Սեմյոն Բաղդասարյան
Սեմյոն Բաղդասարյան | |
---|---|
հոկտեմբերի 25, 1913[1][2] - մարտի 4, 1993[2] (79 տարեկան) | |
Ծննդավայր | Դիրաքլար, Ալեքսանդրապոլի գավառ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1][2] |
Մահվան վայր | Երևան, Հայաստան[2] |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Զորատեսակ | հետևազոր |
Կոչում | կապիտան[1][2] |
Մարտեր/ պատերազմներ | Հայրենական մեծ պատերազմ[1] |
Պարգևներ |
Սեմյոն[3][4][5] (Սիմոն[6]) Կարապետի Բաղդասարյան (հոկտեմբերի 25, 1913[1][2], Դիրաքլար, Ալեքսանդրապոլի գավառ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1][2] - մարտի 4, 1993[2], Երևան, Հայաստան[2]), խորհրդային սպա, Հայրենական մեծ պատերազմի մասնակից, Խորհրդային Միության հերոս։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սեմյոն Բաղդասարյանը ծնվել է 1913 թվականի հոկտեմբերի 5-ին (հին տոմարով՝ սեպտեմբերի 22-ին) Դիրակլար գյուղում՝ գյուղացու ընտանիքում։ Գերազանց ավարտել է միջնակարգ դպրոցը։
1935 թվականին զորակոչվել է անհապաղ ծառայության Կարմիր բանակի շարքեր, որտեղից 1938 թվականին տեղափոխվել է պահեստազոր։ Ծառայության ավարտից հետո քննություններ է հանձնել և ընդունվել Երևանի մանկավարժական ինստիտուտ, որն ավարտել է 1939 թվականին։ Այնուհետև ընդունվել է աշխատանքի Երևանի գործարաններից մեկում՝ որպես մատակարարման բաժնի պետ։
1942 թվականին, կապված Հայրենական մեծ պատերազմի հետևանքով հայտարարված համընդհանուր հավաքագրման հետ, Սեմյոն Բաղդասարյանը կրկին զորակոչվել է Կարմիր բանակ։
1943 թվականի նոյեմբերից մարտնչել է Հայրենական մեծ պատերազմի մարտադաշտերում՝ որպես 4-րդ ուկրաինական ճակատի Պրիմորսկի բանակի 89-րդ հրաձգային դիվիզիայի 400-րդ հրաձգային զորագնդի 4-րդ հրաձգային վաշտի դասակի հրամանատար և լեյտենանտ։ Դիվիզիայի կազմում անցել է Կովկասից մինչև Բեռլին ուղին՝ ազատագրելով ավելի քան 900 բնակավայր։ Հատկապես աչքի է ընկել Ղրիմի օպերացիայի ժամանակ, ինչի համար հետագայում արժանացել է Խորհրդային Միության բարձրագույն մրցանակի։
1944 թվականի մայիսին՝ խորհրդային զորքերի առաջխաղացման ժամանակ, լեյտենանտ Բաղդասարյանը ղեկավարել է գրոհային խումբը, որին հանձնարարված էր գրավել Լեռնային բարձունքը՝ Սեվաստոպոլի մոտակայքի դիմադրության գլխավոր հանգույցը։ 1944 թվականի մայիսի 9-ին խումբը նռնակներով ոչնչացրել է հակառակորդի դօտի մուտքը պաշտպանող երեք դզօցների կայազորները։ Թիկունքից մոտենալով դօտին՝ խումբը ներս է խուժել և ձեռնակռվով ոչնչացրել թշնամու կայազորը։ Վաշտի հրամանատարի՝ կապիտան Զուրոչկայի զոհվելուց հետո Բաղդասարյանը ստանձնել է հրամանատարությունը։ Վաշտը պատրաստել է հարձակման և առաջինը հասնելով բարձունքներից մեկին՝ այնտեղ ամրացրել կարմիր դրոշակ։ Լեյտենանտ Բաղդասարյանի գրոհային խմբի հերոսության և տղամարդկայնության օրինակով ոգեշնչվելով՝ զորագնդի հարևան ստորաբաժանումները ևս անցել են հարձակման։ Այդպիսով ճեղքվել է Սևաստոպոլ մուտք գործելու՝ գերմանացիների 2-րդ խիստ ամրացված պաշտպանական հենակետը։
1945 թվականի մարտի 24-ին՝ ԽՍՀՄ Գերագույն խորհրդի ղեկավարության հրամանով գերմանաֆաշիստական ուժերի դեմ անկացրած մարտերում ցուցաբերած հերոսության, տղամարդկայնության և արիության համար լեյտենանտ Սեմյոն Կարապետի Բաղդասարյանին շնորհվել է Խորհրդային Միության հերոսի կոչում՝ Լենինի և «Ոսկե Աստղ» (№ 6499) շքանշանների պարգևատրմամբ[3]։
Հայրենական Մեծ պատերազմի ավարտից հետո Բաղդասարյանը շարունակել է ծառայությունը Կարմիր Բանակի շարքերում, որտեղից 1947 թվականին կապիտանի կոչմամբ զորացրվել է պահեստազոր։ Սեմյոն Բաղդասարյանը վախճանվել է 1993 թվականի մարտի 4-ին Երևանում։
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Խորհրդային Միության հերոսի «Ոսկե Աստղ» շքանշան[3]
- Լենինի շքանշան[5]
- Կարմիր Աստղի երկու շքանշան[4][5]
- Հայրենական պատերազմի 1-ին աստիճանի շքանշան[5]
- Այլ շքանշաններ, այդ թվում.
- Շքանշան «1941-1945 թվականներին Հայրենական Մեծ պատերազմում Գերմանիայի նկատմամբ տարած հաղթանակի համար»
- Հոբելյանական շքանշան «20 տարվա հաղթանակ 1941-1945 թվականների Հայրենական Մեծ պատերազմում»
- Հոբելյանական շքանշան «30 տարվա հաղթանակ 1941-1945 թվականների Հայրենական Մեծ պատերազմում»
- Հոբելյանական շքանշան «40 տարվա հաղթանակ 1941-1945 թվականների Հայրենական Մեծ պատերազմում»
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 Ով ով է. հայեր (հայ.) / Հ. Այվազյան — Երևան: Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2005. — հատոր 1. — էջ 204.
- ↑ 3,0 3,1 3,2 «Мир Наград». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 3-ին.
- ↑ 4,0 4,1 Энциклопедия фонда «ХайАзг»
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 Герои Советского Союза
- ↑ «Список Героев Советского Союза-родившихся или проживающих в Анапе, защищавших или освобождавших город в Великую Отечественную Войну». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ փետրվարի 14-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 3-ին.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Амирханян М. Д. Армяне — Герои Советского Союза. Ер., 2005. — 202 с.: ISBN 99930-4-342-7
- Герои Советского Союза: Краткий биографический словарь / Пред. ред. коллегии И. Н. Шкадов. — М.: Воениздат, 1987. — Т. 1 /Абаев — Любичев/. — 911 с. — 100 000 экз. — ISBN отс., Рег. № в РКП 87-95382.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 253)։ |
- Հոկտեմբերի 25 ծնունդներ
- 1913 ծնունդներ
- Մարտի 4 մահեր
- 1993 մահեր
- Ռուսական կայսրությունում ծնվածներ
- Երևան քաղաքում մահացածներ
- Խորհրդային Միության հերոսներ
- Լենինի շքանշանի ասպետներ
- Հայրենական պատերազմի 1-ին աստիճանի շքանշանակիրներ
- Կարմիր աստղի շքանշանի ասպետներ
- «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալակիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Ռազմական գործիչներ այբբենական կարգով
- ԽՍՀՄ հայազգի հերոսներ
- Հայրենական մեծ պատերազմի հայ մասնակիցներ