«Սթեյնբոյ», «Բիծ-տղայի աշխարհը» (անգլ.՝ The World of Stainboy), Թիմ Բարթոնի բազմասերիանոց մուլտֆիլմն է, որը նկարվել է Flinch Studio-ի կողմից։ Մուլտֆիլմի հերոսը՝ Բիծ-տղան առաջին անգամ երևում է «Օյսթեր-տղայի տխուր մահը և այլ պատմություններ» գրքում, որը նույնպես ստեղծվել և նկարազարդվել է Բարթոնի կողմից։ Սա Թիմի առաջին փորձն է սուպերհերհերոսների մասին պատմող կինոնկարում ՝ «Բեթմենը վերադառնում է» ֆիլմից հետո։
Սթեյնբոյի պատմությունը տխուր է և ողբերգական։ Մանուկ հասակում հրաժարվել են իրենից, ասելով, որ նա իրենց երախան չի և կարծում, որ նա ֆրիկ է (անսովոր արտաքինով մարդիկ)։ Նրան հանձնում են մանկատուն, որտեղ նա իր ժամանակն անցնում է իր նման «անճոռնի» մարդկանց հետ։ Բայց մի անգամ գալիս է սերժանտ Գլեն Դեյլը և տանում նրան ոստիկանական բաժանմունքում աշխատելու։ Այնտեղ նա մարտնչում է այնպիսի ֆրիկների դեմ, ինչպիսին ինքն է․․․