«Սուրեն Սաֆարյան (Սաֆար)»–ի խմբագրումների տարբերություն
No edit summary |
հեռացվել է Կատեգորիա:Մարտ 26 ծնունդներ, ավելացվեց Կատեգորիա:Մարտի 26 ծնունդներ ՀոթՔաթ գործիքով |
||
Տող 76. | Տող 76. | ||
[[Կատեգորիա:Հայ նկարիչներ]] |
[[Կատեգորիա:Հայ նկարիչներ]] |
||
[[Կատեգորիա:1983 ծնունդներ]] |
[[Կատեգորիա:1983 ծնունդներ]] |
||
[[Կատեգորիա: |
[[Կատեգորիա:Մարտի 26 ծնունդներ]] |
||
[[Կատեգորիա:Երևան քաղաքում ծնվածներ]] |
[[Կատեգորիա:Երևան քաղաքում ծնվածներ]] |
07:39, 29 Ապրիլի 2014-ի տարբերակ
Սուրեն Սաֆարյան | |
---|---|
Ծնվել է | մարտի 26, 1983 (41 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Ազգություն | հայ |
Քաղաքացիություն | Հայաստան |
Կրթություն | Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիա |
Մասնագիտություն | նկարիչ |
Անդամակցություն | Հայաստանի նկարիչների միություն |
Suren Safaryan (Safar) Վիքիպահեստում |
Սուրեն Արմենի Սաֆարյան (Սաֆար) (1983, մարտ 26, Երևան), հայ նկարիչ:
ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ (1977) Սուրեն Սաֆարյանի թոռն է, Հայաստանի վաստակավոր նկարիչ (1965) Սարգիս Սաֆարյանի ծոռը:
Կենսագրություն
2000-2006 թթ. սովորել է Երևանի Գեղարվեստի պետական ակադեմիայի գեղանկարի բաժնում:
2008 թվականից Հայաստանի նկարիչների միության անդամ է, 2002 թվականից` Տիկնիկային արվեստի գործիչների միջազգային միության (UNIMA) անդամ, 2009 թվականից` պրոֆեսիոնալ նկարիչների ստեղծագործական միության անդամ (Ռուսաստան, Մոսկվա), 2010 թվականից` աշխարհի հայ նկարիչների միավորման անդամ, 2012 թվականից` ՅՈՒՆԵՍԿՕ-ի անդամ:
2010 թվականից Հայաստանի նկարիչների միության երիտասարդական միավորման համանախագահն է, 2013 թվականից` Հայաստանի նկարիչների միության վարչության անդամ: 2004 թվականից մասնակցում է հանրապետական ցուցահանդեսների[1]:
Մի շարք ցուցահանդեսների կազմակերպիչ և կազմակերպիչ խմբի անդամ է`
- 2010 թեմատիկ ստեղծագործությունների ցուցահանդես նվիրված «Շորժա» հանգստյան տան 35 ամյակին, «Շորժա, հետադարձ հայացք դեպի ապագա» խորագրով, կազմակերպիչ խմբի անդամ, Հայաստանի նկարիչների միություն, Երևան
- 2013 Եվրասիական զարգացման բանկի կողմից հրատարակած «Արվեստը, համախմբում է մայրցամաքը» կատալոգին նվիրված ցուցահանդեսի կազմակերպիչ, Հայաստանի նկարիչների միություն, Երևան
1998-2013 թթ. մի շարք տիկնիկային և բացօթյա տոնախմբությունների նկարիչ ձևավորող և ձևավորող խմբի անդամ՝
- 2001 «Այո երեխաներին» համաշխարհայաին շարժում, UNICEF, ներկայացման նկարիչ - ձևավորող, Իտալիա, Պերուջա
- Վավերագրական ֆիլմեր
- «Շորժա. Գույնի և գեղեցկության հանգրվանը», Հ1 հեռուստաընկերություն 2010
- «Ուսուցիչն ու աշակերտը», МИР-ТВ հեռուստաընկերություն 2009
- «Սուրեն Սաֆարյան», Հ2 հեռուստաընկերություն 2006
Ցուցահանդեսներ
Միջազգային խմբակային ցուցահանդեսներ
- 2001«Կեմպինսկի Բուլվար Բեռլին» ցուցասրահ, Գերմանիա, Բեռլին
- 2002 FIDEM համաշխարհային ցուցահանդես, Ֆրանսիա, Փարիզ
- 2005 «Քայլ առաջ դեպի ապագա. Հայաստան-Վրաստան-Ադրբեջան` միասին» խորագրով վարպետությոան դաս, Վրաստան, Թբիլիսի
- 2008 «Պեկինի Երրորդ Միջազգային Արվեստի Բիենննալե», Չինաստան, Պեկին
- 2009 «Մոսկվայի Երրորդ Միջազգային Արվեստի ցուցահանդես», Ռուսաստան, Մոսկվա
- 2009 «Ֆլորենցիայի Միջազգային Արվեստի Բիեննալե», Իտալիա, Ֆլորենցիա
- 2011 «Հայաստանի Հանրապետության անկախության 20 ամյակի նվիրված ցուցահանդես», Չինաստան, Պեկին
- 2011 «ԱՊՀ երկրների երիտասարդների հանրային դիվանագիտական ապագան», հայկական պատվիրակության անդամ, Ռուսաստան, Մոսկվա
- 2012 «Աշնանային Սալոն», Գրան Պալե, Ֆրանսիա, Փարիզ
- 2013 «Սալոն 2013», Ռուսաստան, Մոսկվա
- 2014 «Հայ մշակույթի օրեր», Թուրքմենսատնի ազգային պատկերասրահ, Թուրքմենստան, Աշխաբադ
Անհատական ցուցահանդեսներ
- 2006 Ալբերտ և Թովե Բոյաջյան ցուցասրահ, Երևան
- 2010 «Սլովենիաի Ամրոց» թանգարան, "A life Alive", Սլովենիա, Լյուբլյանա
- 2012 "Bercsenyi Zsuzsanna" ցուցասրահ, Հունգարիա, Բուդապեշտ
Մրցանակներ, դիպլոմներ
- 2004 «Հայաստանն իմ Հայրենիքն է» Հանրապետական երիտասարդական փառատոն, վկայագիր
- 2008 Պեկինի երրորդ միջազգային արվեստի բիենննալե, դիպլոմ
- 2009 Մոսկվայի երրորդ միջազգային արվեստի ցուցահանդես, հատուկ դիպլոմ «Ժուրիի ծափահարություններ»
- 2009 Ֆլորենցիայի միջազգային արվեստի բիենննալե, դիպլոմ
- 2011 Համաշխարհային հայկական կոնգրեսի, Ռուսաստանի հայերի միության, ՀՀ սփյուռքի նախարարության և Հայաստանի նկարիչների միության կողմից հայտարարված կերպարվեստի բնագավառում երիտասարդ ստեղծագործողների լավագույն աշխատանքների՝ «Մրցանակաբաշխություն-2011»-ի շրջանակներում կազմակերպված ցուցահանդեսի առաջին մրցանակակիր
- 2013 Եվրասիական զարգացման բանկի կողմից հրատարակված «Արվեստը, համախմբում է մայրցամաքը» գեղարվեստական կատալոգի սստեղծում, շնորհակալագիր[2]: