Սիգնալ (ծրագրային ապահովում)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սիգնալ (ծրագրային ապահովում)
Изображение логотипа
Տեսակբջջային հավելված, encryption software?, ազատ ծրագրային ապահովում, մեսենջեր և կայք
Նախագծումը՝Signal Foundation?
Գրված է՝Ջավա, C[1], Objective-C[2], ՋավաՍկրիպտ[3] և Swift[2]
ՕՀiOS, Անդրոիդ, Windows, Լինուքս և մաքՕՍ
Լույս տեսավ՝հուլիսի 29, 2014[4]
ՊլատֆորմԱնդրոիդ, մաքՕՍ, iOS, Լինուքս և Windows
ԱրտոնագիրGNU Affero General Public License, version 3.0?[5]
Կայքsignal.org, signal.org/zh_TW/ և signal.org/zh_CN/
Ելակոդgithub.com/signalapp/Signal-Android, github.com/signalapp/Signal-Desktop, github.com/signalapp/Signal-iOS և github.com/signalapp/Signal-Server
 Signal (software) Վիքիպահեստում

Սիգնալ (անգլ.՝ Signal, ավելի վաղ՝ TextSecure), հաճախորդական հավելված ակնթարթային հաղորդագրությունների փոխանակման և ազատ ու ելակետային կոդով ինտերնետ հեռախոսակապի համար։ Հիմնական շեշտը դրվում է գաղտնիության և անվտանգության վրա[6][7]։ Անդրոիդի համար հավելվածը կարող է օգտագործվել նաև ոչ ծածկագրված SMS-ների ուղարկման և ստացման համար[8]։ Մինչև 2015 թվականի նոյեմբերը հավելվածը կոչվում էր «TextSecure» և թույլ էր տալիս միայն ակնթարթային հաղորդագրությունների փոխանակում։ Նոր անվան հետ միասին միացվել է նաև «RedPhone» հավելվածի զանգերի գործառույթը։ 2017 թվականի մարտին Սիգնալն անցել է WebRTC-ի հիման վրա զանգերի նոր համակարգին, ինչը թույլ է տվել տեսազանգեր կատարել[9][10]։

Սիգնալը մշակվել է Մոքսի Մարլինսփայքի և նրա ստեղծած Open Whisper Systems (OWS) ընկերության կողմից[11]։ Հաճախորդական հավելվածները տարածվում են GPLv3 արտոնագրի ներքո։ Սերվերի կոդը հասանելի է AGPLv3 արտոնագրի ներքո։ 2018 թվականի փետրվարին ստեղծվել է Signal Foundation ոչ առևտրային հիմնադրամը, որի սկզբնական ֆինանսավորումը կազմել է 50 միլիոն ԱՄՆ դոլար[12]։

Ազդեցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սիգնալ հավելվածում օգտագործվում է OWS-ի մշակած «Signal Protocol» միջանցիկ ծածկագրման ալգորիթմը։ Այս ալգորիթմը լայն ճանաչում է ստացել և իրականացվել է նաև մի շարք այլ մշակողների մեսենջերներում․

  • WhatsApp՝ 2016 թվականի ապրիլի 5-ից[13] (իսկ ընդհանրապես OWS-ի գաղտնագրությունն օգտագործում է 2015 թվականից[11]
  • Google Allo՝ 2016 թվականի սեպտեմբերին ստեղծումից հետո[14], հայտնվել է «ինկոգնիտո ռեժիմը»։
  • Facebook Messenger՝ 2016 թվականի հոկտեմբերից հայտնվել է «Գաղտնի նամակագրություններ» գործառույթը[15]։
  • Մայքրոսոֆթի Սկայպ՝ 2016 թվականից iOS և Անդրոիդ համակարգերում հայտնվել է «Private Conversation» (անգլ. թարգմանաբար՝ «Մասնավոր զրույց») գործառույթը[16]։

Արգելափակում[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականի դեկտեմբերին Եգիպտոսն արգելափակել է Սիգնալի հասանելիությունը[17]։ Ի պատասխան, Սիգնալի մշակողները իրենց ծառայության մեջ ավելացրել են domain fronting-ը[18][19]։ Այն թույլ է տալիս որոշակի երկրում Սիգնալի օգտվողներին շրջանցել գրաքննությունը՝ ստեղծելով այնպիսի տպավորություն, որ նրանք միանում են մեկ այլ ինտերնետ ծառայության[19][20]։ 2017 թվականի հոկտեմբերի դրությամբ Սիգնալի domain fronting-ը միացված է Եգիպտոսում, Արաբական Միացյալ Էմիրություններում, Օմանում և Կատարում[21]։

     Երկրներ, որտեղ Սիգնալի domain fronting-ը միացված է ըստ նախնականի     Երկրներ, որտեղ Սինգլան արգելափակված է (հունվար, 2018)

2018 թվականի հունվարի դրությամբ Սիգնալն արգելափակված է Իրանում[22][23]։ Սիգնալի «domain fronting» գործառույթը հենվում է Google App Engine ծառայության վրա[22][23]։ Այն չի աշխատում Իրանում, քանի որ Գուգլն արգելափակել է Իրանի հասանելիությունը GAE-ին՝ ԱՄՆ սանկցիաները կատարելու համար[22][24]։

2018 թվականի սկզբին Google App Engine-ը ներքին փոփոխություններ է կատարել բոլոր երկրների համար «domain fronting»-ը դադարեցնելու համար։ Այս խնդրի պատճառով Սիգնալը հրապարակային փոփոխություն է կատարել և սկսել է օգտագործել Amazon CloudFront-ը domain fronting-ի համար։ Սակայն AWS-ը նույնպես հայտարարել է, որ փոփոխություններ է կատարելու իր ծառայության մեջ՝ domain fronting-ը կանխելու համար։ Որպես արդյունք Սիգնալն ասել է, որ դադարելու է նոր մեթոդներ/մոտեցումներ մշակել[25][26]։ 2019 թվականի ապրիլին Սիգնալը հետ անցել է Գուգլին[27]։

Հատկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սիգնալը թույլ է տալիս օգտվողներին ավտոմատ կերպով աղավաղել մարդկանց դեմքերը լուսանկարներում՝ նրանց ինքնությունը պաշտպանելու համար[28][29][30][31]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. The Signal Open Source Project on Open Hub: Languages Page — 2006.
  2. 2,0 2,1 https://github.com/signalapp/Signal-iOS
  3. https://github.com/signalapp/Signal-Desktop
  4. https://www.wired.com/2014/07/free-encrypted-calling-finally-comes-to-the-iphone/
  5. https://github.com/signalapp/Signal-iOS/commit/9865d398f70aeb1888c1c537f29b043690a570b2
  6. Molly Wood (2014 թ․ փետրվարի 19). «Privacy Please: Tools to Shield Your Smartphone». The New York Times. Վերցված է 2014 թ․ փետրվարի 26-ին.
  7. «TextSecure on GitHub». Վերցված է 2014 թ․ փետրվարի 26-ին.
  8. «How to: Use Signal for Android». Surveillance Self-Defense (անգլերեն). 2015 թ․ հոկտեմբերի 26. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 7-ին.
  9. «Video calls for Signal now in public beta». Open Whisper Sysems. 2017 թ․ փետրվարի 14. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 30-ին.
  10. «Video calls for Signal out of beta». Open Whisper Systems. 2017 թ․ մարտի 13. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 30-ին.
  11. 11,0 11,1 Бёрд Киви. (2015 թ․ օգոստոսի 5). «Мокси, или Жизнь как мыслепреступление». 3DNews. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 11-ին.
  12. Greenberg, Andy (2010 թ․ փետրվարի 21). «WhatsApp Co-Founder Puts $50M Into Signal To Supercharge Encrypted Messaging». Wired.
  13. «WhatsApp Encryption Overview» (PDF) (անգլերեն). WhatsApp Inc. 2016 թ․ ապրիլի 4. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 11-ին.
  14. Andy Greenberg (2016 թ․ մայիսի 18). «With Allo and Duo, Google Finally Encrypts Conversation End-to-End» (անգլերեն). Wired. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 11-ին.
  15. Andy Greenberg. (2016 թ․ հոկտեմբերի 4). «You Can All Finally Encrypt Facebook Messenger, So Do It» (անգլերեն). Wired. Վերցված է 2017 թ․ մայիսի 16-ին.
  16. «Signal partners with Microsoft to bring end-to-end encryption to Skype» (անգլերեն). signal.org. 2018 թ․ հունվարի 11. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 11-ին.
  17. Cox, Joseph (2016 թ․ դեկտեմբերի 19). «Signal Claims Egypt Is Blocking Access to Encrypted Messaging App». Motherboard. Vice Media LLC. Վերցված է 2017 թ․ հուլիսի 20-ին.
  18. «Защищённый мессенджер Signal можно заблокировать теперь только вместе с Google». roskomsvoboda.org. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 30-ին.
  19. 19,0 19,1 Marlinspike, Moxie (2016 թ․ դեկտեմբերի 21). «Doodles, stickers, and censorship circumvention for Signal Android». Open Whisper Systems. Վերցված է 2017 թ․ հուլիսի 20-ին.
  20. Greenberg, Andy (2016 թ․ դեկտեմբերի 21). «Encryption App 'Signal' Fights Censorship with a Clever Workaround». Wired. Condé Nast. Վերցված է 2017 թ․ հուլիսի 20-ին.
  21. «SignalServiceNetworkAccess.java». GitHub. Open Whisper Systems. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 15-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 5-ին.
  22. 22,0 22,1 22,2 Frenkel, Sheera (2018 թ․ հունվարի 2). «Iranian Authorities Block Access to Social Media Tools». The New York Times. Վերցված է 2018 թ․ հունվարի 15-ին.
  23. 23,0 23,1 «Domain Fronting for Iran #7311». GitHub. 2018 թ․ հունվարի 1. Վերցված է 2018 թ․ հունվարի 15-ին.
  24. Brandom, Russell (2018 թ․ հունվարի 2). «Iran blocks encrypted messaging apps amid nationwide protests». The Verge. Vox Media. Վերցված է 2018 թ․ մարտի 23-ին.
  25. Marlinspike, Moxie (2018 թ․ մայիսի 1). «A letter from Amazon». signal.org. Open Whisper Systems. Վերցված է 2019 թ․ հունվարի 10-ին.
  26. Gallagher, Sean (2018 թ․ մայիսի 2). «Amazon blocks domain fronting, threatens to shut down Signal's account». Ars Technica. Condé Nast. Վերցված է 2019 թ․ հունվարի 23-ին.
  27. Parrelli, Greyson (2019 թ․ ապրիլի 4). «Attempt to resolve connectivity problems for some users». GitHub. Signal Messenger LLC. Վերցված է 2019 թ․ մայիսի 2-ին.
  28. O'Flaherty, Kate. «Signal Will Now Blur Protesters' Faces: Here's How It Works». Forbes (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունիսի 5-ին.
  29. Vincent, James (2020 թ․ հունիսի 4). «Signal announces new face-blurring tool for Android and iOS». The Verge (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունիսի 5-ին.
  30. Yeo, Amanda. «Signal's new blur tool will help hide protesters' identities». Mashable (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունիսի 5-ին.
  31. «Blur tools for Signal». signal.org. Վերցված է 2020 թ․ հունիսի 5-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սիգնալ (ծրագրային ապահովում)» հոդվածին։