![]() | |
---|---|
Տեսակ | առցանց ծառայություն, մեսենջեր և բջջային հավելված |
Հեղինակ | Brian Acton? և Յան Կում |
Նախագծումը՝ | WhatsApp LLC? |
Գրված է՝ | Erlang[1] |
ՕՀ | մաքՕՍ, iOS և Անդրոիդ |
Լույս տեսավ՝ | հունվար 2009 |
Պլատֆորմ | iOS |
Կարդագող ֆայլերի ֆորմատ | WhatsApp stored messages? |
Ստեղծվող ֆայլերի ֆորմատ | WhatsApp encrypted database? և WhatsApp stored messages? |
Արտոնագիր | ոչ ազատ ծրագրային ապահովման արտոնագիր[2] |
Հիմք են ծառայել | XMPP?[3] |
Կայք | whatsapp.com |
![]() |
WhatsApp[4], հայտնի անվճար ծրագիր հաղոդակցությունների ակնթարթային փոխանակության համար հեռախոսների և այլ պլատֆորմաների համար, որոնք ձայնային կապով են աշխատում։ Թույլ է տալիս համացանցի միջոցով ուղարկել տեքստային հաղորդագրություններ, պատկերներ, վիդեոներ և աուդիոներ։ Բաժանորդը աշխատում է Android, iOS (iPhone), Windows Phone, BlackBerry, Nokia Symbian, Nokia S40 օպերացիոն համակարգերի, ինչպես նաև ОС Windows-ի համար։
WhatsApp Inc. ընկերությունը, որը ստեղծել է մեսսենջերը, հիմնվել է Յան Կումի և Բրայյան Էկտոնի կողմից (англ.) 2009 թվականի փետրվարի 24-ին և գտնվում է Ամերկյաի Միացյալ Նահանգներում` Կալիֆոռնիայում։ 2014 թվականի հոկտեմբերից պատկանում է Facebook Inc.-ին[5] 2016 թվականից ծրագիրը անվճար դարձավ[6], օգտվողը վճարում է միայն ինտերնետ թրաֆիկի համար[7][8]։ Ծրագրից օգտվում է մոտ մեկ միլիարդից ավել մարդ[9]։
WhatsApp-ի աճող հայտնիության պատճառով նվազում է բջջային օպերատորների SMS-ների հեռախոսների միջև փոխանակության համար ստեղծված բյուջեի քանակը։ Ըստ 2012 թվականի տվյալների՝ կորուստները կարող էին հասնել տասը միլիարդ դոլարի[10]։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2012 թվականին ամեն օր WhatsApp-ի միջոցով փոխանակվում էր մոտ 2 միլիարդ հաղորդագրություն[11], 2012 թվականի օգոստոսին փոխանակվել է մոտ 10 միլիարդ հաղորդագրություն[12], 2013 թվականի հունիսին 27 միլիարդ[13] և 2015 թվականի մարտին մոտ 50 միլիարդ հաղորդագրություն[14]։ Ըստ Financial Times-ի հրատարակչության կարծիքի, WhatsApp ծրագիրը SMS-ների հետ անում է այն, ինչ անում էր Skype-ը համաշխարհային հեռախոսակապի զանգերի հետ։ Ինչպես Skype-ի դեպքում, այնպես էլ տվյալ ծրագրի դեպքում ծրագիրը պետք է տեղադրված լինի և ուղարկողի, և ստացողի հեռախոսների մեջ[15]։
Օգտվողների ճիշտ թվաքանակը դեռ հայտին չէ, սակայն Բենեդիկտ Էվանսի (Enders Analysis) գնահատականի համաձայն 2012 թվականի հոկտեմբերին թվաքանակը անցել է 100 միլիոնը։ Apple-ի ծրագրերի կետում ծրագիրը հանդիսանում է ամենահայտնի անվճար ծրագիևը 121 երկրներում (ինչպես նաև ամենամեծ երկրներում, բացի Չինաստանից, Հյուսիսային Կորեաից և Ճապոնիայից)[16]։ Ըստ Google Play-ի տվյալների, նոյեմբերի սկզբին այն անցել է 100 միլիոն ներբեռնումների շեմը ОС Android օպերացիոն համակարգով աշխատող սարքերում[17]։ 2013 թվականի օգոստոսին օգտվողների քանակը անցել է 300 միլիոնը[18]։ 2015 թվականի մարտի տվյալների համաձայն այն օգտվողների քանակը ովքեր օգտագործում են WhatsApp ծրագիրը Android օպերացիոն համակարգով աշխատող սարքեր, ներբեռնումների քանակը անցել է 1 միլիարդը[19]։
2013 օգոստոսի 6-ի տվյալների համաձայն WhatsApp-ը ունեցել է մոտ 300 միլիոն ակտիվ օգտվող, ովքեր չատի միջոցով ամեն օր փոխանակել են մոտ 325 նկարներ[20]։ 2014 թվականի ապրիլին ակտիվ օգտվողների քանակը անցել է 500 միլիոնը[21]։
2014 թվականի փետրվարի 19-ին Facebook-ը հայտնել է, որ գնել է WhatsApp-ը 19 միլիարդ ԱՄՆ դոլլարով։ Facebook-ը տվել է մոտ 4 միլիարդ դոլլար գումարային տեսքով և տվել է սեփական ակցիաները, որոնք մոտավորապես կազմել են 12 միլիարդ դոլար։ Ինչպես նաև Facebook-ը համաձայնվել է պայմանագրից 4 տարի անց ծրագրի հինողներին և օգնականներին սեփական ակցիաներից տալ, որոնց գումարային հաշիվը կազմել է մոտ 3 միլիարդ դոլար[22]։ 2016 թվականի ամառը Facebook-ը հայտարարեց, որ ցանկանում է օգտագործել WhatsApp-ը օգտոգաործող հեռախոսների բազան, որպեսզի սրանք օգտագործի այլ ծրագրերի համար, հնարավոր է որ այդ ծրագրերն են Facebook-ը և Instagram-ը, և դրանով ավելի շատ կզարգանա Facebook-ի գովազդը և 'product experience'-ը[23][24]։ [25][26]: Այդպիսի օգտագործումից հրաժարվելու համար կարելի է դիմում ներկայացնել մինչև սեպտեմբերի 25-ը[27]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ https://t3n.de/magazin/erlang-247504/
- ↑ https://www.whatsapp.com/legal/#terms-of-service
- ↑ XMPP Standards Foundation https://xmpp.org/uses/instant-messaging.html
- ↑ WhatsApp — անգլերեն բառախաղ՝ հիմնված What's Up? («Ի՞նչ նորություն կա») արտահայտության վրա, որտեղ Up բառի փոխարեն գրված է App (application, mobile app - ծրագիր սնարթֆոնների համար)։
- ↑ Colin S. Stretch (Facebook, Inc.) (October 4, 2014)։ «Facebook, FORM 8-K. Closing of WhatsApp Acquisition» (անգլերեն)։ UNITED STATES SECURITIES AND EXCHANGE COMMISSION։ Վերցված է 2015-07-06
- ↑ Making WhatsApp free and more useful - WhatsApp Blog
- ↑ «How much does it cost to use WhatsApp?» (անգլերեն)։ WhatsApp։ Արխիվացված է օրիգինալից 2016-05-27-ին։ Վերցված է 2015-12-14
- ↑ «Not so cheap! WhatsApp calls might cost much more than you think» (անգլերեն)։ TechRadar։ May 12, 2015։ Վերցված է 2015-12-14
- ↑ «Число активных пользователей WhatsApp достигло миллиарда»։ lenta.ru։ Վերցված է 2016-02-02
- ↑ Пользователи засиделись в чате. Сотовым операторам предрекают убытки на $23 млрд // Газета «Коммерсантъ», № 192 (4977), 12.10.2012
- ↑ «WhatsApp founder to operators: We’re no SMS-killer, we get people hooked on data»։ The Next Web։ April 4, 2012
- ↑ «WhatsApp hits new record with 10 billion total messages in one day»։ The Next Web։ August 23, 2012
- ↑ Мессенджер WhatsApp поставил рекорд по количеству сообщений за сутки // Lenta.ru, 13 июня 2013
- ↑ WhatsApp: История роста мессенджера без маркетинга(չաշխատող հղում)
- ↑ «WhatsApp users get the message»։ Financial Times։ November 14, 2011։ «WhatsApp Messenger, an app which allows unlimited free text-messaging between users, has done to SMS on mobile phones what Skype did to international calling on landlines. ... Since launching in July 2009, WhatsApp has slowly grown by word-of-mouth and the same simple viral mechanism that fuelled Skype: both sender and receiver must own the app.»
- ↑ Бенедикт Эванс, WhatsApp — The Biggest Social Network You’ve Never Heard Of Archived 2017-01-29 at the Wayback Machine. // Forbes. 19.10.2012
- ↑ Ryan Kim, WhatsApp eclipses 100 million download mark on Google Play Archived 2017-09-09 at the Wayback Machine. // GigaOM, Nov 5, 2012
- ↑ WhatsApp is growing like crazy — 300 million monthly users and counting Archived 2017-07-07 at the Wayback Machine. // David Meyer AUG. 7, 2013, GigaOM
- ↑ WhatsApp // Google Play Market
- ↑ WhatsApp adds voice messaging as it hits 300 million monthly active users. The Verge (2013-08-06). Retrieved on 2013-08-29.
- ↑ [1] Archived 2015-08-10 at the Wayback Machine. // Блог WhatsApp
- ↑ «Inside The Facebook-WhatsApp Megadeal: The Courtship, The Secret Meetings, The $19 Billion Poker Game» (անգլերեն)։ Forbes։ March 24, 2014։ Վերցված է 2014-08-21։ «Last month Facebook bought WhatsApp for $4 billion in cash, $12 billion in stock (8.5% of the company) plus $3 billion in restricted shares.»
- ↑ WhatsApp to start sharing user data with Facebook | The Verge
- ↑ WhatsApp to share user data with Facebook for ad targeting — here’s how to opt out | TechCrunch
- ↑ WhatsApp users to receive adverts — BBC News
- ↑ WhatsApp privacy backlash: Facebook angers users by harvesting their data | Technology | The Guardian
- ↑ «WhatsApp FAQ — How do I choose not to share my account information with Facebook to improve my Facebook ads and products experiences?»։ Արխիվացված է օրիգինալից 2016-08-26-ին։ Վերցված է 2017-04-11
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Կայք whatsapp.com Archived 2011-07-18 at the Wayback Machine.
- Ծրագրային ապահովում այբբենական կարգով
- Անդրոիդի ծրագրային ապահովում
- IOS-ի ծրագրային ապահովում
- Ֆեյսբուք
- Windows Phone ծրագրային ապահովում
- Բջջային հեռախոսների ծրագրային ապահովում
- Բջջային կապ
- Սոցիալական ցանցեր
- Լրատվամիջոցներ
- Ամերիկյան ընկերություններ
- Հասարակական համակարգեր
- Տեղեկատվական տեխնոլոգիաներ
- Վինդոուզի ծրագրային ապահովում
- Օպերացիոն համակարգեր բջջային հեռախոսների համար
- Անդրոիդ
- Բջջային հեռախոսներ
- 2009 մշակված ծրագրային ապահովում