Սուսի Պուջիաստուտի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սուսի Պուջիաստուտի
 
Կուսակցություն՝ անկախ քաղաքական գործիչ
Կրթություն՝ Diponegoro University?
Մասնագիտություն՝ գործարար և նախարար
Ծննդյան օր հունվարի 15, 1965(1965-01-15) (59 տարեկան)
Ծննդավայր Արևմտյան Ճավա
Քաղաքացիություն  Ինդոնեզիա
Ամուսին Daniel Kaiser? և Christian von Strombeck?
Զավակներ Alvy Xavier?
 
Պարգևներ

Սուսի Պուջիաստուտի (ինդոն.՝ Susi Pudjiastuti, հունվարի 15, 1965(1965-01-15), Արևմտյան Ճավա), ինդոնեզացի ձեռնարկատեր, պետական գործիչ։ Ինդոնեզիայի Ջրային ռեսուրսների և ձկնորսության նախարար (2014 թվականից)[2]։ Ծովամթերքներ արտահանող «PT ASI Pudjiastuti Marine Product» ընկերության, ինչպես նաև «PT ASI Pudjiastuti Aviation» օդային չվերթներ իրականացնող «Susi Air» կազմակերպության սեփականատեր[3][4]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուսի Պուջիաստուտին ծնվել է Ինդոնեզիայի Արևմտյան Ճավա նահանգի Պանգանդարան քաղաքում հաջի Ահմադ Կարլանի և հաջա Սուվու Լասմինայի ընտանիքում։ Սուսին ճավացի է, ծնողները՝ Պանգանդարանում, որտեղ գերիշխում են սունդանցիները, հաստատված 5-րդ սերունդն են։ Նրա ընտանիքն նախնական շրջանում զբաղվել է անշարժ գույքի և գյուղատնտեսական կենդանիների վաճառքով[5]։

Միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է SMA Negeri 1 Yogyakarta ավագ դպրոց, սակայն կրթությունը կիսատ է մնացել և արտաքսվել է դպրոցից Գոլպուտ (սպիտակ խումբ) շարժման մեջ քաղաքական ակտիվիզմ դրսևորելու համար, ինչն արգելված էր նախագահ Սուհարտոյի «նոր հրամանով»[6]։ Պուջիաստուտին առաջին ինդոնեզացի նախարարն է, որը չի ավարտել ավագ դպրոցը[7]։

Սուսի Պուջիաստուտին ունի երեք երեխա Պանջի Հիլմանսյահը, Նադինե Կեյզերը և Ալվի Խավիերը[8]։ Նրա ավագ որդին՝ Պանջի Հիլմանսյահը, 2016 թվականի հունվարի 31-ին Ֆլորիդայում մահացել է սրտի կաթվածից[9]։ Սուսին ամուսնալուծված է, հայտնի է իր տատուներով և մոլեռանդ ծխող է[10]։

Ձեռնարկատիրություն և Susi Air[խմբագրել | խմբագրել կոդը]

1983 թվականին Պուջիաստուտին ձեռնամուխ է լինում ձեռնարկատիրական գործունեության՝ Պանգանդարանի Fish Auction Facility-ում աշխատելով որպես ծովամթերքի առաքիչ[11]։ 1996 թվականին նա ստեղծեց «PT ASI Pudjiastuti Marine Product» անվանումով ծովամթերքի մշակման գործարան, որը մասնագիտացած է "Susi Brand" փաթեթավորմամբ որակյալ խեցգետինների արտահանման գործում[12]։ «PT ASI Pudjiastuti Marine Product»-ը ընդլայնել է իր գործունեությունը և սկսել է արտադրանք արտահանել Ասիա և Ամերիկա[13]։

«PT ASI Pudjiastuti Marine Product»-ի աճող պահանջարկին զուգընթաց թարմ ծովամթերքի արագ օդային փոխադրման անհրաժեշտությունից ելնելով՝ 2004 թվականին Պուջիաստուտին ձեռք բերեց Cessna 208 Caravan-ը և հիմնադրեց PT ASI Pudjiastuti ավիացիան։ «Cessna»-ին տրվեց "Susi Air" ազդականչը։ Այն սկսեց ինդոնեզական թարմ ծովամթերք մատակարարել Ջակարտա, ինչպես նաև Սինգապուր, Հոնկ Կոնգ և Ճապոնիա[14]։

2004 թվականին, երբ Հնդկական օվկիանոսում երկրաշարժն ու ցունամին ավերեցին Աչեհը և Սումատրայի արևմտյան ափը, Susi Air-ը, որն այդ ժամանակ ուներ միայն 2 Cessna Grand Caravan, առաջիններից էր, որ տուժողներին և մեկուսացված տարածքներում գտնվողներին ուտելիք և անհրաժեշտ պարագաներ հասցրեց։ Այս ժամանակահատվածում Susi Air-ն իրականացրել է հումանիտար օգնության առաքելություն։ Նոր ինքնաթիռներ ձեռք բերելով՝ Susi Air-ն սկսեց իրականացնել ուղևորություններ դեպի Կալիմանտան և Պապուա։ Susi Air-ն Ասիական Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում այժմ Cessna Grand Caravans-ի խոշորագույն օպերատոր է[15]։

Պետական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականի հոկտեմբերի 26-ին նախագահ Ջոկո Վիդոդոն իր աշխատանքային կաբինետի կազմում (2014-2019) Պուջիաստուտիին նշանակել է Ծովային գործերի և ձկնորսության նախարար։ Նախքան նախարարի պաշտոնը զբաղեցնելը Պուջիաստուտին թողել էր PT ASI Pudjiastuti Marine Product-ի և PT ASI Pudjiastuti ավիացիայի նախագահի պաշտոնը[16]։

2016 թվականի սեպտեմբերի 16-ին Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի կողմից արժանացել է «Ապրող մոլորակի առաջնորդներից մեկը» մրցանակին[17]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://www.tatlerasia.com/people/susi-pudjiastuti
  2. Schonhardt, Sara (2014 թ․ դեկտեմբերի 4). «A Fish? A Plane? What's the Tattoo on Susi Pudjiastuti's Leg?». Wall Street Journal. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 17-ին.
  3. Wedo, Henrykus F. Nuwa (2013 թ․ մայիսի 1). «Susi Air Bidik Pendapatan Rp400 Miliar Pada 2013». Industri Bisnis. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 10-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 17-ին.
  4. Widianto, Willy (2014 թ․ հոկտեմբերի 26). «Profil Menteri Kelautan dan Perikanan Susi Pudjiastuti». Tribune News. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 17-ին.
  5. Mengkaka, Blasius (2014 թ․ նոյեմբերի 11). «Keuletan dan Ketekunan Bisa "Mengalahkan" Fanatisme Pendidikan Budi Pekerti (Belajar Dari Sosok Menteri Susi Pudjiastuti)». Kompasiana. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 9-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 17-ին.
  6. Simanjuntak, Laurencius (2014 թ․ հոկտեմբերի 27). «Ini penyebab Menteri Susi Pudjiastuti cuma berijazah SMP». Merdeka. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 17-ին.
  7. Kurniawan, Aryo (2014 թ․ հոկտեմբերի 27). «Susi Pudjiastuti, Pengusaha Sukses Tak Lulus SMA Bisa Jadi Menteri». Indopos. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 18-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 17-ին.
  8. «SUSI AIR AND MECHTRONIX TEAM UP TO DEVELOP CESSNA GRAND CARAVAN SIMULATOR». PR News Wire. 2014 թ․ մարտի 2. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 18-ին.
  9. http://news.detik.com/berita/3120507/almarhum-panji-hilmansyah-insinyur-pesawat-terbang-putra-menteri-susi
  10. http://www.economist.com/news/special-report/21693404-after-decades-underinvestment-infrastructure-spending-picking-up-last
  11. «Who is Susi Pudjiastuti, Indonesia's Marine and Fishery Minister?». Indopos. 2014 թ․ հոկտեմբերի 27. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 7-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 17-ին.
  12. Yuli, Saskia (2014 թ․ հոկտեմբերի 31). «Tak Ada Gading yang Tak Retak». Kompasiana. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 18-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 17-ին.
  13. Dwi Afriyadi, Achmad (2014 թ․ հոկտեմբերի 26). «Cuma Tamat SMP, Bos Susi Air Mampu Jadi Menteri Kelautan». Liputan 6. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 17-ին.
  14. «Tak Ada Gading yang Tak Retak». Kompasiana. 2014 թ․ հոկտեմբերի 30. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 18-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 17-ին.
  15. «Executive Column: Susi Air, a business started by accident». The Jakarta Post. 2014 թ․ ապրիլի 29. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 17-ին.
  16. «Susi Pudjiastuti Langsung Lengser Dari Jabatan Dirut Susi Air». Tribun News. 2014 թ․ հոկտեմբերի 26. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 17-ին.
  17. «Susi Pudjiastuti Terima Penghargaan WWF Leaders for a Living Planet». WWF Indonesia (Indonesian). 2016 թ․ սեպտեմբերի 18. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 8-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 5-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սուսի Պուջիաստուտի» հոդվածին։