Յան Կում
Յան Կում ուկրաիներեն՝ Ян Кум | |
---|---|
![]() | |
Ծնվել է | փետրվարի 24, 1976[1] (48 տարեկան) |
Ծննդավայր | Կիև, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրթություն | Սան Խոսեի պետական համալսարան |
Մասնագիտություն | ճարտարագետ, համակարգչային գիտնական և ծրագրավորող |
Աշխատավայր | Yahoo |
![]() |
Յան Կում (փետրվարի 24, 1976[1], Կիև, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), ամերիկացի գործարար և ծրագրավորող, WhatsApp մեսենջերի համահիմնադիր և գլխավոր գործադիր տնօրեն[2]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է Կիևում, հրեական ընտանիքի միակ երեխան[3], մեծացել է Ուկրաինայի ԽՍՀ Կիևի մարզի Ֆաստովում[4][5]։
Գաղթել է ԱՄՆ 1992 թվականին մոր՝ Ֆաինա Սեմյոնովա Կումի (1941-2000) և Ռահիլյա Մունբլաթի (1921-2002) տատիկի հետ, ապրել է Մաունթին Վյուում[6]։ Հայրը՝ Բորիս Յակովլևիչ Կումը (1927-1997), Ֆաստովում ПМК-20 շարժական մեքենայացված շարասյան տնօրենը[7], մահացել է 1997 թվականին Ուկրաինայում, մայրը՝ 2000 թվականին ԱՄՆ-ում[8]։ Թողնելով համալսարանը՝ Կումն աշխատանքի է ընդունվել Yahoo-ում, որտեղ ծանոթացել է Բրայան Էկթոնի հետ և աշխատել մինչև 2007 թվականը[9]։
2014 թվականի փետրվարին Whatsapp-ը Facebook ընկերությանը վաճառվել էր 19 մլրդ դոլարով[10]։ Այդ գործարքի արդյունքում Կումը դարձել է միլիարդատեր (2014 թվականի մարտին նրա կարողությունը 6,8 միլիարդ դոլարի էր հավասար Forbes ամսագրի գնահատականով) և Facebook-ի բաժնետեր[11]։
2014 թվականի նոյեմբերին Յանը մեկ միլիոն դոլար է նվիրաբերել FreeBSD նախագծին, ինչը դարձել է FreeBSD նախագծի պատմության մեջ խոշորագույն նվիրատվությունը, որի չափը գերազանցել է FreeBSD Foundation-ի տարեկան բյուջեն, նույն թվականին շուրջ 556 միլիոն դոլար է նվիրաբերել Սիլիկոնային հովտի հասարակական հիմնադրամին։ Յան Կումը FreeBSD-ն օգտագործում է արդեն ավելի քան տասը տարի, այդ թվում Yahoo! WhatsApp ծառայության սերվերային ենթակառուցվածքներում[12][13]։
2018 թվականի ապրիլին հայտարարել էր Facebook-ից հեռանալու մասին, որտեղ ընկերության տնօրենների խորհրդի անդամ էր Whatsapp-ի բաժնետոմսերի վաճառքի գործարքի արդյունքում[14]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Munzinger Personen (գերմ.)
- ↑ In Pricey Facebook Deal for WhatsApp, Two Strong-Willed CEOs: Mr. Koum’s father, Boris, stayed behind and planned to join the family later, Mr. Goetz said.
- ↑ Из деревни в миллиардеры: история создателя WhatsApp Яна Кума
- ↑ «Ян Кум (WhatsApp): «Месседжинг — последнее, что я был готов попробовать»». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 24-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 18-ին.
- ↑ «Рождённый в СССР: История хакера Яна Кума, который построил WhatsApp и стал миллиардером». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 24-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 18-ին.
- ↑ Жизнь как чудо: история успеха основателя WhatsApp Яна Кума // Forbes
- ↑ Історія — Дошкільний навчальний заклад № 1 «Теремок»
- ↑ Надгробный памятник матери и бабушки в Пало-Алто
- ↑ WhatsApp: Как иммигрант с Украины Ян Кум стал в США миллиардером // DW
- ↑ «WhatsApp's Founder Goes From Food Stamps to Billionaire». Washington Post (անգլերեն). 2014 թ․ փետրվարի 20. Վերցված է 2018 թ․ մայիսի 1-ին.
- ↑ «Jan Koum». Forbes (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մայիսի 1-ին.
- ↑ Сооснователь WhatsApp пожертвовал миллион долларов проекту FreeBSD
- ↑ FreeBSD Foundation Announces Generous Donation and Fundraising Milestone // FreeBSD Foundation, 2014-11-17
- ↑ «Основатель WhatsApp Ян Кум объявил об уходе из компании накануне главного шоу Facebook». The Bell. 2018 թ․ մայիսի 1. Վերցված է 2018 թ․ մայիսի 1-ին.
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յան Կում» հոդվածին։ |
|
- Փետրվարի 24 ծնունդներ
- 1976 ծնունդներ
- Ապրող անձինք
- Կիև քաղաքում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ֆեյսբուք
- Ամերիկացի միլիարդատերեր
- Ամերիկացի ծրագրավորողներ
- Ամերիկացի ճարտարագետներ
- Ամերիկացի գիտնականներ
- Ուկրաինայի հրեաներ
- Ուկրաինացի գործարարներ
- Բիզնեսի կառավարիչներ
- Ուկրաինացի գիտնականներ
- ԱՄՆ արտագաղթածներ
- Ամերիկյան տեխնոլոգիական ընկերության հիմնադիրներ
- ԱՄՆ-ի ինֆորմատիկայի ոլորտի գիտնականներ