Սթենլի Դոնեն
Սթենլի Դոնեն անգլ.՝ Stanley Donen | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 13, 1924[1][2][3][…] |
Ծննդավայր | Կոլումբիա, ԱՄՆ |
Մահացել է | փետրվարի 21, 2019[4][3][5][…] (94 տարեկան) |
Մահվան վայր | Նյու Յորք շրջան, Նյու Յորք, ԱՄՆ[6] |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրոն | աթեիզմ |
Կրթություն | Հարավային Կարոլինայի համալսարան |
Մասնագիտություն | կինոռեժիսոր, կինոպրոդյուսեր, պարող, պարուսույց և ռեժիսոր |
Ամուսին | Ջին Քոյն, Marion Marshall?, Adelle Dillingham?, Yvette Mimieux? և անհայտ |
Պարգևներ և մրցանակներ | |
Երեխաներ | Joshua Donen? |
Stanley Donen Վիքիպահեստում |
Սթենլի Դոնեն (անգլ.՝ Stanley Donen, ապրիլի 13, 1924[1][2][3][…], Կոլումբիա, ԱՄՆ - փետրվարի 21, 2019[4][3][5][…], Նյու Յորք շրջան, Նյու Յորք, ԱՄՆ[6]), ամերիկացի կինոռեժիսոր, պրոդյուսեր և խորեոգրաֆ, որը հայրենիքում ստացել է «Հոլիվուդյան մյուզիքլների արքա» տիտղոսը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սթենլի Դոնենը ծնվել է Կոլումբիայում (Հարավային Կարոլինա)` հրեական ընտանիքում[8]։ Նա հաճախել է Հարավային Կարոլինայի համալսարան, այնուհետև մոր աջակցությամբ մեկնել է Նյու Յորք, որտեղ 16 տարեկանում առաջնաելույթ է ունեցել որպես պարուհի Ռոջերսի և Հարթի «Փոլ Ջոու» հայտնի մյուզիքլում, որտեղ խաղում էր սկսնակ դերասան Ջին Քելլիին։
Դոնենի կինոկարիերան մեկնարկել է որպես խորեոգրաֆ և պարուհի Metro-Goldwyn-Mayer ստուդիայում՝ «Լավագույն հարձակվող խաղամասնակից» երաժշտական ֆիլմում (Լյուսիլ Բոլլի հետ)։ 1944 թվականին նա հանդես է եկել որպես Ջին Քելլիի խորեոգրաֆ՝ «Columbia Pictures» կինոընկերության «Շապիկի վրայի աղջիկը» հայտնի կինոնկարում, որտեղ Ռիտա Հեյուորթը հանդես է գալիս գլխավոր դերով։
Սթենլի Դոնենի առաջին ռեժիսորական աշխատանքն է դարձել Ջին Քելլիի հետ Բեթի Քոմդենի և Ադոլֆ Գրենի 1949 թվականի «Թույլտվություն քաղաքում» մյուզիքլի համատեղ էկրանավորումը, որի համար որոշ երգեր գրել է Լեոնարդ Բերնսթայնը։ Նրա հաջորդ նախագիծը դարձել է 1951 թվականի «Արքայական հարսանիք» մյուզիքլը՝ Ֆրեդ Ասթերի՝ առաստաղի վրա պարի հայտնի տեսարանով։ 1952 թվականին Դոնենը ավարտել է «Անձրևի տակ երգողները» նոր նախագիծը, որտեղ գլխավոր դերը կրկին կատարել է Քելլին։ Այս կինոմյուզիքլը մի քանի մրցանակներ և անվանակարգեր է ստացել բազմաթիվ հեղինակավոր կինոմրցանակներում՝ ներառյալ «Օսկար» և «Ոսկե գլոբուս» մրցանակները և ներկայումս համարվում է հոլիվուդյան լավագույն մյուզիքլներից մեկը։
1950-ական թվականներին թողարկվել են Դոնենի ևս մի քանի հաջողված մյուզիքլներ, այդ թվում՝ «Յոթ հարսնացուններ յոթ եղբայրների համար», «Միշտ լավ եղանակ», «Զվարճալի դեմք» և «Անիծյալ յանկիներ»։ Վերջինից սկսած՝ Դոնենը բազմամյա համագործակցություն է սկսել գրաֆիկական դիզայներ Մորիս Բաինդերի հետ։
Հոլիվուդյան մյուզիքլների դարաշրջանի ավարտին Սթենլի Դոնենի կարիերան սկսել է անկում ապրել, չնայած հետագայում նա նկարահանել է ևս մի շարք հայտնի կատակերգություններ և դրամաներ, որոնց թվում են «Առեղծված», «Երկուսը ճանապարհին» և «Ցանկություններից կուրացածը»։ 1980 թվականին նա հանդես է եկել որպես «Սատուրն-3» ֆանտաստիկ թրիլլերի ռեժիսոր․ այն բանից հետո, երբ Ջոն Բարին հեռացվել էր այդ պաշտոնից։ Նրա վերջին աշխատանքը դարձել է «Սիրային նամակներ» հեռուստատեսային ֆիլմը, որը Էկրան Է բարձրացել 1999 թվականին։
Իր կարիերայի տարիներին Սթենլի Դոնենը հինգ անգամ առաջադրվել է Ամերիկյան կինոռեժիսորների գիլդիա մրցանակի, բայց ոչ մի անգամ իր ֆիլմերի համար չի ստացել անգամ «Օսկար» մրցանակի անվանակարգ։ 1998 թվականին Ամերիկյան կինոակադեմիայի 70-րդ մրցանակաբաշխության ժամանակ Սթենլի Դոնենին հանձնել են «Օսկար» պատվավոր արձանիկը՝ ամերիկյան կինոյի զարգացման գործում նրա ներդրման համար։
Սթենլի Դոնենը մահացել է 95 տարեկանում (2019 թվականի փետրվարի 21-ին Նյու Յորքում)։ Մահվան պատճառը եղել է սրտի կաթվածը[9]։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1949 — Թույլտվությունը քաղաքում
- 1951 — Արքայական հարսանիք
- 1952 — Սերն ավելի լավ է, քան երբևէ
- 1952 — Անձրևի տակ երգողները
- 1952 — Անվախ Ֆագան
- 1953 — Աղջկան հանգիստ թողնել
- 1954 — Յոթ հարսնացուներ յոթ եղբայրների համար
- 1954 — Իմ սրտի խորքում
- 1955 — Միշտ լավ եղանակ
- 1957 — Զվարճալի դեմք
- 1957 — Համբուրիր նրանց իմ փոխարեն
- 1958 — Հարգելի պարոն
- 1958 — Անիծյալ յանկիներ
- 1960 — Փաթեթ անակնկալով
- 1960 — Խոտը ավելի կանաչ է
- 1967 — Երկուսը ճանապարհին
- 1967 — Ցանկություններից կուրացածը
- 1969 — Սանդուղք
- 1974 — Փոքրիկ իշխանը
- 1978 — Կինո, կինո
- 1980 — Սատուրն-3
- 1984 — Ամեն ինչում մեղավոր է Ռիոն
- 1999 — Սիրային նամակներ
Ծանոթագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Internet Broadway Database — 2000.
- ↑ 2,0 2,1 filmportal.de — 2005.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 4,0 4,1 4,2 Stanley Donen, director of Singin' in the Rain, dies aged 94
- ↑ 5,0 5,1 5,2 Gran Enciclopèdia Catalana (կատ.) — Grup Enciclopèdia, 1968.
- ↑ 6,0 6,1 6,2 https://www.nytimes.com/2019/02/23/obituaries/stanley-donen-dead.html
- ↑ https://variety.com/2019/film/news/stanley-donen-dead-dies-singin-in-the-rain-1203146964/
- ↑ Stanley Donen Biography (1924—2019)
- ↑ Stanley Donen obituary | Film | The Guardian
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Стэнли Донен (անգլ.) Internet Movie Database կայքում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սթենլի Դոնեն» հոդվածին։ |
|
- Ապրիլի 13 ծնունդներ
- 1924 ծնունդներ
- ԱՄՆ-ում ծնվածներ
- Փետրվարի 21 մահեր
- 2019 մահեր
- Նյու Յորք քաղաքում մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- 20-րդ դարի ամերիկացի տղամարդ դերասաններ
- 20-րդ դարի ամերիկացիներ
- Ամերիկացի խորեոգրաֆներ
- Ամերիկացի կինոպրոդյուսերներ
- Ամերիկացի կինոռեժիսորներ
- Ամերիկացի ռեժիսորներ
- Ամերիկացի տղամարդ կինոդերասաններ
- Կինոռեժիսորներ այբբենական կարգով
- Ամերիկացի պրոդյուսերներ
- Թատերական ռեժիսորներ
- Ամերիկացի աթեիստներ
- Հոլիվուդյան փառքի ծառուղի