Դաս (եկեղեցի)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Դաս (այլ կիրառումներ)

Դաս, եկեղեցում որոշակի դասին հատկացված համապատասխան տեղը կամ բաժանմունքը (կանանց դաս, տղամարդկանց դաս, «հավատացելոց և կամ մկրտված քրիստոնեաներու» աղոթքի դաս և այլն)։ Արևմտաեվրոպական եկեղեցիներում երգչախմբի տեղը, որ սովորաբար ավագ սեղանի և խաչակեևտրոնի միջև էր։ Առանձին դեպքերում, հատկապես ուշ շրջանում, դասը տեղավորվում էր սեղանից ետ ընկած մասում։ Հայոց եկեղեցում, մասնավորապես, դաս է անվանվում ավագ խորանի առջևի, եկեղեցու ամբողջ լայնքով տարածությունը, որ մեկ աստիճանով և ցած վանդակորմով բաժանվում է աղոթասրահից։ Ստորաբաժանվում է՝ աջակողմյան և ձախակողմյան դասի, ուր խորանից ձախ և աջ կանգնում են հոգևորականներն ու երգեցիկ դպիրները՝ սաղմոսներ, շարականներ և այլն փոխ առ փոխ երգելու համար։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 292 CC-BY-SA-icon-80x15.png