Սերժի (Վալ դ՛Ուազ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Սերժի
ֆր.՝ Cergy[1]
Զինանշան

ԵրկիրՖրանսիա Ֆրանսիա
Մակերես11,65 կմ²
ԲԾՄ25 մետր
Բնակչություն68 348 մարդ (հունվարի 1, 2021)[2]
Ժամային գոտիUTC+1 և UTC+2
Փոստային դասիչ95000[3] և 95800[3]
Պաշտոնական կայքcergy.fr/accueil(ֆր.)
Սերժի (Վալ դ՛Ուազ) (Ֆրանսիա)##
Սերժի (Վալ դ՛Ուազ) (Ֆրանսիա)

Սերժի (ֆր.՝ Cergy), քաղաք և համայնք Ֆրանսիայի Իլ դը Ֆրանս երկրամասում. Վալ դ՛Ուազ դեպարտամենտի դե ֆակտո վարչական կենտրոնը (թեև պաշտոնապես հարևան Պոնտուազ քաղաքն է համարվում դեպարտամենտի վարչական կենտրոնը, սակայն Սերժիում են գտնվում դեպարտամենտի վարչական կառույցներն ու խորհրդարանը՝ conseil général-ը)։ Սերժին համարվում է նաև երկու կանտոնների՝ Սերժի 1-ի և Սերժի 2-ի գլխավոր քաղաքը։ Ընկած է Փարիզի կենտրոնից մոտավորապես 30 կիլոմետր դեպի հյուսիս-արևմուտք[4]։ 2011 թվականի տվյալներով նրա բնակչության թվաքանակը եղել է 58.341[5]:

Ժողովրդագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչության թվաքանակի փոփոխությունները[6] (Cassini[7] и INSEE[8]).

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2010 թվականի տվյալներով համայնքի աշխատունակ տարիքի 41.654 մարդկանցից (15-64 տարեկան) 30.149-ը տնտեսապես ակտիվ էին (ակտիվության ցուցանիշը կազմել է 72,4 տոկոս՝ 1999 թվականի 68,1%-ի դիմաց)։ Տնտեսապես ոչ ակտիվ 11.505 անձանցից 6.735-ը սովորողներ էին, 1.766-ը՝ թոշակառուներ, 3.004-ը չէին աշխատում այլ պատճառներով[9]։

2010 թվականին համայնքում հաշվվում էր 20.857 հարկատու տնային տնտեսություն։ Յուրաքանչյուր բնակչի հաշվով տարեկան միջին եկամուտը կազմել է 17.336 եվրո[10]։

Սերժիի թաղամասերի քարտեզը

Քույր քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սերժին ոչ պաշտոնապես բարեկամական կապեր է հաստատել նաև Պաղեստինի և Սենեգալի մեկական բնակավայրի հետ[11]։

Զանգվածային մշակույթում[խմբագրել | խմբագրել կոդը]

EDF-GDF բարձրահարկը

Ամբողջությամբ կամ մասնակիորեն Սերժիում են նկարահանվել գեղարվեստական և փաստավավերագրական մի շարք ֆիլմեր, այդ թվում՝ Անրի Վեռնոյի «Ես կգամ, Իկար»-ը (1979 թ., գլխավոր դերում՝ Իվ Մոնտան)[12][13], Էրիկ Ռոմերի «My Girlfriend's Boyfriend»-ը (1987 թ.):

Հանցավորության մակարդակը[խմբագրել | խմբագրել կոդը]

20-րդ դարի վերջերին և 21-րդի առաջին տասնամյակում Սերժի-Պոնտուազը հայտնի էր նաև որպես հանցավորության բարձր մակարդակ ունեցող բնակավայր (հազար բնակչի հաշվով գրանցվել է 137,62 հանցանք)։ 2008 թվականի տվյալներով հանցագործությունների թիվը նկատելիորեն նվազել է, հասել 99,87-ի, բայց դա նույնպես բարձր ցուցանիշ է համարվում[14][15]։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Le Patrimoine des Communes du Val-d'Oise. Flohic Éditions, Band 1, Paris 1999, ISBN 2-84234-056-6, S. 126–134.
  • Annie Ernaux: Les années. 2008; Übers. Sonja Finck: Die Jahre. Suhrkamp, Berlin 2017, S. 132ff. Umzug der Autorin nach Cergy, Charakteristik des Ortes

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Code officiel géographique
  2. Populations légales 2021The National Institute of Statistics and Economic Studies, 2023.
  3. 3,0 3,1 Base officielle des codes postauxLa Poste, 2018.
  4. Фізичні відстані розраховані за координатами муніципалітетів
  5. «Кількість населення у 2011 році». INSEE. Վերցված է 28 вересня 2014-ին.(ֆր.)
  6. «Population selon le sexe et l'âge...2006» [Населення за статтю та віком...2006] (фр.). INSEE. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 4-ին. Վերցված է 2011 թ․ հունիսի 27-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  7. http://cassini.ehess.fr/ Population avant le recensement de 1962
  8. INSEE: Population depuis le recensement de 1962
  9. «Base chiffres clés : emploi - population active 2010» [Базисні показники: зайнятість та активність населення в 2010 році] (фр.). INSEE. Վերցված է 15 листопада 2013-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) (наближені дані, в 1999 році тимчасова зайнятість врахована частково)
  10. «Revenus fiscaux des ménages en 2010» [Оподатковані доходи домогосподарств у 2010 році] (фр.). INSEE. Վերցված է 18 жовтня 2013-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) Діти та онуки які проживали у двох місцях враховані як 0,5 особи в обох місцях проживання. Перша особа у домогосподарстві це один особоспоживач (ОС), інші дорослі — по 0,5 ОС, діти до 14 років — по 0,3 ОС.
  11. «Migrants are streaming into Germany, but few are interested in France». The Economist. 2016 թ․ հունվարի 30. Վերցված է 2016 թ․ հունվարի 30-ին.
  12. Französischer Artikel zum Film I wie Ikarus
  13. Eric Bureau (2003 թ․ օգոստոսի 27). «Le président d'" I... comme Icare " a été assassiné à Cergy» (French). Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 20-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  14. Le palmarès de la violence, ville par ville, from Le Figaro
  15. «Le palmarès de la violence, ville par ville». 2008 թ․ հունիսի 24 – via Le Figaro.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սերժի (Վալ դ՛Ուազ)» հոդվածին։