Սուրբ Ջենարոյի տաճար
Սուրբ Ջենարոյի տաճար | |
---|---|
![]() | |
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | տաճար և եկեղեցի |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Նեապոլ |
Դավանանք | կաթոլիկություն |
Թեմ | Նեապոլի արքեպիսկոպոսարան |
Հիմնական ամսաթվերը | 1272 |
Կազմված է | Cathedral? |
Ժառանգության կարգավիճակ | Իտալիայի մշակութային ժառանգություն[1] |
Նվիրված | Աստվածածնի վերափոխման տոն |
Հիմնադիր | Կառլ II Հունգարացի |
Ճարտարապետական ոճ | Գոթական ճարտարապետություն |
Հիմնադրված | 1272 |
![]() | |
![]() | |
![]() | |
duomodinapoli.it |
Սուրբ Ջենարոյի տաճար (իտալ.՝ Duomo di San Gennaro), Սուրբ Մարիամի Վերափոխման տաճարի ներկայիս պաշտոնական անունն է (իտալ.՝ Duomo di Santa Maria Assunta), տաճար Իտալիայի Նեապոլ քաղաքում, որն օծվել է քաղաքի հովանավոր Սուրբ Ջենարոյի պատվին։ Գտնվում է քաղաքի պատմական կենտրոնում, Դուոմո փողոցի վրա։
Պատմական ակնարկ
[խմբագրել | խմբագրել կոդը]Եկեղեցին հիմնադրվել է 13-րդ դարի երկրորդ կեսին Կառլ I Անժուացու կողմից ՝ երկու հնագույն բազիլիկների հիմքերի վրա։ Շինարարությունը շարունակվել է նրա որդու՝ Կառլ II արքայի օրոք և ավարտվել է 14-րդ դարի սկզբին թոռան՝ Ռոբերտի օրոք։ Եկեղեցու նկուղը կառուցել է լոմբարդացի Թոմմազո Մալվիտոն։ 19-րդ դարի վերջին ճակատամասը վերանորոգվել է ճարտարապետ Էնրիկո Ալվինոյի ղեկավարությամբ, որում պարունակում է 15-րդ դարի հատված՝ Տինո դա Կամաինոյի քանդակներով։ Եկեղեցու օրգանը տեղադրել է Ֆիլիպո Չիմինոն 1767 թվականին, իսկ վերջին վերակառուցումն իրականացվել է 1974 թվականին Ջ․ Ռուֆատտիի կողմից։
Ինտերիեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Ինչպես կաթոլիկ եկեղեցիների մեծ մասը, Սուրբ Ջենարոյի մայր տաճարը պարունակում է բազմաթիվ մատուռներ, որոնք կառուցվել են տարբեր ժամանակներում։
Սուրբ Ջենարոյի մատուռ
[խմբագրել | խմբագրել կոդը]


Մայր տաճարի հիմնական գրավչությունը Սուրբ Ջենարոյի մատուռն է (շինարարությունը սկսվել է 1608-ին, օծվել է 1646-ին, ձևավորումն ավարտվել է 17-րդ դարի վերջին)։ Մատուռը զարդարված Դոմենիկինոյի, Լանֆրանկոյի, Խոսե դե Ռիբերայի և այլոց որմնանկարներով և բազմաթիվ քանդակներ, որոնցից առանձնանում է Սուրբ Ջենարոյի կիսանդրին, որի հեղինակերը երեք ֆրանսիացի վարպետներ են (1305, բազմիցս «բարելավվել է», վերջին անգամ՝ 1713-ին)։ Այն պատրաստված է ոսկուց և արծաթից, զարդարված է շքեղ հագուստով և զարդերով։ Մայր տաճարի հիմնական մասունքը՝ Սուրբ Ջենարոյի արյունով անոթը, որը հայտնի է միջնադարից ի վեր (առաջին անգամ հիշատակվում է 1389-ի ժամանակագրություններում), պահվում է տաճարի նկուղում։ Տարեկան երեք անգամ, երբ մասունքը ցուցադրվում է հավատացյալներին (մայիսի առաջին շաբաթ օրը, սեպտեմբերի 19-ին և դեկտեմբերի 16-ին)[2], արյունն անբացատրելիորեն եռում է՝ գրավելով ամբողջ անոթը[3]։
Սուրբ Ռեստիտուտայի բազիլիկ և Սուրբ Հովհաննեսի մկրտարան
[խմբագրել | խմբագրել կոդը]Տաճարի ամենահին հատվածը (զոհասեղանի ձախ կողմում) այսպես կոչված Սուրբ Ռեստիտուտայի բազիլիկն է, որից մուտք է բացվում դեպի կառույցի ամենահին մասը` Սուրբ Հովհաննեսի մկրտարանը։
Սուրբ Ռեստիտուտայի ներկայիս բազիլիկը սկզբնական բազիլիկի վերակառուցված տարբերակն է։ 13-րդ դարում տաճարի շքամուտքի և պատշգամբի տեղում կառուցվել է հիմնական նավը, իսկ 17-րդ դարի վերջին (Արխանջելո Գուլյելյմելիի վերակառուցումը) կողմնային նավերը փոխարինվեցին կապելլաներով, հատակի մակարդակը բարձրացվեց, և Ջորդանո Լուկայի մոնումենտալ որմնանկարը պատեց նոր առաստաղը։ Ձախակողմյան մատուռներից մեկում մինչ օրս պահվում են նահատակ Սուրբ Ռեստիտուտայի մասունքները, իսկ մեկ ուրիշում՝ Լելո Օրվիետացու խճանկարը՝ «Տիրամայրը մանկան հետ գահին, Սուրբ Ջենարոյի և Ռեստիտուտայի հետ»։
Ըստ «Liber pontificalis» տեղեկագրքի՝ մկրտարանը (մուտքը՝ բազիլիկի խորանի աջ կողմից) կառուցվել է 343 թվականին կայսր Կոստանդիանոս Ա Մեծի օրոք՝ որպես Սուրբ Ռեստիտուտայի սկզբնական բազիլիկի մի մաս։ Այսպիսով, այն ամենահինն է ողջ Արևմուտքում, քանի որ կառուցվել է առնվազն մեկ սերունդ ավելի շուտ, քան Հռոմի Լաթերանյան մկրտարանը։ Պահոցների և գմբեթի տակ պահպանված խճանկարները թվագրվում են 4-րդ դարին։
Այլ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մյուս մատուռներից առանձնանում է նեապոլիտանական Կապեչե իտալ.՝ Cappella dei Capece Minutolo ազնվական ընտանիքի մատուռը, որը կառուցված է գոթական ոճով։ Խճանկարապատ հատակը 13-րդ դարի աշխատանք է։ Ֆրեսկոներն արվել են տարբեր ժամանակներում, որոնցից ամենահները՝ «Սուրբ Պողոս և Պետրոս» և «Խաչելություն», Մոնտանո դʼԱրեցցոյի աշխատանքներն են։
Տրանսեպտի ձախ թևում Ջորջո Վազարիի և Լուկա Ջորդանոյի նկարներն են, իսկ աջում՝ Պիետրո Պերուջինոյի։ Տաճար մուտքն ազատ է (բացառությամբ Սուրբ Հովհաննեսի մկրտարանի)։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ dati.beniculturali.it — 2014.
- ↑ «Кровь за Неаполь | Публикации | Вокруг Света». www.vokrugsveta.ru. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 2-ին.
- ↑ Если «чудо крови» св. Януария не случается, неаполитанцы считают это предвестием беды. Так, в 1527 году в город пришла чума, от которой погибло 40 тысяч горожан, а в 1979 году — произошло землетрясение, которое унесло три тысячи жизней.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սուրբ Ջենարոյի տաճար» հոդվածին։ |