաջին կեսին Ռուսական ակադեմիզմի համար բնորոշ են բարձր թեմատիկան` բարձր փոխաբերական ոճով, բազմապլանությունը շքեղությունն ու բազմաֆիգուր լինելը։ Շատ հանրաճանաչ էին [[Աստվածաշունչ|աստվածաշնչյան]] թեմաները, սրահային դեկորացիաները և պաշտոնական [[դիմանկար]]ները։ Ակադեմիստների թեմատիկ աշխատանքները տարբերվում էին բարձր տեխնիկական հմտություններով։
[[XIX դար]]ի առաջին կեսին Ռուսական ակադեմիզմի համար բնորոշ են բարձր թեմատիկան` բարձր փոխաբերական ոճով, բազմապլանությունը շքեղությունն ու բազմաֆիգուր լինելը։ Շատ հանրաճանաչ էին [[Աստվածաշունչ|աստվածաշնչյան]] թեմաները, սրահային դեկորացիաները և պաշտոնական [[դիմանկար]]ները։ Ակադեմիստների թեմատիկ աշխատանքները տարբերվում էին բարձր տեխնիկական հմտություններով։



04:08, 4 Հունիսի 2015-ի տարբերակ

Պատկեր:Peter der-Grosse 1838 PR.jpg
Պետրոս մեծ, հեղ․ Պոլ Դելորաշ 1838

Ակադեմիզմ (ֆր.՝ academisme) — XVII-XIX դարերի Եվրոպական նկարչության ուղղություն։ Ակադեմիզմը զարգացել է դասական արվեստի արտաքին ձևերի հիման վրա։ Հետևորդներն այս ոճը վերագրում Հին Անտիկ աշխարհի և Վերածննդի դարաշրջանի արվեստի դասին։

Դոմինիկ Էնգր 1856թ. «Աղբյուր» 80X163սմ, Ֆրանսիա, Փարիզ, Օրսի թանգարան

Ակադեմիզմը օգնեց գեղագիտական կրթության մեջ օբյեկտների տեղաբաշխմանը, մարմնավորեց իր մեջ Անտիկ արվեստի ավանդույթները, որտեղ փոխհատուցելով գեղեցկության նորմերը` իդեալականացված է բնորդի կերպարը։ Ակադեմիզմին են դասվում Ժան Օգյուստ Դոմինիկ Էնգրը, Ալեքսանդր Կաբանելը, Ուիլյամ Բուգերոն և Ֆյոդոր Բրունին ֆրանսիայում, Ալեքսանդր Իվանովն ու Կարլ Բրյուլովը Ռուսաստանում։ XIX դարի առաջին կեսին Ռուսական ակադեմիզմի համար բնորոշ են բարձր թեմատիկան` բարձր փոխաբերական ոճով, բազմապլանությունը շքեղությունն ու բազմաֆիգուր լինելը։ Շատ հանրաճանաչ էին աստվածաշնչյան թեմաները, սրահային դեկորացիաները և պաշտոնական դիմանկարները։ Ակադեմիստների թեմատիկ աշխատանքները տարբերվում էին բարձր տեխնիկական հմտություններով։

Կարլ Բրյուլով 1832թ Ձիավարուհին Կտավ, Յուղաներկ, 291,5x206սմ. Տրետյակովյան պատկերասրահ, Մոսկվա, Ռուսաստան

Կարլ Բրյուլովը, պահպանելով ակադեմիզմի կանոնները կոմպոզիցիայում և գեղանկարչության տեխնիկայում, ընդլայնեց իր ստեղծագործությունների թեմատիկ վարիացիաները ուսումնական կանոններից դուրս։ Իր զարգացման ընթացքում, XIX դարի երկրորդ կեսին, ռուսական ակադեմիական գեղանկարչությունը ներառեց իր մեջ ռոմանտիկ և ռեալիստական ավանդույթների էլեմենտներ։ Ակադեմիզմն ինչպես մեթոդ ներկա է «Առաջադեմների» ընկերության անդամների մեծամասնության ստեղծագործություններում։ Հետագայում ռուսական ակադեմիական գեղանկարչության համար հատկանշական դարձան պատմականությունը, ավանդույթայնությունը և իրատեսությունը։ Ակադեմիզմ եզրույթը ներկայումս ստացել է լրացուցիչ նշանակություն և սկսել է օգտագործվել պատկերելու այն նկարիչների աշխատանքը, ովքեր ունեն պաշտոնական կրթություն վիզուալ արվեստի ոլորտում և դասական հմտություններ ստեղծելու բարձր տեխնիկական մակարդակով աշխատանքներ։ «Ակադեմիզմ» եզրույթը այժմ ավելի հաճախ վերաբերվում է կոմպոզիցիայի կառուցման նկարագրին և կատարման հմտությանը` քան գեղարվեստական ստեղծագործության թեմային։ Վերջին տարիներին Արևմտյան Եվրոպայում և Միացյալ Նահանգներում աճել է հետաքրքրությունը XIX դարի ակադեմիական գեղանկարչության ու նրա XX դարում զարգացման հանդեպ։ Ակադեմիզմի ժամանակակից ձևափոխությունները առկա են ռուս այնպիսի գեղանկարիչների ստեղծագործություններում, ինչպիսիք են Իլյա Գլազունովը, Ալեքսանդր Շիլովը, Նիկոլայ Անոխինը, Սերգեյ Սմիրնովը, Իլյա Կավերզնեվը և Նիկոլայ Տրետյակովը։

Ակադեմիական նկարիչներ

«Մատերը ցած» (Pollice Verso), Ժան Ժերոմ, 1872

Հղումներ

Ակադեմիզմի պատկերասրահ