Jump to content

Սուրբ Պետրոսի տաճար (Բովե)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սուրբ Պետրոսի տաճար
ֆր.՝ Cathédrale Saint-Pierre de Beauvais
Հիմնական տվյալներ
Տեսակկաթոլիկ տաճար
ԵրկիրՖրանսիա Ֆրանսիա
ՏեղագրությունԲովե[1][2]
Դավանանքկաթոլիկություն
ԹեմԲովեի թեմ
Հիմնական ամսաթվերը1225
Ներկա վիճակգործող
Կազմված էMedieval clock of the Saint-Pierre de Beauvais cathedral? և Q29292929?
Ժառանգության կարգավիճակդասակարգված պատմական հուշարձան[1]
ՆվիրվածՊետրոս առաքյալ
ԱնվանվածՊետրոս առաքյալ
ՃարտարապետՄարտին Շամբիժե
Ճարտարապետական ոճRayonnant?
Կառուցման սկիզբ1225
Կառուցման ավարտ1578
Հիմնադրված1225
Երկարություն72,5 մետր
Բարձրություն193 մետր
Շինանյութկրաքար
Քարտեզ
Քարտեզ
 Cathédrale Saint-Pierre de Beauvais Վիքիպահեստում
cathedrale-beauvais.fr

Սուրբ Պետրոսի տաճար (ֆր.՝ Cathédrale Saint-Pierre de Beauvais), գոթական ամենաբարձր տաճարը Ֆրանսիայում (չնայած ավարտին չի հասցվել)։ Գտնվում է երկրի հյուսիսում` Բովե քաղաքում։ Բովեի թեմի մայր տաճարն է։

Տաճարը նշանակալից դեր է ունեցել գոթական ճարտարապետության պատմության մեջ։ Գոթական տաճարների մեջ այն ունի ամենաբարձր եկեղեցական դասն աշխարհում` 48.5 մ։ Տաճարային համալիրը բաղկացած է տրանսեպտից (XVI դար), աբսիդներով դասից և կապելայի 7 աբսիդներից (XIII դար), որոնք հասանելի են խորանին մերձակա կիսաշրջանաձև սրահով։ Ռոմանական Նոտր Դամ դե լա Բաս Էվր եկեղեցին (Basse Œuvre, 997—998 թվականներ) զբաղեցնում է ճարտարապետական նավի տեղը։

Տաճարի` 1856 թվականին կազմած հատակագիծ: Սպիտակով նշված են երբևէ չկառուցված մասերը:

Տաճարի կառուցման աշխատանքները սկսվել են կոմս-եպիսկոպոս Միլոնի գլխավորությամբ 1225 թվականին՝ անմիջապես այն բանից հետո, երբ երրորդ հրդեհից այրվել է փայտե տանիքով հին բազիլիկը, և որի խորանը վերանորոգվել է հրդեհից երեք տարի անց[3]։ Եկեղեցական դասերի կառուցումը ավարտին է հասցվել 1272 թվականին երկու փուլով` կապված տնտեսական ճգնաժամի հետ, որը փորձում էր վերացնել Լյուդովիկոս IX-ը։ Երկու փուլերը բավականաչափ տարբերվում են իրենց աշխատանքնային ոճով[4]։ Գիյոմ դե Գրե եպիսկոպոսի որոշման համաձայն` եկեղեցու բարձրությունը մեծացվում է 4.9 մ-ով, որպեսզի եկեղեցու սյուները ամենաբարձրը դառնան Եվրոպայում[5]։ Եկեղեցական դասի սյուները 48 մ բարձրություն ունեն, որ զգալիորեն գերազանցում է նույն ժամանակաշրջանում կառուցված Ամյենի մայր տաճարի 42 մետրանոց նավը։

Շինարարական աշխատանքն ընդհատվել է 1284 թվականին մի քանի սյուների փլուզման պատճառով։ Այդ փլուզումը հաճախ դիտարկվել է որպես աղետ, որ գոթական ոճով աշխատող ֆրանսիացի ճարտարապետների «ներվային պայթյուն» էր։

Տաճարի ներսույթ

Սթիվեն Մյուրեյը նշում է, որ փլուզումը ավելի փոքր կառույցների «նախակարապետն էր, ինչը համահունչ էր 13-րդ դարում Հարյուրամյա պատերազմի պատճառով ժողովրդագրական անկմանը»[6]։

Ինչևիցե, մեծածավալ շինարարությունը շուտով շարունակվում է։ Տրանսեպտը կառուցվում է 1500-1548 թվականներին ուշ գոթիկայի ոճով, որ բնորոշ է ֆրանսիական վաղ շրջանի վերածննդին։ 1573 թվականին բավական հավակնոտ 153 մ բարձրությամբ կենտրոնական աշտարակի փլուզումը կրկին շինարարական աշխատանքների ընդհատման պատճառ է դառնում։ Տաճարը կարող էր դառնալ բարձրությամբ երկրորդ շինությունը այդ պահին Տալլինի Սուրբ Օլաֆի եկեղեցուց հետո։

Էժեն Էմանուել Վիոլե լը Դյուկը Բովեի տաճարի եկեղեցական դասերն անվանել է «ֆրանսիական գոթիկայի պարթենոն»։

Տաճարի ճակատային մասերը (հատկապես հարավային ճակատը) ցուցադրում են ուշ գոթիկայի ողջ հարստությունը։ Հյուսիսային և հարավային մասերի փայտե դռները գոթիկայի և վերածննդի գլուխգործոցներ են։ Տաճարն ունի աստղագիտական ժամացույց (1866) ր 15-17-րդ դարերի գոբելեններ, սակայն նրա գեղարվեստական գլուխգործոցը վիտրաժներն են, որոնցից ամենագեղեցիկը պատրաստված է Վերածննդի նշանավոր վարպետ Էնգրանդ լե Փրինսի կողմից, ով ծնունդով Բովեից է եղել։ Նրա ձեռքի գործերից են նաև Բովեի մեկ այլ եկեղեցու` Սենտ Էտիենի վիտրաժները, որոնք ռոմանական ոճից գոթական ոճի անցման փայլուն օրինակներ են։

Միջնադարում հունվարի 14-ին Բովեի տաճարում անցկացվել է Ավանակի տոնը (լատին․՝ festum asinorum)` ի նշանավորումն սուրբ ընտանիքի Եգիպտոս փախուստի[7]։

Կառույցի վիճակը

[խմբագրել | խմբագրել կոդը]
Արկբուտանները միացնող մետաղյա ձգաններ

Փորձելով կառուցել 13-րդ դարի ամենաբարձր կառույցը` Բովեի տաճարի շինարարության ժամանակ օգտագործել են ժամանակի առաջավոր տեխնոլոգիաները։ Չնայած կառույցը պետք է բարձր լիներ, սակայն որմահեցերը եղել են բարակ, որպեսզի լույսը առավելագույնս թափանցի տաճար։ 1284 թվականին՝ կառույցի ավարտից ընդամենը 12 տարի անց, եկեղեցական դասի սյուների մի մասը հարակից արկբուտանների հետ փլուզվել է։ Ներկայումս համարվում է, որ դա ռեզոնանսային տատանումների հետևանք է եղել, որ առաջացել է ուժգին քամուց[8]։ Նկարում երևում են արկբուտանները պրկող երկաթյա ձգանները։ Հայտնի չէ, թե դրանք երբ են տեղադրվել։ Այդ տեխնոլոգիան կարող էր հասանելի լինել սկզբնական շինարարության ժամանակ, սակայն լրացուցիչ ամրության կարիչը կարող էր առաջանալ 1284 թվականի փլուզումից հետո և նույնիսկ ավելի ուշ։ 1960-ական թվականներին գեղագիտական տեսանկյունից անհարիր ձգանները հեռացվել են, ինչից հետո տատանումներն ուժեղացել են։ Դրա հետևանքով եկեղեցական դասերը մասամբ հեռացել են տրանսեպտից։ Արդյունքում ձգանները նորից տեղադրվել են, սակայն այս անգամ` արդեն պողպատից։ Քանի որ պողպատը պակաս ճկուն է, քան երկաթը, կառույցը ավելի կարծր է դարձել, ինչի հետևանքով լրացուցիչ ճաքեր են առաջացել[9]։

Տաճարի կառուցման նախնական ծրագրով այն պետք է ունենար ճարտարապետական նավ, որ երբեք չի կառուցվել։ Այդ պատճառով էլ կենտրոնական նավի կողմից հենարանի բացակայությունը նպաստել է տաճարի ճարտարապետական թույլ կառույցին։

Ժամանակի հետ ի հայտ են եկել այլ խնդիրներ, որոնք ավելի համարձակ լուծումների կարիք են ունեցել։ Հյուսիսային տրանսեպտն այժմ ունի տարբեր բարձրությունների փայտե և երկաթե լրացուցիչ չորս հենարաններ, որոնք տեղադրվել են 1990-ական թվականներին, որպեսզի տրանսեպտը պահպանեն փլուզման վտանգից։ Որպես պաշտպանական հատուկ միջոց տեղադրվել է հենարան, որ լրացուցիչ ամրություն է հաղորդում սյուներին, որոնք իրենց վրա են պահում ամենաբարձր գերաններն աշխարհում։

Այս ժամանակավոր լուծումները կգործեն այնքան, մինչև հիմնական լուծում տրվի հարցին։ Անցկացվում են տարաբնույթ հետազոտություններ կառույցը լավագույնս պահպանելու ուղղությամբ։ Կոլումբիայի համալսարանը կատարում է հետազոտություններ` օգտագործելով կառույցի լազերային եռաչափ մոդելներ, որպեսզի հայտնաբերվեն նրա խոցելի տեղերը[10]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 base Mérimée (ֆր.)ministère de la Culture, 1978.
  2. archINFORM (գերմ.) — 1994.
  3. Ранее часто цитируемая дата 1247 была основана на ошибке, сделанной ранним историком Бове. (Murray 1980:533 note 5.
  4. Murray 1980:547.
  5. William of Grès (Guillaume de Grès, Guillaume de Grez) — был первым епископом, похороненным в осевой часовне Lady Chapel, в 1267 году.
  6. «ushers in the age of smaller structures associated with demographic decline, the Hundred Years War, and of the thirteenth century.» Murray 1980:533.
  7. Журнальный зал | Вопросы литературы, 2007 N1 | И. ПОПОВА - Другая вера как социальное безумие частного человека
  8. Découvrir la Cathedrale Saint-Pierre de Beauvais, Philippe Bonnet-Laborderie, 2000
  9. «Beauvais Cathedral, Architecture of Transcendence», Princeton University Press, 1989
  10. The Beauvais Cathedral Project

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Murray, Stephen: «The Choir of the Church of St.-Pierre, Cathedral of Beauvais: A Study of Gothic Architectural Planning and Constructional Chronology in Its Historical Context» in The Art Bulletin 62.4 (December 1980), pp. 533–551

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սուրբ Պետրոսի տաճար (Բովե)» հոդվածին։