Սթենլի Դոնեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սթենլի Դոնեն
անգլ.՝ Stanley Donen
Դիմանկար
Ծնվել էապրիլի 13, 1924(1924-04-13)[1][2][3][…]
ԾննդավայրԿոլումբիա, ԱՄՆ
Մահացել էփետրվարի 21, 2019(2019-02-21)[4][3][5][…] (94 տարեկան)
Մահվան վայրՆյու Յորք շրջան, Նյու Յորք, ԱՄՆ[6]
Քաղաքացիություն ԱՄՆ
Կրոնաթեիզմ
ԿրթությունՀարավային Կարոլինայի համալսարան
Մասնագիտությունկինոռեժիսոր, կինոպրոդյուսեր, պարող, պարուսույց և ռեժիսոր
ԱմուսինՋին Քոյն, Marion Marshall?, Adelle Dillingham?, Yvette Mimieux? և անհայտ
Պարգևներ և
մրցանակներ
ԵրեխաներJoshua Donen?
 Stanley Donen Վիքիպահեստում

Սթենլի Դոնեն (անգլ.՝ Stanley Donen, ապրիլի 13, 1924(1924-04-13)[1][2][3][…], Կոլումբիա, ԱՄՆ - փետրվարի 21, 2019(2019-02-21)[4][3][5][…], Նյու Յորք շրջան, Նյու Յորք, ԱՄՆ[6]), ամերիկացի կինոռեժիսոր, պրոդյուսեր և խորեոգրաֆ, որը հայրենիքում ստացել է «Հոլիվուդյան մյուզիքլների արքա» տիտղոսը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սթենլի Դոնենը ծնվել է Կոլումբիայում (Հարավային Կարոլինա)` հրեական ընտանիքում[8]։ Նա հաճախել է Հարավային Կարոլինայի համալսարան, այնուհետև մոր աջակցությամբ մեկնել է Նյու Յորք, որտեղ 16 տարեկանում առաջնաելույթ է ունեցել որպես պարուհի Ռոջերսի և Հարթի «Փոլ Ջոու» հայտնի մյուզիքլում, որտեղ խաղում էր սկսնակ դերասան Ջին Քելլիին։

Դոնենի կինոկարիերան մեկնարկել է որպես խորեոգրաֆ և պարուհի Metro-Goldwyn-Mayer ստուդիայում՝ «Լավագույն հարձակվող խաղամասնակից» երաժշտական ֆիլմում (Լյուսիլ Բոլլի հետ)։ 1944 թվականին նա հանդես է եկել որպես Ջին Քելլիի խորեոգրաֆ՝ «Columbia Pictures» կինոընկերության «Շապիկի վրայի աղջիկը» հայտնի կինոնկարում, որտեղ Ռիտա Հեյուորթը հանդես է գալիս գլխավոր դերով։

Սթենլի Դոնենի առաջին ռեժիսորական աշխատանքն է դարձել Ջին Քելլիի հետ Բեթի Քոմդենի և Ադոլֆ Գրենի 1949 թվականի «Թույլտվություն քաղաքում» մյուզիքլի համատեղ էկրանավորումը, որի համար որոշ երգեր գրել է Լեոնարդ Բերնսթայնը։ Նրա հաջորդ նախագիծը դարձել է 1951 թվականի «Արքայական հարսանիք» մյուզիքլը՝ Ֆրեդ Ասթերի՝ առաստաղի վրա պարի հայտնի տեսարանով։ 1952 թվականին Դոնենը ավարտել է «Անձրևի տակ երգողները» նոր նախագիծը, որտեղ գլխավոր դերը կրկին կատարել է Քելլին։ Այս կինոմյուզիքլը մի քանի մրցանակներ և անվանակարգեր է ստացել բազմաթիվ հեղինակավոր կինոմրցանակներում՝ ներառյալ «Օսկար» և «Ոսկե գլոբուս» մրցանակները և ներկայումս համարվում է հոլիվուդյան լավագույն մյուզիքլներից մեկը։

1950-ական թվականներին թողարկվել են Դոնենի ևս մի քանի հաջողված մյուզիքլներ, այդ թվում՝ «Յոթ հարսնացուններ յոթ եղբայրների համար», «Միշտ լավ եղանակ», «Զվարճալի դեմք» և «Անիծյալ յանկիներ»։ Վերջինից սկսած՝ Դոնենը բազմամյա համագործակցություն է սկսել գրաֆիկական դիզայներ Մորիս Բաինդերի հետ։

Հոլիվուդյան մյուզիքլների դարաշրջանի ավարտին Սթենլի Դոնենի կարիերան սկսել է անկում ապրել, չնայած հետագայում նա նկարահանել է ևս մի շարք հայտնի կատակերգություններ և դրամաներ, որոնց թվում են «Առեղծված», «Երկուսը ճանապարհին» և «Ցանկություններից կուրացածը»։ 1980 թվականին նա հանդես է եկել որպես «Սատուրն-3» ֆանտաստիկ թրիլլերի ռեժիսոր․ այն բանից հետո, երբ Ջոն Բարին հեռացվել էր այդ պաշտոնից։ Նրա վերջին աշխատանքը դարձել է «Սիրային նամակներ» հեռուստատեսային ֆիլմը, որը Էկրան Է բարձրացել 1999 թվականին։

Իր կարիերայի տարիներին Սթենլի Դոնենը հինգ անգամ առաջադրվել է Ամերիկյան կինոռեժիսորների գիլդիա մրցանակի, բայց ոչ մի անգամ իր ֆիլմերի համար չի ստացել անգամ «Օսկար» մրցանակի անվանակարգ։ 1998 թվականին Ամերիկյան կինոակադեմիայի 70-րդ մրցանակաբաշխության ժամանակ Սթենլի Դոնենին հանձնել են «Օսկար» պատվավոր արձանիկը՝ ամերիկյան կինոյի զարգացման գործում նրա ներդրման համար։

Սթենլի Դոնենը մահացել է 95 տարեկանում (2019 թվականի փետրվարի 21-ին Նյու Յորքում)։ Մահվան պատճառը եղել է սրտի կաթվածը[9]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1949 — Թույլտվությունը քաղաքում
  • 1951 — Արքայական հարսանիք
  • 1952 — Սերն ավելի լավ է, քան երբևէ
  • 1952 — Անձրևի տակ երգողները
  • 1952 — Անվախ Ֆագան
  • 1953 — Աղջկան հանգիստ թողնել
  • 1954 — Յոթ հարսնացուներ յոթ եղբայրների համար
  • 1954 — Իմ սրտի խորքում
  • 1955 — Միշտ լավ եղանակ
  • 1957 — Զվարճալի դեմք
  • 1957 — Համբուրիր նրանց իմ փոխարեն
  • 1958 — Հարգելի պարոն
  • 1958 — Անիծյալ յանկիներ
  • 1960 — Փաթեթ անակնկալով
  • 1960 — Խոտը ավելի կանաչ է
  • 1967 — Երկուսը ճանապարհին
  • 1967 — Ցանկություններից կուրացածը
  • 1969 — Սանդուղք
  • 1974 — Փոքրիկ իշխանը
  • 1978 — Կինո, կինո
  • 1980 — Սատուրն-3
  • 1984 — Ամեն ինչում մեղավոր է Ռիոն
  • 1999 — Սիրային նամակներ

Ծանոթագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սթենլի Դոնեն» հոդվածին։