Swift (ծրագրավորման լեզու)
![]() | |
---|---|
Տեսակ | ծրագրավորման լեզու, ազատ ծրագրային ապահովում, բազմահարացուցային ծրագրավորման լեզու, օբյեկտ կողմնորոշված ծրագրավորման լեզու, ֆունկցիոնալ ծրագրավորման լեզու, իմպերատիվ ծրագրավորման լեզու և block-structured programming language? |
Առաջացել է | հունիսի 2, 2014 |
Ստեղծող | Քրիս Լաթներ և Էփլ |
Նախագծող | Քրիս Լաթներ և Doug Gregor? |
Ընդլայնումներ | .swift |
ՕՀ | մաքՕՍ, iOS, Լինուքս, Windows 10, iPadOS, tvOS, watchOS և Windows |
Համացանցի տվյալների տեսակ | text/x-swift |
Ներշնչվել է | Rust, Haskell, Ruby, Objective-C, Python, C Sharp, Կլու, C++[1][2][3][…], Ջավա[1][2][3][…], Scala (ծրագրավորման լեզու)[1][2][3][…], Smalltalk[1][2][3][…], Groovy?[1][2][3][…] և D[1][2][3][…] |
Արտոնագիր | Apache License 2.0[4] և Apache արտոնագիր[5][6] |
Կայք | swift.org(անգլ.) |
Ելակոդ | github.com/apple/swift |
![]() |
Swift, ծրագրավորման լեզու՝ Apple ընկերության կողմից։ Ստեղծվել է առաջին հերթին iOS և macOS ծրագրավորողների համար։ Swift֊ը աշխատում է Cocoa և Cocoa Touch ֆրեյմվորքերով և Apple֊ի կողմից ստեղծված բազային համակարգով՝ Objective-C լեզվով գրված։ Swift֊ը մտածվել է որպես ավելի հեշտ ընթերցվող և ծրագրավորողի սխալներն ուղղող լեզու համեմատած Objective-C֊ի[7]։ Swift֊ով գրված ծրագրերն կամպիլացվում են LLVM֊ով, որն ինտեգրված է Xcode 6 և ավելի բարձր տարբերակի ծրագրավորման միջավայրում։ Swift֊ը կարող է ռայնթայմ օգտագործվել Objective-C֊ի հետ, որը հնարավորություն է տալիս ծրագրում համատեղել երկու լեզուների օգտագործումը (ինչպես նաև C լեզվի կիրառությունը)։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Apple ընկերության ծրագրերի մշակման ավագ վիցե֊նախագահ Քրեյգ Ֆեդերիգին լեզվի անոնսի ժամանակ հայտարարել է, որ Swift լեզուն եղել է դեռևս NeXT պլատֆորմում (NeXTSTEP օպերացիոն համակարգը արտադրվել է 1989-1995 թվականներին), որն էլ հիմք է հանդիսացել ներկայիս macOS, հետո նաև iOS համակարգի համար[8]։
Լեզվի մշակման վրա աշխատանքը սկսվել է 2010 թվականին Քրիս Լաթների կողմից, ով հանդիսանում էր որպես ծրագրավորման հարթակ ստեղծելու ինստրումենտների մշակման բաժնի պետ և LLVM֊ի մշակողնեղներից մեկը։ Swift֊ը իր մեջ պարունակում է կոնցեպտներ «Objective-C, Rust, Haskell, Ruby, Python, C#, CLU, և շատ այլ լեզուներից»[9]։
2014 թվականի հունիսի 2֊ին WWDC կոնֆերանսում Swift֊ը պաշտոնապես ներկայացվեց, և ընկերությունը տրամադրեց նաև անվճար գիրք լեզուն յուրացնելու համար՝ «iBook Store»֊ում[10]։
Swift 1.0֊ն թողարկվել է 2014 թվականի սեպտեմբերի 9֊ին՝ Xcode 6.0 ծրագրավորման միջավայրով՝ iOS հարթակի համար։
2015 թվականի հունիսին Apple ընկերությունը հայտարարեց Swift 2.0֊ի թողարկման մասին, որն իր հետ բերեց նոր API, լեզվի նոր սինտաքս[11]։
2015 թվականի դեկտեմբերի 3֊ին լույս տեսավ Swift 3.0֊ի թեստային տարբերակը՝ OS X, iOS և Linux օպերացիոն համակարգերի աջակցությամբ, և Apache 2.0 license with a Runtime Library Exception ազատ լիցենզիայով լիցենզավորված[12][13]։
2010 թվականի ապրիլի 10֊ին Google֊ը հայտարարեց Swift֊ը Android հարթակի համար «առաջին լեզուն» դարձնելու մասին։ Լեզուն բավականին արագ է, որի պատճառով էլ Google֊ը պլանավորում է այն օգտագործել։ Այն կնվազացնի ծրագրերի քանակը, որ ի սկզբանե ստեղծվում են iOS հարթակի համար, և ավելի ուշ Android֊ի[14]։
2017 թվականի սեպտեմբերի 19֊ին թողարկվել է Swift 4.0֊ն։
Կոդի օրինակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
// Փոփոխականներ
var implicitInteger = 70
var implicitDouble = 70.0
var explicitDouble: Double = 70
// Կոնստանտներ
let numberOfApples = 3
let numberOfOranges = 5
let appleSummary = "I have \(numberOfApples) apples."
let fruitSummary = "I have \(numberOfApples + numberOfOranges) pieces of fruit."
print("Hello, world")
let people = ["Anna": 67, "Beto": 8, "Jack": 33, "Sam": 25]
for (name, age) in people {
print("\(name) is \(age) years old.")
}
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 https://web.archive.org/web/20160417093229/http://www.sotovik.ru/news/231735-apple-anonsirovala-novij-jazik-programmirovanija-swift.html
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 https://web.archive.org/web/20140605210845/http://glaforge.appspot.com/article/apple-s-swift-programming-language-inspired-by-groovy
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 https://web.archive.org/web/20151121073226/https://developer.apple.com/swift/blog/?id=15
- ↑ https://github.com/apple/swift/blob/master/LICENSE.txt
- ↑ https://web.archive.org/web/20160409215801/https://github.com/apple/swift/blob/master/LICENSE.txt
- ↑ https://web.archive.org/web/20160828050335/https://www.apple.com/ru/pr/library/2015/12/03Apple-Releases-Swift-as-Open-Source.html
- ↑ «Главные задачи нового языка программирования Apple Swift — скорость и простота разработки» (ռուսերեն)։ 3DNews։ 2014-06-03։ Վերցված է 2014-06-03
- ↑ «Главные задачи нового языка программирования Apple Swift — скорость и простота разработки» (ռուսերեն)։ 3DNews։ 2014-06-03։ Վերցված է 2014-06-03
- ↑ «Chris Lattner's Homepage»։ June 3, 2014։ Վերցված է June 3, 2014։ «I started work on the Swift Programming Language in July of 2010. I implemented much of the basic language structure, with only a few people knowing of its existence. A few other (amazing) people started contributing in earnest late in 2011, and it became a major focus for the Apple Developer Tools group in July 2013 [...] drawing ideas from Objective-C, Rust, Haskell, Ruby, Python, C#, CLU, and far too many others to list.»
- ↑ The Swift Programming Language։ Apple։ հունիսի 02, 2014
- ↑ «Swift 2.0 будет с открытым кодом в конце года.» (ռուսերեն)։ Habrahabr։ 9 июня 2015։ Վերցված է 2015-06-9
- ↑ «Apple открыла исходный код своего «языка будущего».» (ռուսերեն)։ CNews։ 4 декабря 2015։ Վերցված է 2015-12-5
- ↑ About Swift — Պաշտոնական կայք
- ↑ «Android в скором будет поддерживать Apple Swift | AndroidLime»։ androidlime.ru։ Վերցված է 2016-04-11
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- կայքում լեզվի նկարագրությունը(չաշխատող հղում)
- լեզվի պաշտոնական բլոգը(չաշխատող հղում)
- լեզվի պաշտոնական կայք