Էժեն Էմանուել Վիոլե լը Դյուկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Էժեն Էմանուել Վիոլե լը Դյուկ
ֆր.՝ Eugène Viollet-le-Duc
Eugene viollet le duc.jpg
Ծնվել է հունվարի 27, 1814(1814-01-27)[1][2][3][4][5]
Ծննդավայր Փարիզ, Ֆրանսիա[2]
Մահացել է սեպտեմբերի 17, 1879(1879-09-17)[1][3][5] (65 տարեկանում)
Մահվան վայր Լոզան, Շվեյցարիա[2]
Քաղաքացիություն Ֆրանսիա
Երկեր Abbadia Castle, Q2405910?, Q2942728?, Ազատության արձան և Q17491098?
Մասնագիտություն ճարտարապետ, գրող, գծագրող, արվեստագետ, ճարտարապետության պատմաբան, արվեստների գործիչ, ռեստավրատոր և castellologist
Աշխատավայր Փարիզի Գեղեցիկ արվեստների ազգային բարձրագույն դպրոց
Ծնողներ հայր՝ Emmanuel Viollet-le-Duc
Պարգևներ և
մրցանակներ
Թագավորական ոսկե մեդալ և Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ
Անդամություն Թագավորական գեղարվեստական ակադեմիա և Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա
Eugène Viollet-le-Duc Վիքիպահեստում

Էժեն Էմանուել Վիոլե լե Դյուկ (ֆր.՝ Viollet-le-Duc), հունվարի 27, 1814(1814-01-27)[1][2][3][4][5], Փարիզ, Ֆրանսիա[2] - սեպտեմբերի 17, 1879(1879-09-17)[1][3][5], Լոզան, Շվեյցարիա[2]), ֆրանսիացի ճարտարապետ, ճարտարապետության պատմաբան և տեսաբան։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1836-1838 թվականներին Իտալիայում ուսումնասիրել է հունական և հռոմեական ճարտարապետությունը։ Ֆրանսիայում չափագրել, գծանկարել է բազմաթիվ ռոմանական և գոթական կառույցներ։ Վերականգնել է Փարիզի Սեն Շապել և Նոտր Դամ գոթական տաճարները (Ժ․ Բ․ Լասյույի հետ)։ Ամրացման-վերականգնման աշխատանքներ է կատարել Նարբոնում, Ռեյմսում, Թուլուզում, Շարտրում, Ամիենում, Կարկասոնում (միջնադարյան կենտրոնը, 1853) և այլն։

Վերականգնման աշխատանքների ժամանակ հավաքած նյութերը, հուշարձանների ռացիոնալ մեթոդով վերականգնումը և այդ տեսության մշակումը, ինչպես և ճարտարապետության ընդհանուր օրինաչափությունների, միջնադարյան արվեստի բնույթի, գոթական ճարտարապետության կոնստրուկտիվ նվաճումների (որոնց ուսումնասիրությունը հետագայում նպաստել է կարկասային կոնստրուկցիաների զարգացմանը) մասին իր տեսակետները ամփոփել է ճարտարապետության պատմությանը և տեսությանը նվիրված իր հիմնական աշխատություններում՝ «XI-XVI դարերի ֆրանսիական ճարտարապետության բացատրական բառարան» (10 հատորով, 1854-1868 թվականները), «Զրույցներ ճարտարապետության մասին» (երկհատորյակ, 1858-1868 թվականները), «Ռուսական արվեստ» (1877)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 460 CC-BY-SA-icon-80x15.png