Սուրբ Ջենարոյի տաճար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սուրբ Ջենարոյի տաճար
Հիմնական տվյալներ
Տեսակտաճար և եկեղեցի
ԵրկիրԻտալիա Իտալիա
ՏեղագրությունՆեապոլ
Դավանանքկաթոլիկություն
ԹեմՆեապոլի արքեպիսկոպոսարան
Հիմնական ամսաթվերը1272
Կազմված էCathedral?
Ժառանգության կարգավիճակԻտալիայի մշակութային ժառանգություն[1]
ՆվիրվածԱստվածածնի վերափոխման տոն
ՀիմնադիրCharles II of Naples?
Ճարտարապետական ոճԳոթական ճարտարապետություն
Հիմնադրված1272
Քարտեզ
Քարտեզ
 Cathedral (Naples) Վիքիպահեստում
duomodinapoli.it

Սուրբ Ջենարոյի տաճար (իտալ.՝ Duomo di San Gennaro), Սուրբ Մարիամի Վերափոխման տաճարի ներկայիս պաշտոնական անունն է (իտալ.՝ Duomo di Santa Maria Assunta), տաճար Իտալիայի Նեապոլ քաղաքում, որն օծվել է քաղաքի հովանավոր Սուրբ Ջենարոյի պատվին։ Գտնվում է քաղաքի պատմական կենտրոնում, Դուոմո փողոցի վրա։

Պատմական ակնարկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Եկեղեցին հիմնադրվել է 13-րդ դարի երկրորդ կեսին Կառլ I Անժուացու կողմից ՝ երկու հնագույն բազիլիկների հիմքերի վրա։ Շինարարությունը շարունակվել է նրա որդու՝ Կառլ II արքայի օրոք և ավարտվել է 14-րդ դարի սկզբին թոռան՝ Ռոբերտի օրոք։ Եկեղեցու նկուղը կառուցել է լոմբարդացի Թոմմազո Մալվիտոն։ 19-րդ դարի վերջին ճակատամասը վերանորոգվել է ճարտարապետ Էնրիկո Ալվինոյի ղեկավարությամբ, որում պարունակում է 15-րդ դարի հատված՝ Տինո դա Կամաինոյի քանդակներով։ Եկեղեցու օրգանը տեղադրել է Ֆիլիպո Չիմինոն 1767 թվականին, իսկ վերջին վերակառուցումն իրականացվել է 1974 թվականին Ջ․ Ռուֆատտիի կողմից։

Ինտերիեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինչպես կաթոլիկ եկեղեցիների մեծ մասը, Սուրբ Ջենարոյի մայր տաճարը պարունակում է բազմաթիվ մատուռներ, որոնք կառուցվել են տարբեր ժամանակներում։

Սուրբ Ջենարոյի մատուռ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տաճարի ինտերիերը

Մայր տաճարի հիմնական գրավչությունը Սուրբ Ջենարոյի մատուռն է (շինարարությունը սկսվել է 1608-ին, օծվել է 1646-ին, ձևավորումն ավարտվել է 17-րդ դարի վերջին)։ Մատուռը զարդարված Դոմենիկինոյի, Լանֆրանկոյի, Խոսե դե Ռիբերայի և այլոց որմնանկարներով և բազմաթիվ քանդակներ, որոնցից առանձնանում է Սուրբ Ջենարոյի կիսանդրին, որի հեղինակերը երեք ֆրանսիացի վարպետներ են (1305, բազմիցս «բարելավվել է», վերջին անգամ՝ 1713-ին)։ Այն պատրաստված է ոսկուց և արծաթից, զարդարված է շքեղ հագուստով և զարդերով։ Մայր տաճարի հիմնական մասունքը՝ Սուրբ Ջենարոյի արյունով անոթը, որը հայտնի է միջնադարից ի վեր (առաջին անգամ հիշատակվում է 1389-ի ժամանակագրություններում), պահվում է տաճարի նկուղում։ Տարեկան երեք անգամ, երբ մասունքը ցուցադրվում է հավատացյալներին (մայիսի առաջին շաբաթ օրը, սեպտեմբերի 19-ին և դեկտեմբերի 16-ին)[2], արյունն անբացատրելիորեն եռում է՝ գրավելով ամբողջ անոթը[3]։

Սուրբ Ռեստիտուտայի բազիլիկ և Սուրբ Հովհաննեսի մկրտարան[խմբագրել | խմբագրել կոդը]

Տաճարի ամենահին հատվածը (զոհասեղանի ձախ կողմում) այսպես կոչված Սուրբ Ռեստիտուտայի բազիլիկն է, որից մուտք է բացվում դեպի կառույցի ամենահին մասը` Սուրբ Հովհաննեսի մկրտարանը։

Սուրբ Ռեստիտուտայի ներկայիս բազիլիկը սկզբնական բազիլիկի վերակառուցված տարբերակն է։ 13-րդ դարում տաճարի շքամուտքի և պատշգամբի տեղում կառուցվել է հիմնական նավը, իսկ 17-րդ դարի վերջին (Արխանջելո Գուլյելյմելիի վերակառուցումը) կողմնային նավերը փոխարինվեցին կապելլաներով, հատակի մակարդակը բարձրացվեց, և Ջորդանո Լուկայի մոնումենտալ որմնանկարը պատեց նոր առաստաղը։ Ձախակողմյան մատուռներից մեկում մինչ օրս պահվում են նահատակ Սուրբ Ռեստիտուտայի մասունքները, իսկ մեկ ուրիշում՝ Լելո Օրվիետացու խճանկարը՝ «Տիրամայրը մանկան հետ գահին, Սուրբ Ջենարոյի և Ռեստիտուտայի հետ»։

Ըստ «Liber pontificalis» տեղեկագրքի՝ մկրտարանը (մուտքը՝ բազիլիկի խորանի աջ կողմից) կառուցվել է 343 թվականին կայսր Կոստանդիանոս Ա Մեծի օրոք՝ որպես Սուրբ Ռեստիտուտայի սկզբնական բազիլիկի մի մաս։ Այսպիսով, այն ամենահինն է ողջ Արևմուտքում, քանի որ կառուցվել է առնվազն մեկ սերունդ ավելի շուտ, քան Հռոմի Լաթերանյան մկրտարանը։ Պահոցների և գմբեթի տակ պահպանված խճանկարները թվագրվում են 4-րդ դարին։

Այլ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մյուս մատուռներից առանձնանում է նեապոլիտանական Կապեչե իտալ.՝ Cappella dei Capece Minutolo ազնվական ընտանիքի մատուռը, որը կառուցված է գոթական ոճով։ Խճանկարապատ հատակը 13-րդ դարի աշխատանք է։ Ֆրեսկոներն արվել են տարբեր ժամանակներում, որոնցից ամենահները՝ «Սուրբ Պողոս և Պետրոս» և «Խաչելություն», Մոնտանո դʼԱրեցցոյի աշխատանքներն են։

Տրանսեպտի ձախ թևում Ջորջո Վազարիի և Լուկա Ջորդանոյի նկարներն են, իսկ աջում՝ Պիետրո Պերուջինոյի։ Տաճար մուտքն ազատ է (բացառությամբ Սուրբ Հովհաննեսի մկրտարանի)։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. dati.beniculturali.it — 2014.
  2. «Кровь за Неаполь | Публикации | Вокруг Света». www.vokrugsveta.ru. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 2-ին.
  3. Если «чудо крови» св. Януария не случается, неаполитанцы считают это предвестием беды. Так, в 1527 году в город пришла чума, от которой погибло 40 тысяч горожан, а в 1979 году — произошло землетрясение, которое унесло три тысячи жизней.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սուրբ Ջենարոյի տաճար» հոդվածին։