«Ապենինյան թերակղզի»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չNo edit summary
չ r2.6.5) (Ռոբոտը ավելացնում է․: la:Paeninsula Italiana
Տող 70. Տող 70.
[[ko:이탈리아 반도]]
[[ko:이탈리아 반도]]
[[ku:Nîvgirava Apennîn]]
[[ku:Nîvgirava Apennîn]]
[[la:Paeninsula Italiana]]
[[lmo:Penisula italica]]
[[lmo:Penisula italica]]
[[lt:Apeninų pusiasalis]]
[[lt:Apeninų pusiasalis]]

14:45, 5 Մարտի 2013-ի տարբերակ

Ապենինյան թերակղզի
իտալ.՝ Penisola appenninica
Տեղագրություն Հարավային Եվրոպա
Ողողող ջրեր Տիրենյան ծով, Ադրիատիկ ծով, Հոնիական ծով
Ընդհանուր մակերեսը 131,337 կմ²
Ամենաբարձր կետը 2,912 մ
Երկիր Իտալիա Իտալիա
Սան Մարինո Սան Մարինո
Վատիկան Վատիկան
Բնակչություն 26,171,000 մարդ


Ապենինյան թերակղզի (իտալ.՝ Penisola italiana` Իտալական թերակղզի; նաև` Penisola appenninica), Եվրոպայի խոշորագույն թերակղզիներից։ Գտնվում է աշխարհամասի հարավում և ողողվում է Միջերկրական ծովի ջրերով: Թերակղզու վրա են գտնվում Իտալիա, Սան Մարինո և Վատիկան պետությունները: Թերակղզու տարածքը 131,000 կմ2 է, երկարությունը` 1100 կմ, իսկ լայնությունը` 130-300 կմ: Անվանումը ստացել է թերակղզում գտնվող Ապենինյան լեռներից:

Թերակղզու հյուսիս-աևմուտքում դեպի հարավ-արևելք ձգվում են երիտասարդ ծալքավոր Ապենինյան լեռները, որոնք կազմված են կրաքարից, կավոտ թերթաքարերից և ավազաքարերից: Լեռները շարունակվում են նաև Սիցիլիա կղզում: Թերակղզու արևմտյան ափերին և մի քանի կղզիներում կան գործող հրաբուխներ (Ստրոմբոլի, Էթնա, Վեզուվ):

Թերակղզին և կղզիները հարուստ չեն օգտակար հանածոներով:

Կլիման Ապենինյան թերակղզում և կղզիներում տիպիկ միջերկրածովային է: Առավել շոգ է Սիցիլիայում (հուլիսի միջին ջերմաստիճանը հասնում է +28°C, իսկ հունվարինը` +10 +12°C):

Ապենինյան թերակղզին տիեզերքից

Մշտադալար կաղնիները և Միջերկրական ծովի շրջանի սոճիները, մակվիսների պուրակները, չոր շրջանների ցածրահասակ թփուտնեի մացառուտները (մինչև 1 մ. բարձրությամբ) գրավում են առափնյա դաշտավայրերը և հովիտներով թափանցում լեռները: 500 - 800 մ.-ից բարձր վայրերում, լեռներում, տարածված են շագանակենու, բոխու, կաղնու լայնատերև անտառները. այստեղից վերև աճում են խառը անտառները:

Բնակչությունը ապրում է գլխավորապես առափնյա դաշտավայրերում և նախալեռներում: