Facebook Messenger
![]() | |
---|---|
Տեսակ | հաղորդագրությունների ակնթարթային փոխանակման համակարգ, կայք, մեսենջեր և բջջային հավելված |
Նախագծումը՝ | Meta Platforms |
Գրված է՝ | Erlang, PHP, ՋավաՍկրիպտ և C++ |
ՕՀ | iOS, Անդրոիդ, Windows Phone 8 և Windows 10 |
Լույս տեսավ՝ | օգոստոսի 9, 2011 |
Պլատֆորմ | iOS |
Արտոնագիր | ոչ ազատ ծրագրային ապահովման արտոնագիր |
Կայք | messenger.com(անգլ.) |
![]() |
Facebook Messenger, ֆեյսբուքի կողմից ստեղծված հավելված՝ ակնթարթային ուղերձների և տեսահոլովակների փոխանակման համար[1]։ Այն ներառված է ֆեյսբուք (Facebook Chat) հիմնական կայքի հաղորդագրությունների փոխանակման համակարգում և հիմնվում է MQTT բաց հաղորդակարգի վրա[2]։ 2017 թվականի ապրիլի տվյալներով մեսենջերի ամսական լսարանը կազմել է 1 միլիարդ մարդ[3]։
Messenger բջջային սարքավորումների համար[խմբագրել | խմբագրել կոդը]
«Messenger for Mobile» (մեսենջեր բջջային սարքավորումների համար) հավելվածը թողարկվել է 2011 թվականի օգոստոսի 9-ին iOS и Android համակարգերի համար, իսկ երկու ամիս անց՝ նաև BlackBerry OS համակարգի համար[4]։
2012 թվականի դեկտեմբերին Facebook Messenger հավելվածը Android-ի օգտատերերի համար որոշ երկրներում (Ավստրալիա, Հնդկաստան, Ինդոնեզիա, Հարավաֆրիկյան Հանրապետություն, Վենեսուելա և այլն) հնարավորություն էր տալիս օգտագործել այն առանց ֆեյսբուքում գրանցվելու՝ նշելով միայն իրենց անունը և հեռախոսահամարը։ Այս թարմացումը թույլ էր տալիս Facebook Messenger-ին մրցել հաղորդագրությունների փոխանակման նմանատիպ համակարգերի, օրինակ՝ WhatsApp-ի հետ[5]։
2014 թվականի մարտի 5-ին Facebook Messenger թողարկվեց Windows Phone 8-ի համար (առանց ձայնային հաղորդագրությունների)[6]։
2014 թվականի հուլիսի 3-ին Facebook Messenger հավելվածի տարբերակ թողարկվեց iPad-ին հարմարեցրած iOS հարթակի համար, որում ավելացված էր բազմապատուհանային ինտերֆեյսը[7]։
2014 թվականի ապրիլին ֆեյսբուք ընկերությունը հայտարարեց, որ իր հիմնական «Facebook» հավելվածից կջնջի տեքստային հաղորդագրություններ ուղարկելու հնարավորությունը՝ դրդելով օգտատերերին ներբեռնել և տեղադրել Facebook Messenger հավելվածը[8][9]։
2015 թվականից Messenger-ի օգտատերերի համար այլևս պարտադիր չէ գրանցված լինել ֆեյսբուքում։ Վերջին թարմացումից հետո հավելված մուտք գործելու համար բավարար է նշել հեռախոսահամարը։ Այս հնարավորությունը հավելվածն ավելի է մոտեցնում այլ նմանատիպ ծառայություններին[10]։
2015 թվականի օգոստոսին ֆեյսբուքը հայտարարեց «M» անունով նոր ծառայության մասին։ Facebook M-ը անձնական թվային օգնական է Facebook Messenger-ի ներսում։ Այն աշխատում է արհեստական ինտելեկտի հիման վրա, ինչպես Siri-ն, Cortana-ն, Google Now-ն[11][12]։
Messenger անհատական համակարգիչների համար[խմբագրել | խմբագրել կոդը]
Windows 7 օպերացիոն համակարգով անհատական համակարգիչների համար մեսենջերի տարբերակը թողարկվել է 2012 թվականի մարտի 5-ին[13]։ Թողարկվել է նաև Facebook Messenger հավելվածը Firefox բրաուզերի համար[14]։
2014 թվականի փետրվարի 26-ին ֆեյսբուքը հայտարարեց, որ Facebook Messenger-ն այլևս չի աջակցում Windows-ին և Firefox-ին, իսկ վերջնականապես դադարեցրեց նույն թվականի մարտի 3-ին[15]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Tsukayama Hayley (January 17, 2013)։ «Facebook Messenger app change allows free calls via WiFi»։ The Washington Post։ Արխիվացված է օրիգինալից July 28, 2013-ին։ Վերցված է March 3, 3013
- ↑ Zhang Lucy (August 12, 2011)։ [blacklisted://www.facebook.com/notes/facebook-engineering/building-facebook-messenger/10150259350998920 «Building Facebook Messenger»]։ Facebook Engineering։ Facebook։ Վերցված է March 3, 2013
- ↑ Какие социальные сети самые популярные в 2017 году
- ↑ Zhang Lucy (October 19, 2011)։ «A Faster Way to Message on Mobile»։ The Facebook Blog։ Facebook։ Վերցված է August 12, 2012
- ↑ Geron Tomio։ «Facebook Messenger Takes On SMS, With No Account Needed»։ Forbes։ Վերցված է դեկտեմբերի 6, 2012
- ↑ «Facebook Messenger arrives for Windows Phone sans voice features»։ Engadget։ Վերցված է մարտի 5, 2014
- ↑ «Facebook Messenger Finally Gets An iPad Version»։ TechCrunch։ Վերցված է հուլիսի 5, 2014
- ↑ «Facebook Is Forcing All Users To Download Messenger By Ripping Chat Out Of Its Main Apps»։ TechCrunch։ 2014-04-09։ Վերցված է 2014-05-29
- ↑ «No more in-app chat: Facebook moving messages to Messenger»։ techhive։ 2014-04-09։ Արխիվացված է օրիգինալից 2014-05-29-ին։ Վերցված է 2014-05-29
- ↑ Аккаунт Facebook больше не нужен для использования Messenger
- ↑ https://www.wired.com/2015/08/facebook-launches-m-new-kind-virtual-assistant/
- ↑ Facebook начала тестировать голосового помощника M :: Технологии и медиа :: РБК
- ↑ Constine Josh (March 5, 2012)։ «Facebook Messenger For Windows Desktop Chat Client Launches After Leaking»։ TechCrunch։ AOL։ Վերցված է August 12, 2012
- ↑ Facebook Messenger for Firefox will Shut Down on March 3
- ↑ «Facebook Messenger on Windows and Firefox will be no more March 3»։ TechRadar։ Վերցված է մարտի 5, 2014
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Facebook Messenger կատեգորիայում։ |