Համակարգչային անվտանգություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բանկոմատ. օբյեկտ, որն ունի համարգչային կապերի պաշտպանության կարիք

Համակարգչային անվտանգություն, անվտանգության տեսակ, որը գործածվում է հաշվողական սարքերի (համակարգիչներ, սմարտֆոններ և այլն) և համակարգչային ցանցերի (մասնավոր և հանրային ցանցեր, այդ թվում համացանց) պաշտպանության համար: Համակարգային ադմինիստրատորների գործունեության հարթակն իր մեջ է ներառում բոլոր գործընթացները և մեխանիզմները, որոնց օգնությամբ թվային սարքավորումները, ինֆորմացիոն դաշտը և ծառայությունները պաշտպանվում են պատահական կամ անվավեր ներթափանցումից, փոփոխումից կամ տվյալների ոչնչացումից, և այդ հարթակն ավելի կարևոր է դարձել ձևավորված խմբակցությունների համակարգչային ծրագրերի աճող կախվածության համար[1][2]:

Կիբերանվտանգությունը անվտանգության տեսակների գաղտնիության, ամբողջականության և մատչելիության ապահովման գործընթաց է: Համակարգային ադմինիստրատորն ապահովում է ակտիվների պաշտպանությունը, այդ թվում նաև համակարգիչների և սերվերների տեղային կապերի տվյալները[3][4]: Բացի դրանից, պաշտպանության տակ են անցնում անմիջական շենքերը և ամենակարևորը՝ անձնակազմը: Կիբերանվտանգության նպատակն է համարվում տվյալների պաշտպանությունը: Տվյալնների անվտանգության ապահովումը կարող է լինել կիրառական և հակամիջոցային: Տվյալնների անվտանգության ապահովման որոշ տեսակներ կարող են իրենց մեջ ներառել մուտքային կառավարումը, անձնակազմի ուսուցումը, աուդիտը և հաշվետվությունը, հավանական ռիսկերի գնահատումը, թափանցելիության թեստավորումը և հեղինակազորման պահանջը[5][6]:

Այժմ որոշ երկրներում պլանավորվում է կիբերանվտանգության ուսուցումն արդեն դպրոցից սկսած: Այսպես՝ Մեծ Բրիտանիայում դպրոցականներին առաջարկվում են կիբերանվտանգության դասեր, որոնց ժամանակ նրանք ձեռք են բերում այն ունակությունները, որոնք թույլ կտան իրենց ապահովել բրիտանական ընկերությունների և կազմակերպությունների անվտանգությունը հակերների ցանցային գրոհներից: Ուսումնական ծրագիրը մշակված է մշակույթի նախարարության և ԶԼՄ-ների կողմից: Դասընթացները պլանավորվում են իրականացվել ինչպես առցանց վիճակում, այնպես էլ արտադասարանային կարգերով, որոնք պետք է անցկացվեն շաբաթական չորս անգամ՝ փորձագետ-ուսուցիչների կողմից[7]: Աշակերտները ուսումնասիրելու են կիբերանվտանգության իսկական խնդիրները և դրանց լուծման մեթոդները: Ծրագիրը նախատեսված է 14-ից 18 տարեկան աշակերտների համար: Առաջին փորձնական դասընթացները պլանավորված է անցկացնել 2017 թվականի սեպտեմբերին[8]:

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. "Reliance spells end of road for ICT amateurs", May 07, 2013, The Australian (անգլ.)
  2. Gasser Morrie (1988)։ Building a Secure Computer System։ Van Nostrand Reinhold։ էջ 3։ ISBN 0-442-23022-2։ Վերցված է 6 September 2015 
  3. «Definition of computer security»։ Encyclopedia։ Ziff Davis, PCMag։ Վերցված է 6 September 2015 
  4. «Computer Security and Mobile Security Challenges» (pdf)։ researchgate.net։ Վերցված է 2016-08-04 
  5. Cybersecurity: Understanding the Online Threat (անգլ.)
  6. Rouse Margaret։ «Social engineering definition»։ TechTarget։ Վերցված է 6 September 2015 
  7. "Reliance spells end of road for ICT amateurs", 7 May 2013, The Australian
  8. «Британских школьников будут учить кибербезопасности»։ TheUK.one 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]