«Սամանիների պետություն»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
Տող 58. Տող 58.
}}
}}


'''Սամանիների պետություն''' [[Ավատատիրություն|Ավատատիրական]] [[պետություն]] [[Միջին Ասիա]]յում [[819]] - [[999]] թվականներին։ [[Մայրաքաղաք]]ն էր [[Բուխարա]]ն։ Կազմավորվել է [[Արաբական խալիֆայություն|Արաբական խալիֆայության]] տրոհման ժամանակ, երբ Սամանիները նվաճել էին [[Մավարաննահր]]ի ([[Սիրդարյա]]յի և [[Ամուդարյա]]յի միջագետքը) և [[Խորասան]]ի փոխարքայությունը։
'''Սամանիների պետություն''' ,[[Ավատատիրություն|Ավատատիրական]] [[պետություն]] [[Միջին Ասիա]]յում [[819]] - [[999]] թվականներին։ [[Մայրաքաղաք]]ն էր [[Բուխարա]]ն։ Կազմավորվել է [[Արաբական խալիֆայություն|Արաբական խալիֆայության]] տրոհման ժամանակ, երբ Սամանիները նվաճել էին [[Մավարաննահր]]ի ([[Սիրդարյա]]յի և [[Ամուդարյա]]յի միջագետքը) և [[Խորասան]]ի փոխարքայությունը։


== Քաղաքական միավորների առաջացումը Արաբական խալիֆայության արևելքում ==
== Քաղաքական միավորների առաջացումը Արաբական խալիֆայության արևելքում ==
Տող 72. Տող 72.
== Սամանիների անկումը ==
== Սամանիների անկումը ==
[[10-րդ դար]]ի կեսերին սկսվում է Սամանիների պետության անկումը: Նրա տարբեր շրջաններում առաջանում են Բուխարայի կառավարությանը հակառակվող ուժեղ խմբավորումներ: Դինաստիայի անկմանը նպաստում են նաև տարբեր թեկնածուների միջև պայքարը և պալատական հեղաշրջումները: Տեղական ավագանուն հնազանդության մեջ պահելու համար Սամանիները ստիպված թյուրք ստրուկներից գվարդիա են ստեղծում, որի զորապետերը 10-րդ դարի վերջերին դարձան խոշոր հողատերեր և դադարեցին ենթարկվել իրենց տերերին: Այս ամենը թուլացրեց Սամանիների պետությունը և բերեց նրա գրավվմանը պատմության թատերաբեմ դուրս եկած նոր ուժերի ՝ Կարախանների և Ղազնևիների կողմից:
[[10-րդ դար]]ի կեսերին սկսվում է Սամանիների պետության անկումը: Նրա տարբեր շրջաններում առաջանում են Բուխարայի կառավարությանը հակառակվող ուժեղ խմբավորումներ: Դինաստիայի անկմանը նպաստում են նաև տարբեր թեկնածուների միջև պայքարը և պալատական հեղաշրջումները: Տեղական ավագանուն հնազանդության մեջ պահելու համար Սամանիները ստիպված թյուրք ստրուկներից գվարդիա են ստեղծում, որի զորապետերը 10-րդ դարի վերջերին դարձան խոշոր հողատերեր և դադարեցին ենթարկվել իրենց տերերին: Այս ամենը թուլացրեց Սամանիների պետությունը և բերեց նրա գրավվմանը պատմության թատերաբեմ դուրս եկած նոր ուժերի ՝ Կարախանների և Ղազնևիների կողմից:
== Տե՛ս նաև ==
== Տես նաև ==
*[[Թահիրիներ]]
*[[Թահիրիներ]]
*[[Սաֆֆարիներ]]
*[[Սաֆֆարիներ]]

11:05, 22 Օգոստոսի 2014-ի տարբերակ

Սամանիներ
سامانيون
 Սաֆֆարիների պետություն
 Աբբասյան խալիֆայություն
819 - 999 Կարախանների պետություն 
Ղազնևիների պետություն 
Քարտեզ


(819 - 999 թվականներ)

Ընդհանուր տեղեկանք
Մայրաքաղաք Սամարկանդ (819 - 892)
Բուխարա (892 - 999)
Մակերես 2. 850. 000 կմ2
Բնակչություն Իրանական ցեղեր
Լեզու պարսկերեն, արաբերեն
Կրոն Իսլամ
Իշխանություն
Պետական կարգ Միապետություն
Դինաստիա Սամանիներ
Պետության գլուխ էմիր
Պատմություն

Սամանիների պետություն ,Ավատատիրական պետություն Միջին Ասիայում 819 - 999 թվականներին։ Մայրաքաղաքն էր Բուխարան։ Կազմավորվել է Արաբական խալիֆայության տրոհման ժամանակ, երբ Սամանիները նվաճել էին Մավարաննահրի (Սիրդարյայի և Ամուդարյայի միջագետքը) և Խորասանի փոխարքայությունը։

Քաղաքական միավորների առաջացումը Արաբական խալիֆայության արևելքում

Արաբական խալիֆայության արևելյան շրջաններում առաջին հերթին անկախություն ստացան այնպիսի մեծ ու մշակութային գավառներ , ինչպիսիք էին Խորասանն ու Մավարաննահրը, որտեղ սկզբում իշխանությունը գտնվում էր Թահիրիների ձեռքում , որոնց փոխարինեցին Խորասանում Սաֆֆարիները , իսկ Մավարաննահրում ՝ Սամանիները ՝ Բուխարա կենտրոնով: Բաժանվեց նաև Սիջիստանը ,որտեղ իշխանությունը գրավեցին Սաֆֆարիները, սակայն ավելի ուշ կորցրեցին Սամանիների , Կարախանների և Ղազնևիների հարվածների տակ: Թահիրիները, ինչպես նաև Սաֆֆարիները և Բուխարայում կառավարող Սամանիները իրենց ներկայացնում էին որպես իրանական սասանյաններ և անվանում իրանցի կառավարիչներ:

Սամանիների հիմնումը և հզորացումը

Պատկեր:Ismaili somoni dushanbe.jpg
Իսմայիլ իբն Սամանիի արձանը Տաջիկստանում

Սամանիների դինաստիայի հիմնադիրը Հյուսիսային Աֆղանստանի Բալխա շրջանի հողատեր Սաման խուդա անունով մեկն էր , ով ընդունեց իսլամ , իսկ նրա 4 թոռները հավաքագրվեցին խալիֆ ալ Մա՛մունի բանակ և հավատարիմ ծառայության դիմաց ստացան մեկական քաղաք: Ջախջախված Սաֆֆարիների տիրույթներում է Խորասանում, խալիֆ ալ Մուտադիդի կոմից տեղապահ է նշանակվում Իսմայիլը: Ամր իբն աս-Սաֆֆարին , ով տիրում էր խալիֆայության արևելյան մասում, որոշեց գրավել Մավարաննահրը,որը անվանապես գտնվում էր Թահիրիների ձեռքում , բայց փաստացի վաղուց ընկած էր Սամանիների հսկողության ներքո: Սակայն Սաֆֆարիների բանակը անզոր գտնվեց Սամանիների դեմ պայքարում և երկու անգամ ջախջախվեց Իսմայիլի կողմից. Մավարաննահրը անցավ վերջնականորեն անցավ Սամանիներին: Բացի Մավարաննահրից Սամանիների ձեռքում էին գտնվում Սիջիստանը, Խորասանը, Խորեզմի շրջանը , Աֆղանստանի որոշ շրջաններ: Սամանիների պետությունում տիրապետող էր հողի և ոռոգման համակարգի պետական սեփականությունը։ Առավել կարևոր քաղաքներն էին Բուխարան, Սամարղանդը, Նիշապուրը, Մերվը, Ուրգենչը, Հերաթը և այլն, որտեղ ձևավորվել են արհեստավորական կազմակերպություններ։ Սամանիների պետությունը աշխույժ առևտուր է արել Խազարիայի, Չինաստանի, Ռուսիայի հետ։ Վերելք է ապրել մշակութային կյանքը, զարգացել են ճարտարապետությունն ու շինարարական արվեստը։ Նրանք իրենց մայրաքաղաք Բուխարան դարձրին ավանդական արաբական գիտությունների կենտրոն, որը միաժամանակ վերածվեց նոր արաբական գրականության օջախի: Հենց այդ ժամանակ է Ֆիրդուսին ստեղծագործել իր նշանավոր «  Շահ-Նամե » ստեղծագործությունը: Սամանիների արքունիքում էին ստեղծագործում նաև Ռուդաքին, ալ-Ֆարաբին և ուրիշներ։

Սամանիների անկումը

10-րդ դարի կեսերին սկսվում է Սամանիների պետության անկումը: Նրա տարբեր շրջաններում առաջանում են Բուխարայի կառավարությանը հակառակվող ուժեղ խմբավորումներ: Դինաստիայի անկմանը նպաստում են նաև տարբեր թեկնածուների միջև պայքարը և պալատական հեղաշրջումները: Տեղական ավագանուն հնազանդության մեջ պահելու համար Սամանիները ստիպված թյուրք ստրուկներից գվարդիա են ստեղծում, որի զորապետերը 10-րդ դարի վերջերին դարձան խոշոր հողատերեր և դադարեցին ենթարկվել իրենց տերերին: Այս ամենը թուլացրեց Սամանիների պետությունը և բերեց նրա գրավվմանը պատմության թատերաբեմ դուրս եկած նոր ուժերի ՝ Կարախանների և Ղազնևիների կողմից:

Տես նաև

Աղբյուրներ

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։