Մասնավոր կյանքի անձեռնմխելիություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մասնավոր կյանքի անձեռնմխելիություն,մարդու հիմնական և անօտարելի անձնական իրավունքնե­րից։

Նշանակությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Նշանակում է. որ անձնական և ըն­տանեկան գաղտնիքը սրսշապանվում է օրենքով սահմանված կարգով։ Նորա­գույն սահմանադրությունները որպես մասնավոր կյանքի անձեռնմխելիության երաշխիքներ արգելում են մարդու մաս­նավոր կյանքի մասին տեղեկատվության հավաքում, պահպանում և տարածում։

Մասնավոր կյանքի անձեռնմխելիութ­յան երաշխիքներից է նաև նամակագ­րության, հեռախոսային խոսակցութ­ յունների, փոստային, հեռագրական և այլ հաղորդումների գաղտնիության իրա­վունքը։

Ներկայումս մեծ մտահոգություն է առաջացնում մարդկանց մասնավոր կյանքին անթույլատրելի զանգվա­ծային միջամտությունները, որը համար­վում է լուրջ վտանգ բուն հասարակա­կան հիմքերի համար, մասնավորապես, մեծ ուշադրություն է դարձվում այսպես կոչված սլրայվեսիի (անձի պաշտպա­նությանը պետության, հասարակութ­յան, զանգվածային լրատվամիջոցների և այլ միջամտությունից) ապահովմանը։

Հասարակության մեջ աստիճանաբար ձևավորվում է այն տեսակետը, որ մար­դու անձնական աշխարհը, դրա ան­ձեռնմխելիության իրավական երաշխիք­ների ստեղծումը հասարակության գո­յության և անձնավորության զարգաց­ման կարևորագույն պայմաններից են։

Ամրագրում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մասնավոր կյանքի անձեռնմխելիության, ինչպես և անձի անձռենմխելխսթյունը. բնակարանի անձեռնմխելիությունը ամ­րագրված է Մարդու իրավունքների հա­մընդհանուր հռչակագրում (հ. 12), Քա­ղաքական և քաղաքացիական իրավունքների միջազգային դաշնագրում (հ. 17), Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայում (հ. 8)։ Վերջի­նումս, մասնավորապես նշվում է, որ «Չի թույլատրվում պետական մարմինների միջամտությունն այդ իրավունքի (անձ­նական ու ընտանեկան կյանքի, բնակա­րանի և նամակագրության նկատմամբ հարգանքի իրավունք) իրականացմանը. բացառությամբ այն դեպքերի, երբ դա նախատեսված է օրենքով և անհրա­ժեշտ է ժողովրդավարական հասարա­կությունում ի շահ պետական անվտանգության. հասարակական կարգի կամ երկրի տնտեսական բարեկեցության, ինչ­պես նաև անկարգությունների կամ հանցագործությունների կանխման, առող­ջության կամ բարոյականության պաշտ­պանության կամ այլ անձանց իրավունքների ու ազատությունների պաշտպա­նության նպատակով»:

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայկական Սովետական Հանրագիտարան, հատոր 1-12, 1974-1986 թթ, Երևան
  • Է․ Աղայան «Արդի հայերենի բացատրական բառարան», հատոր 1-2, 1976 թ, Երևան
  • А․ Б. Барихин "Большой юридический словарь", 2002 թ, Москва