Սուսի Պուջիաստուտի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սուսի Պուջիաստուտի
Susi Pudjiastuti.jpg
 
Կրթություն՝ Diponegoro University?
Մասնագիտություն՝ գործարար և նախարար
Ծննդյան օր հունվարի 15, 1965(1965-01-15) (54 տարեկան)
Ծննդավայր Արևմտյան Ճավա, Ճավա, Ինդոնեզիա
Քաղաքացիություն Flag of Indonesia.svg Ինդոնեզիա
 
Պարգևներ

100 կին

Սուսի Պուջիաստուտի (ինդոն.՝ Susi Pudjiastuti, հունվարի 15, 1965(1965-01-15), Արևմտյան Ճավա, Ճավա, Ինդոնեզիա), ինդոնեզացի ձեռնարկատեր, պետական գործիչ: Ինդոնեզիայի Ջրային ռեսուրսների և ձկնորսության նախարար (2014 թվականից)[1]: Ծովամթերքներ արտահանող «PT ASI Pudjiastuti Marine Product» ընկերության, ինչպես նաև «PT ASI Pudjiastuti Aviation» օդային չվերթներ իրականացնող «Susi Air» կազմակերպության սեփականատեր[2][3]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուսի Պուջիաստուտին ծնվել է Ինդոնեզիայի Արևմտյան Ճավա նահանգի Պանգանդարան քաղաքում հաջի Ահմադ Կարլանի և հաջա Սուվու Լասմինայի ընտանիքում: Սուսին ճավացի է, ծնողները՝ Պանգանդարանում, որտեղ գերիշխում են սունդանցիները, հաստատված 5-րդ սերունդն են: Նրա ընտանիքն նախնական շրջանում զբաղվել է անշարժ գույքի և գյուղատնտեսական կենդանիների վաճառքով[4]:

Միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է SMA Negeri 1 Yogyakarta ավագ դպրոց, սակայն կրթությունը կիսատ է մնացել և արտաքսվել է դպրոցից Գոլպուտ (սպիտակ խումբ) շարժման մեջ քաղաքական ակտիվիզմ դրսևորելու համար, ինչն արգելված էր նախագահ Սուհարտոյի «նոր հրամանով»[5]: Պուջիաստուտին առաջին ինդոնեզացի նախարարն է, որը չի ավարտել ավագ դպրոցը[6]:

Սուսի Պուջիաստուտին ունի երեք երեխա Պանջի Հիլմանսյահը, Նադինե Կեյզերը և Ալվի Խավիերը[7]: Նրա ավագ որդին՝ Պանջի Հիլմանսյահը, 2016 թվականի հունվարի 31-ին Ֆլորիդայում մահացել է սրտի կաթվածից[8]: Սուսին ամուսնալուծված է, հայտնի է իր տատուներով և մոլեռանդ ծխող է[9]:

Ձեռնարկատիրություն և Susi Air[խմբագրել | խմբագրել կոդը]

1983 թվականին Պուջիաստուտին ձեռնամուխ է լինում ձեռնարկատիրական գործունեության՝ Պանգանդարանի Fish Auction Facility-ում աշխատելով որպես ծովամթերքի առաքիչ[10]: 1996 թվականին նա ստեղծեց «PT ASI Pudjiastuti Marine Product» անվանումով ծովամթերքի մշակման գործարան, որը մասնագիտացած է "Susi Brand" փաթեթավորմամբ որակյալ խեցգետինների արտահանման գործում[11]: «PT ASI Pudjiastuti Marine Product»-ը ընդլայնել է իր գործունեությունը և սկսել է արտադրանք արտահանել Ասիա և Ամերիկա[12]:

«PT ASI Pudjiastuti Marine Product»-ի աճող պահանջարկին զուգընթաց թարմ ծովամթերքի արագ օդային փոխադրման անհրաժեշտությունից ելնելով՝ 2004 թվականին Պուջիաստուտին ձեռք բերեց Cessna 208 Caravan-ը և հիմնադրեց PT ASI Pudjiastuti ավիացիան: «Cessna»-ին տրվեց "Susi Air" ազդականչը: Այն սկսեց ինդոնեզական թարմ ծովամթերք մատակարարել Ջակարտա, ինչպես նաև Սինգապուր, Հոնկ Կոնգ և Ճապոնիա[13]:

2004 թվականին, երբ Հնդկական օվկիանոսում երկրաշարժն ու ցունամին ավերեցին Աչեհը և Սումատրայի արևմտյան ափը, Susi Air-ը, որն այդ ժամանակ ուներ միայն 2 Cessna Grand Caravan, առաջիններից էր, որ տուժողներին և մեկուսացված տարածքներում գտնվողներին ուտելիք և անհրաժեշտ պարագաներ հասցրեց: Այս ժամանակահատվածում Susi Air-ն իրականացրել է հումանիտար օգնության առաքելություն: Նոր ինքնաթիռներ ձեռք բերելով՝ Susi Air-ն սկսեց իրականացնել ուղևորություններ դեպի Կալիմանտան և Պապուա: Susi Air-ն Ասիական Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում այժմ Cessna Grand Caravans-ի խոշորագույն օպերատոր է[14]:

Պետական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականի հոկտեմբերի 26-ին նախագահ Ջոկո Վիդոդոն իր աշխատանքային կաբինետի կազմում (2014-2019) Պուջիաստուտիին նշանակել է Ծովային գործերի և ձկնորսության նախարար: Նախքան նախարարի պաշտոնը զբաղեցնելը Պուջիաստուտին թողել էր PT ASI Pudjiastuti Marine Product-ի և PT ASI Pudjiastuti ավիացիայի նախագահի պաշտոնը[15]:

2016 թվականի սեպտեմբերի 16-ին Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի կողմից արժանացել է «Ապրող մոլորակի առաջնորդներից մեկը» մրցանակին[16]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Schonhardt, Sara (4 December 2014)։ «A Fish? A Plane? What’s the Tattoo on Susi Pudjiastuti’s Leg?»։ Wall Street Journal։ Վերցված է 17 December 2014 
  2. Wedo, Henrykus F. Nuwa (1 May 2013)։ «Susi Air Bidik Pendapatan Rp400 Miliar Pada 2013»։ Industri Bisnis։ Վերցված է 17 December 2014 
  3. Widianto, Willy (26 October 2014)։ «Profil Menteri Kelautan dan Perikanan Susi Pudjiastuti»։ Tribune News։ Վերցված է 17 December 2014 
  4. Mengkaka, Blasius (11 November 2014)։ «Keuletan dan Ketekunan Bisa "Mengalahkan" Fanatisme Pendidikan Budi Pekerti (Belajar Dari Sosok Menteri Susi Pudjiastuti)»։ Kompasiana։ Վերցված է 17 December 2014 
  5. Simanjuntak, Laurencius (27 October 2014)։ «Ini penyebab Menteri Susi Pudjiastuti cuma berijazah SMP»։ Merdeka։ Վերցված է 17 December 2014 
  6. Kurniawan, Aryo (27 October 2014)։ «Susi Pudjiastuti, Pengusaha Sukses Tak Lulus SMA Bisa Jadi Menteri»։ Indopos։ Վերցված է 17 December 2014 
  7. «SUSI AIR AND MECHTRONIX TEAM UP TO DEVELOP CESSNA GRAND CARAVAN SIMULATOR»։ PR News Wire։ 2 March 2014։ Վերցված է 18 December 2014 
  8. http://news.detik.com/berita/3120507/almarhum-panji-hilmansyah-insinyur-pesawat-terbang-putra-menteri-susi
  9. http://www.economist.com/news/special-report/21693404-after-decades-underinvestment-infrastructure-spending-picking-up-last
  10. «Who is Susi Pudjiastuti, Indonesia’s Marine and Fishery Minister?»։ Indopos։ 27 October 2014։ Վերցված է 17 December 2014 
  11. Yuli, Saskia (31 October 2014)։ «Tak Ada Gading yang Tak Retak»։ Kompasiana։ Վերցված է 17 December 2014 
  12. Dwi Afriyadi, Achmad (26 October 2014)։ «Cuma Tamat SMP, Bos Susi Air Mampu Jadi Menteri Kelautan»։ Liputan 6։ Վերցված է 17 December 2014 
  13. «Tak Ada Gading yang Tak Retak»։ Kompasiana։ 30 October 2014։ Վերցված է 17 December 2014 
  14. «Executive Column: Susi Air, a business started by accident»։ The Jakarta Post։ 29 April 2014։ Վերցված է 17 December 2014 
  15. «Susi Pudjiastuti Langsung Lengser Dari Jabatan Dirut Susi Air»։ Tribun News։ 26 October 2014։ Վերցված է 17 December 2014 
  16. «Susi Pudjiastuti Terima Penghargaan WWF Leaders for a Living Planet»։ WWF Indonesia (Indonesian)։ 18 September 2016