Սուչիտրա Սեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սուչիտրա Սեն
Ծննդյան թիվ՝ապրիլի 6, 1931(1931-04-06)[1][2]
Ծննդավայր՝Pabna, Բենգալյան նախագահություն, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն
Վախճանի թիվ՝հունվարի 17, 2014(2014-01-17)[3][1] (82 տարեկան)
Վախճանի վայր՝Կալկաթա, Հնդկաստան[3]
Քաղաքացիություն՝ Հնդկաստան
Մասնագիտություն՝կինոդերասանուհի
Պարգևներ՝
IMDb։ID 0784042

Սուչիտրա Սեն (բենգալերեն՝ সুচিত্রা সেন, ի ծնե՝ Ռոմա Դասգուպտո (բենգալերեն՝ রমা দাশগুপ্ত, ապրիլի 6, 1931(1931-04-06)[1][2], Pabna, Բենգալյան նախագահություն, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն - հունվարի 17, 2014(2014-01-17)[3][1], Կալկաթա, Հնդկաստան[3]), հնդիկ կինոդերասանուհի, որ նկարահանվել է բենգալերեն և հինդի կինոներում։

Կենսագրություն և կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուչիտրա Սենը ծնվել է 1931 թվականի ապրիլի 6-ին Բրիտանական Հնդկաստանի Սեն Բհանգա գյուղում (այժմ՝ Բանգլադեշի Ռաջշահի մարզի Սիրաջգանջ շրջանի Բելկուչի ենթաշրջանում)[4][5]։ Եղել է տեղի դպրոցի տնօրեն Կարունամոյ Դասգուպտայի և տնային տնտեսուհի Ինդիրա Դևիի հինգերորդ երեխան։

Աղջիկը մեծացել և դպրոցական կրթություն է ստացել Պաբնայում։ Բրիտանական Հնդկաստանի փլուզման ընթացքում նրա ընտանիքը հայտնվել է Արևմտյան Բենգալիայում[6], որտեղ Սուչիտրան 1947 թվականին ամուսնացել է գործարանատեր Ադինատ Սենի որդու՝ Դինաբատ Սենի հետ[7], որի հետ ապրել է մինչև մահ։ Նրանք ունեցել են մեկ դուստր՝ Մուն Մուն Սենը (նա և նրա աղջիկները ևս դերասանուհի են դարձել)։ Հետագայում ինչպես ամուսինը, այնպես էլ սկեսրայրն ակտիվորեն աջակցել են նրան դերասանական կարիերայի սկզբում և ընթացքում[8][9]։

Սուչիտրա Սենի՝ կինոյի մասնակցելու առաջին փորձը տեղի է ունեցել 1951 թվականին մի քանի տարի անց թողարկված «Ատոմային ռումբ» (1954) ֆիլմի մասսայական տեսարանում։ Գլխավոր դերում առաջին անգամ նկարահանվել է 1952 թվականին «Shesh Kothay» ֆիլմում, որը, սակայն, այդպես էլ վարձույթի չի հանվել[10]։ Երիտասարդ դերասանուհու իսկական էկրանային առաջնախաղը եղել է հաջորդ տարվա սկզբին «Saat Number Kayedi» և «Sharey Chuattor]» ֆիլմերում, որոնցից երկրորդում Սուչիտրան խաղացել է Ուտամ Կումարի հետ, և որը դարձել է դրամարկղային հիթ և գլխավոր դերակատարներին բերել է «աստղային զույգի» կարգավիճակ։ Դերասանները համագործակցել են ավելի քան 20 տարի, Կումարի հետ Սենը նկարահանվել է իր ֆիլմերի գրեթե կեսում[11]։ 1955 թվականին դերասանուհին միացել է հինդիալեզու կինոմատոգրաֆիային՝ խաղալով մի քանի մրցանակներ ստացած «Դևդաս» ֆիլմի գլխավոր դերերից մեկում։ Այնուամենայնիվ Սուչիտրա Սենի աշխատանքի հիմնական ոլորտը մինչև իր կարիերայի ավարտը մնացել են բենգալական ռոմանտիկ դրամաները, որոնք նրան դարձրել են բենգալական ամենահայտնի դերասանուհիներից մեկը[12][13][14]։ Մի շարք ֆիլմերում, որոնցում նա համագործակցել է Ուտամ Կումարի հետ, դարձել են բենգալյան կինեմատոգրաֆիայի դասականները[15]։

Սուչիտրա Սենը միջազգային ճանաչում է ստացել 1963 թվականին, երբ նա Մոսկվայի միջազգային կինոփառատոնում արծաթե մրցանակ է ստացել՝ դառնալով միջազգային կինոմրցանակի արժանացած հնդիկ առաջին դերասանուհին[16][17][18]։ Զբաղվածության պատճառով Սուչիտրա Սենն ստիպված է եղել հրաժարվել մի շարք կինոնախագծերից, այդ թվում նաև հայտնի ռեժիսորների և պրոդյուսերների կողմից առաջարկվածներից, ներառյալ Սաթյաջիտ Ռայի և Ռաջ Կապուրի առաջարկներից[19]։

Սենը շարունակվել է նկարահանվել ամուսնու մահից հետո (1970 թվական)։ Այդ շրջանի ֆիլմերից էր «Ամպրոպ» (1974) հինդի ֆիլմը (ենթադրաբար հիմնված է Ինդիրա Գանդիի անձնական կյանքի իրադարձությունների վրա)[20], որը վարձույթի հանվելուց հետո դարձել է նրա աշխատանքի ևս մեկ կարևոր նշաձողերից մեկը։ Ի թիվս այլ կինոմրցանակների՝ Սուչիտրա Սենն այդ ֆիլմում կատարած դերի համար «Կանացի լավագույն դեր» անվանակարգում ներկայացվել է Filmfare Award մրցանակի[21]։

Այդ ֆիլմը, սակայն, նրա վերջին հինդի ֆիլմն էր մի քանի տարի անց կինեմատոգրաֆիական կարիերան ավարտելու որոշում ընդունելու պատճառով[22]։ Սենը նկարահանումները վերջնականապես ավարտել է 1978 թվականին, ըստ վարկածներից մեկի, «Ռամակրիշնա» ընկերության սվամի Աբհայանանդայի հետ զրույցից հետո[23]։ Դերասանուհու որոշման պատճառով չավարտված նախագծերից էին Սատյաջիտ Ռայի կողմից չնկարահանված Բոնկիմչոնդրո Չոտոպադհայի «Devi Chaudhurani» վեպի երկրորդ էկրանավորումը[19], ինչպես նաև Nati Binodini կինոնկարը, որում նա նկարահանվել է Ռաջեշ Կհաննաի հետ[24]։

Կինոյից հեռանալուց հետո ավելի քան 30 տարվա ընթացքում Սուչիտրա Սենն ամեն կերպ խուսափել է հրապարակայնությունից՝ ապրելով Կալկաթայի հարավում գտնվող մասնավոր բնակարանում[25], շփվելով միայն հարազատների հետ և իր կյանքը կենտրոնացնելով Ռամակրիշնայի առաքելությանը ծառայելու վրա[4], ինչի պատճառով մամուլում նրա ճգնավորությունը բազմիցս համեմատվել է Գրետա Գարբոյի հետ[23][26][27]։ Հանրության առջև հայտնվելու նրա դժկամությունը տարածվում էր նաև մրցանակներ ստանալու վրա, այդ շարքում են 2012 թվականին Արևմտյան Բենգալիայի Banga Bibhushan բարձրագույն պարգևը, որն ընդունել են նրա դուստրն ու թոռնուհին[28], և Հնդկաստանի կինեմատոգրաֆիական բարձրագույն պարգևը՝ Դադասահեբ Ֆալկեի մրցանակը, որից դերասանուհին 2005 թվականին հրաժարվել է այն Նյու Դելիում Հնդկաստանի նախագահի ձեռքից հրապարակայնորեն ընդունել (ինչպես դա նախատեսված է պարգևատրման կանոնադրությամբ) չցանկանալու պատճառով[29][30]։

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուչիտրա Սենի հիշատակի սրահը Կալկաթայում՝ Գրքի 38-րդ միջազգային կինոփառատոնում, 2014 թվականի հունվարի 19

2013 թվականի դեկտեմբերի 24-ին Սուրիտրա Սենը հոսպիտալացվել է թոքերի վարակիչ հիվանդությամբ։ Ըստ մամուլի տեղեկությունների՝ 2014 թվականի հունվարի սկզբին նա իրեն ավելի լավ է զգացել[31], սակայն հունվարի 17-ի առավոտյան դերասանուհին մահացել է սրտամկանի ինֆարկտից[25][27]։

Ի հավելումն Սուչիտրա Սենի գործընկերների՝ նրա մահվան համար ցավակցություն են հայտնել պետական մի շարք առաջնորդներ, այդ թվում՝ Հնդկաստանի նախագահ Փրանաբ Կումար Մուխերջին, վարչապետ Մանմոհան Սինգհը և ավելի ուշ նրան այդ պաշտոնում փոխարինած Նարենդրա Մոդին (այդ պահին Գուջարատ նահանգի պրեմիերը), ինչպես նաև Բանգլադեշի վարչապետ Շեյխ Հասինան[32]։

Հարգելով դերասանուհու չհրապարակայնացվելու ցանկությունը՝ հուղարկավորության արարողություններն սկսվել են նրա մահվանից ընդամենը 6 ժամ անց Կալկաթայի Kaioratola դիակիզարանում, որտեղ նրա մարմինը հասցվել էր ծաղիկներով զարդարված և ապակու գուներանգով դիակառքով, այնուամենայնիվ, նրանք հավաքել են շատ երկրպագուների, որոնք ցանկացել են վերջին անգամ տեսնել դերասանուհուն[33]։ Արեւմտյան Բենգալիայի վարչապետ Մամատա Բաներջիի հրամանով դիակիզումից առաջ հրաժեշտի արարողությունն ավարտվել է զենքի հրավառությամբ[34]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1950-ական թվականների սկզբից մինչև 1970-ական թվականների վերջը դերասանուհին խաղացել է վարձույթի տրված 60 ֆիլմերում, որոնց երկու երրորդ մասը առևտրային հաջողությունների է հասել «միջինից բարձր վճարներից» մինչև «բլոքբաստերներ» ինտերվալում։

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
1952 ֆ Shesh Kothay (վարձույթի չի հանվել)
1953 ֆ Saat Number Kayedi (վարձույթի տրված առաջին ֆիլմ)
1953 ֆ Sharey ChuattorՈՒԿ (առաջին նկարահանումը Ուտամ Կումարի հետ) Ռոմոլա
1953 ֆ Bhagaban Srikrishna Chaitanya Բիշնուպրիա
1953 ֆ Kajori
1954 ֆ «Ատոմային ռումբ» Atom Bomb (զանգվածային տեսարան, առաջին նկարահանումներ, 1951 թվական)
1954 ֆ Ora Thaake OdhareՈՒԿ Նիլու
1954 ֆ Dhuli Մինատի
1954 ֆ Maraner PareyՈՒԿ Տանիմա
1954 ֆ Sadanander MelaՈՒԿ Շիլա
1954 ֆ Annapurnar MandirՈՒԿ Սաթի
1954 ֆ տառացի՝ «Փորձարկում կրակով» Agni ParikshaՈՒԿ Տապոսի
1954 ֆ GrihaprabeshՈՒԿ
1954 ֆ Balaygras Մանիմալա
1955 ֆ Sanjher Pradip Ռաջու
1955 ֆ «Դևդաս» Devdas (հինդի լեզվով առաջին ֆիլմը) Պարո
1955 ֆ Snaajhghar
1955 ֆ Shapmochan Մադհուրի
1955 ֆ Mejo Bou
1955 ֆ Bhalabaasa
1955 ֆ Sabar UpareyՈՒԿ (բենգալերեն) Ռիտա
1956 ֆ տառացի՝ «Սագարիկա» SagarikaՈՒԿ Սագարիկա
1956 ֆ Subharaatri
1956 ֆ Ekti RaatՈՒԿ Սանտանա
1956 ֆ TrijamaՈՒԿ Սվարուպա
1956 ֆ ShilpiՈՒԿ Անջանա
1956 ֆ Amar Bou
1957 ֆ Harano SurՈՒԿ (բենգալերեն) բժիշկ Ռոմա Բաներջի
1957 ֆ ChandranathՈՒԿ Սարաջու
1957 ֆ Pathe Holo DeriՈՒԿ Մալիկա Բաներջի
1957 ֆ Jeeban Trishna Շակունտալա
Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
1957 ֆ Musafir (հինդի) Շակունտալա Վերմա
1957 ֆ Champakali (հինդի)
1958 ֆ Rajlakshmi O SrikantaՈՒԿ Ռաջլակշմի
1958 ֆ Surya Toran Անիտա Չատերջի
1958 ֆ տառացի՝ «Ինդրանի» IndraniՈՒԿ Ինդրանի
1959 ֆ Deep Jwele Jaai (բենգալերեն) сՌադհա Միտրայի քույրը
1959 ֆ Chaaowa PawoaՈՒԿ Մանջու
1960 ֆ HospitalՈՒԿ (բենգալերեն) Սարբարի
1960 ֆ Smriti Tuku Thaak (մի քանի դերերով առաջին ֆիլմը) Շոբհա / Ուտպալա
1960 ֆ Bombai Ka Babu (հինդի) Մայա
1960 ֆ Sarhad (հինդի)
1961 ֆ «Ամուսնական շրջան» SaptapadiՈՒԿ (բենգալերեն) Ռինա Բրաուն
1962 ֆ տառացի՝ «Բիպաշա» BipashaՈՒԿ (բենգալերեն) ուսուցչուհի Բիպաշա
1963 ֆ Saat Paake Badha (բենգալերեն) Արչանա
1963 ֆ Uttar PhalguniՈՒԿ (բենգալերեն) Դևյանի / Պաննաբայ / Սուպարնա
1964 ֆ Sandhyadeeper Sikha (բենգալերեն) Ջայանտի Բաններջի
1966 ֆ Մայրական սեր Mamta («Uttar Phalguni» ռիմեյքը հինդի լեզվով) Դևյանի / Պաննաբայ / Սուպարնա
1967 ֆ GrihadahaՈՒԿ (բենգալերեն) Աչալա
1969 ֆ տառացի՝ «Կամալլատա» KamallataՈՒԿ (բենգալերեն) Կամալլատա
1970 ֆ Megh Kalo (բենգալերեն) բժիշկ Նիրմալիա Ռոյ
1971 ֆ NabaraagՈՒԿ (բենգալերեն) Նարայանի / Ռինա
1971 ֆ Fariyaad (բենգալերեն)
1972 ֆ Alo Amaar AloՈՒԿ (բենգալերեն) Ատասի Հալդեր
1972 ֆ Har Mana HarՈՒԿ (բենգալերեն) Նիրա
1974 ֆ Debi Chowdhurani (բենգալերեն) Պրաֆուլլա
1974 ֆ Srabana Sandhya
1975 ֆ Priyo BandhabiՈՒԿ Շրիմատի
1975 ֆ «Ամպրոպ» Aandhi (հինդի) Արտի Դևի
1976 ֆ Datta (բենգալերեն) Բիջոհյա
1978 ֆ Pranoy Pasha (բենգալերեն)
ֆ Nati Binodini (ավարտված չէ)

ՈՒԿ ինդեքսով նշված են Ուտամ Կումարի հետ համագործակցությամբ նկարահանված ֆիլմերը։

Անվանակարգեր և մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուչիտրա Սենը դարձել է հնդիկ առաջին դերասանուհին, որն արժանացել է միջազգային կինոմրցանակի՝ Մոսկվայի միջազգային 3-րդ կինոփառատոնի արծաթե մրցանակ «Կանացի լավագույն դեր» անվանակարգում «Ամուսնական շրջան» ֆիլմում (1961) խաղացած Ռինա Բրաունի դերի համար[35]։

Դրանից բացի՝ դերասանական կարիերայի ընթացքում և դրա ավարտից հետո նա արժանացել է մի շարք հեղինակավոր մրցանակների ու պարգևների, այդ թվում՝

Կինեմատոգրաֆիական.
  • 1967 – ներկայացվել է Filmfare մրցանակի «Լավագույն դերասանուհի» անվանակարգում «Մայրական սեր» ֆիլմում խաղացած դերի համար[36]։
  • 1976 – ներկայացվել է Filmfare մրցանակի «Լավագույն դերասանուհի» անվանակարգում «Ամպրոպ» ֆիլմում խաղացած Արտի Դևիի դերի համար[37]։
  • 2014 – արժանացել է Filmfare Awards East մրցանակի կյանքի ընթացքում ունեցած ձեռքբերումների համար (հետմահու)[38]։
Պետական
  • 1972 – Պադմա Շրի (Հնդկաստանի ամենահին քաղաքացիական պարգևներից մեկը) արվեստում ունեցած նշանակալի ավանդի համար[39]։
  • 2012 – Բանգա Բիբհուշան (Արևմտյան Բենգալիայի բարձրագույն քաղաքացիական մրցանակ) իր կյանքի ընթացքում կինեմատոգրաֆիայում ունեցած ավանդի համար[28][30]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 http://www.nytimes.com/2014/01/19/movies/suchitra-sen-actress-famed-in-bengali-cinema-dies-at-82.html
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 http://www.bbc.co.uk/news/world-asia-india-25648140
  4. 4,0 4,1 Deb, Alok Kumar. «APRIL BORN a few PERSONALITIES». www.tripurainfo.com. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ դեկտեմբերի 10-ին. Վերցված է 2008 թ․ հոկտեմբերի 23-ին.
  5. «Garbo meets Sen Two women bound by beauty and mystery». Telegraph. Calcutta, India. 2008 թ․ հուլիսի 8. Վերցված է 2012 թ․ հունիսի 2-ին.
  6. Suhrid Sankar Chattopadhyay (Print edition : February 7, 2014). «Suchitra Sen : Reclusive legend». Frontline. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունիսի 20-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 30-ին.
  7. Chakraborty, Ajanta (2011 թ․ հունիսի 18). «Actress Suchitra Sen's secrets out!». TNN (Times of India).
  8. Deepanjana Pal. «RIP Suchitra Sen. It is the end of a fairytale». Firstpost. Վերցված է 2014 թ․ հունվարի 20-ին.
  9. «Bengali cinema's golden queen Suchitra Sen no more : Movies, News – India Today». Indiatoday.intoday.in. Վերցված է 2014 թ․ հունվարի 20-ին.
  10. Chatterjee, ed. board Gulzar, Govind Nuhalani, Saibal (2003). Encyclopaedia of Hindi cinema. New Delhi: Encyclopaedia Britannica. էջեր PT647. ISBN 8179910660. {{cite book}}: |first= has generic name (օգնություն)CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  11. Nag, Amitava (2014 թ․ հունվարի 17). «Uttam Kumar and 'Mrs Sen': The magical, hypnotic Uttam-Suchitra years». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 1-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 17-ին.
  12. Dasgupta, Piyashree (2014 թ․ հունվարի 17). «Why Suchitra Sen is a part of every Bengali's favourite memories». Firstpost. Վերցված է 2014 թ․ հունվարի 17-ին.
  13. «Reference: Rahe na rahe hum…Legendary Actress Suchitra Sen Bids Adieu». Learning and Creativity. 2013 թ․ սեպտեմբերի 17. Վերցված է 2014 թ․ հունվարի 27-ին.
  14. «Romance In Cinema - Uttam Kumar And Suchitra Sen: A Case Study». Silhouette Magazine & Learning and Creativity. 2012 թ․ հուլիսի 5. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 3-ին. {{cite news}}: External link in |publisher= (օգնություն)
  15. Sharma, Vijay Kaushik, Bela Rani (1998). Women's rights and world development. New Delhi: Sarup & Sons. էջ 368. ISBN 8176250155.{{cite book}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  16. Sur, Prateek (2014 թ․ հունվարի 17). «10 less known facts about Suchitra Sen, the first Paro of Bollywood». Վերցված է 2014 թ․ հունվարի 17-ին.
  17. «Suchitra Sen, Bengal's sweetheart». NDTV. 2014 թ․ հունվարի 17. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 20-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 17-ին.
  18. «3rd Moscow International Film Festival (1963)». MIFF. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 16-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 1-ին.
  19. 19,0 19,1 «Suchitra said 'no' to Satyajit Ray, Raj Kapoor». Business Standard. 2014 թ․ հունվարի 17. Վերցված է 2014 թ․ հունվարի 17-ին. {{cite web}}: |first= missing |last= (օգնություն)
  20. «The Best Films of Suchitra Sen». Rediff. 2014 թ․ հունվարի 17. Վերցված է 2014 թ․ հունվարի 17-ին.
  21. Gupta, Subhra (2014 թ․ հունվարի 17). «Suchitra Sen: A superstar in Bengal, an accidental tourist in Mumbai». Indian Express. Վերցված է 2014 թ․ հունվարի 17-ին.
  22. IANS (1931 թ․ ապրիլի 6). «Suchitra Sen: The quintessential enigma despite 59 films – Times Of India». Timesofindia.indiatimes.com. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 18-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 20-ին.
  23. 23,0 23,1 Bannerjee, Monideepa (2014 թ․ հունվարի 17). «Why Suchitra Sen became a recluse and other stories». NDTV. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 1-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 17-ին.
  24. «'Uttam wanted to meet Suchitra Sen a week before his death' – Times of India». Timesofindia.indiatimes.com. 2012 թ․ սեպտեմբերի 28. Վերցված է 2014 թ․ հունվարի 20-ին.
  25. 25,0 25,1 «Veteran actress Suchitra Sen dies in Kolkata hospital after massive heart attack». Financial Express. 2014 թ․ հունվարի 17. Վերցված է 2015 թ․ հունվարի 28-ին.
  26. «India's Greta Garbo' Suchitra Sen dies». 17 January 2013. Վերցված է 2014 թ․ հունվարի 17-ին. {{cite web}}: |first= missing |last= (օգնություն)
  27. 27,0 27,1 «Suchitra Sen suffers massive heart attack, passes away – Entertainment – DNA». Dnaindia.com. 2014 թ․ հունվարի 17. Վերցված է 2015 թ․ հունվարի 28-ին.
  28. 28,0 28,1 «Suchitra Sen awarded Banga-Bibhusan». Zee News India. 2012 թ․ մայիսի 20. Վերցված է 2015 թ․ հունվարի 29-ին.
  29. Ray, Gitanjali (2014 թ․ հունվարի 17). «Actress Suchitra Sen cremated, given gun salute». NDTV. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 1-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 17-ին.
  30. 30,0 30,1 Das, Mohua (2012 թ․ մայիսի 20). «The perils of a packed prize podium Ravi Shankar declines award». Telegraph, Kolkata. Calcutta, India. Վերցված է 2012 թ․ հունիսի 2-ին.
  31. «Veteran actor Suchitra Sen's health improves». The Hindu. 201401-04. Վերցված է 2015 թ․ հունվարի 28-ին.
  32. «Indian Leaders Condole the Sad Demise of Suchitra Sen». Biharprabha News. Վերցված է 2015 թ․ հունվարի 28-ին.
  33. «Rahe na rahe hum…Legendary Actress Suchitra Sen Bids Adieu». Learning and Creativity. 2014 թ․ հունվարի 17. Վերցված է 2014 թ․ հունվարի 22-ին.
  34. «BBC News – Suchitra Sen: Iconic Indian Bengali actress dies». Bbc.co.uk. Վերցված է 2014 թ․ հունվարի 17-ին.
  35. «1963 год». Официальный сайт ММКФ. Վերցված է 2015 թ․ հունվարի 29-ին.
  36. Номинанты 14-й церемонии награждения (за работы 1966 года) Արխիվացված 2019-09-05 Wayback Machine(անգլ.) на официальном сайте Filmfare Awards.
  37. Номинанты 23-й церемонии награждения (за работы 1975 года) Արխիվացված 2019-09-05 Wayback Machine(անգլ.) на официальном сайте Filmfare Awards.
  38. «Winners of Vivel Filmfare Awards East» (անգլերեն). Filmfare. 2014 թ․ մարտի 31. Վերցված է 2015 թ․ հունվարի 29-ին.
  39. «Padma Awards Directory (1954–2013)» (PDF). Министерство внутренних дел Индии. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ նոյեմբերի 15-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 5-ին. «1972: 130: Smt Suchitra Sen»

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]