Սեմյոն Բաղդասարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սեմյոն Բաղդասարյան
հոկտեմբերի 5, 1913(1913-10-05) - մարտի 4, 1993(1993-03-04) (79 տարեկան)
ԾննդավայրԿառնուտ, Ալեքսանդրապոլի գավառ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն
Մահվան վայրԵրևան, Հայաստան
ՔաղաքացիությունԽՍՀՄ
Զորատեսակհետևազոր
Կոչումկապիտան
Մարտեր/
պատերազմներ
Գերմանա-խորհրդային ռազմաճակատ
Պարգևներ«1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ, Լենինի շքանշան, Կարմիր Աստղի շքանշան, Խորհրդային Միության հերոս, «Հայրենական պատերազմի» I աստիճանի շքանշան և «1941-1945 թթ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 40-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ

Սեմյոն[1][2][3] (Սիմոն[4]) Կարապետի Բաղդասարյան (հոկտեմբերի 5, 1913(1913-10-05), Կառնուտ, Ալեքսանդրապոլի գավառ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - մարտի 4, 1993(1993-03-04), Երևան, Հայաստան), խորհրդային սպա, Հայրենական մեծ պատերազմի մասնակից, Խորհրդային Միության հերոս։ 

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սեմյոն Բաղդասարյանը ծնվել է 1913 թվականի հոկտեմբերի 5-ին (հին տոմարով՝ սեպտեմբերի 22-ին) Դիրակլար գյուղում՝ գյուղացու ընտանիքում։ Գերազանց ավարտել է միջնակարգ դպրոցը։

1935 թվականին զորակոչվել է անհապաղ ծառայության Կարմիր բանակի շարքեր, որտեղից 1938 թվականին տեղափոխվել է պահեստազոր։ Ծառայության ավարտից հետո քննություններ է հանձնել և ընդունվել Երևանի մանկավարժական ինստիտուտ, որն ավարտել է 1939 թվականին։ Այնուհետև ընդունվել է աշխատանքի Երևանի գործարաններից մեկում՝ որպես մատակարարման բաժնի պետ։

1942 թվականին, կապված Հայրենական մեծ պատերազմի հետևանքով հայտարարված համընդհանուր հավաքագրման հետ, Սեմյոն Բաղդասարյանը կրկին զորակոչվել է Կարմիր բանակ։

1943 թվականի նոյեմբերից մարտնչել է Հայրենական մեծ պատերազմի մարտադաշտերում՝ որպես 4-րդ ուկրաինական ճակատի Պրիմորսկի բանակի 89-րդ հրաձգային դիվիզիայի 400-րդ հրաձգային զորագնդի 4-րդ հրաձգային վաշտի դասակի հրամանատար և լեյտենանտ։ Դիվիզիայի կազմում անցել է Կովկասից մինչև Բեռլին ուղին՝ ազատագրելով ավելի քան 900 բնակավայր։ Հատկապես աչքի է ընկել Ղրիմի օպերացիայի ժամանակ, ինչի համար հետագայում արժանացել է Խորհրդային Միության բարձրագույն մրցանակի։

1944 թվականի մայիսին՝ խորհրդային զորքերի առաջխաղացման ժամանակ, լեյտենանտ Բաղդասարյանը ղեկավարել է գրոհային խումբը, որին հանձնարարված էր գրավել Լեռնային բարձունքը՝ Սեվաստոպոլի մոտակայքի դիմադրության գլխավոր հանգույցը։ 1944 թվականի մայիսի 9-ին խումբը նռնակներով ոչնչացրել է հակառակորդի դօտի մուտքը պաշտպանող երեք դզօցների կայազորները։ Թիկունքից մոտենալով դօտին՝ խումբը ներս է խուժել և ձեռնակռվով ոչնչացրել թշնամու կայազորը։ Վաշտի հրամանատարի՝ կապիտան Զուրոչկայի զոհվելուց հետո Բաղդասարյանը ստանձնել է հրամանատարությունը։ Վաշտը պատրաստել է հարձակման և առաջինը հասնելով բարձունքներից մեկին՝ այնտեղ ամրացրել կարմիր դրոշակ։ Լեյտենանտ Բաղդասարյանի գրոհային խմբի հերոսության և տղամարդկայնության օրինակով ոգեշնչվելով՝ զորագնդի հարևան ստորաբաժանումները ևս անցել են հարձակման։ Այդպիսով ճեղքվել է Սևաստոպոլ մուտք գործելու՝ գերմանացիների 2-րդ խիստ ամրացված պաշտպանական հենակետը։

1945 թվականի մարտի 24-ին՝ ԽՍՀՄ Գերագույն խորհրդի ղեկավարության հրամանով գերմանաֆաշիստական ուժերի դեմ անկացրած մարտերում ցուցաբերած հերոսության, տղամարդկայնության և արիության համար լեյտենանտ Սեմյոն Կարապետի Բաղդասարյանին շնորհվել է Խորհրդային Միության հերոսի կոչում՝ Լենինի և «Ոսկե Աստղ» (№ 6499) շքանշանների պարգևատրմամբ[1]։

Հայրենական Մեծ պատերազմի ավարտից հետո Բաղդասարյանը շարունակել է ծառայությունը Կարմիր Բանակի շարքերում, որտեղից 1947 թվականին կապիտանի կոչմամբ զորացրվել է պահեստազոր։ Սեմյոն Բաղդասարյանը վախճանվել է 1993 թվականի մարտի 4-ին Երևանում։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Խորհրդային Միության հերոսի «Ոսկե Աստղ» շքանշան[1]
  • Լենինի շքանշան[3]
  • Կարմիր Աստղի երկու շքանշան[2][3]
  • Հայրենական պատերազմի 1-ին աստիճանի շքանշան[3]
  • Այլ շքանշաններ, այդ թվում.
    • Շքանշան «1941-1945 թվականներին Հայրենական Մեծ պատերազմում Գերմանիայի նկատմամբ տարած հաղթանակի համար»
    • Հոբելյանական շքանշան «20 տարվա հաղթանակ 1941-1945 թվականների Հայրենական Մեծ պատերազմում»
    • Հոբելյանական շքանշան «30 տարվա հաղթանակ 1941-1945 թվականների Հայրենական Մեծ պատերազմում»
    • Հոբելյանական շքանշան «40 տարվա հաղթանակ 1941-1945 թվականների Հայրենական Մեծ պատերազմում»

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Амирханян М. Д. Армяне — Герои Советского Союза. Ер., 2005. — 202 с.: ISBN 99930-4-342-7
  • Герои Советского Союза: Краткий биографический словарь / Пред. ред. коллегии И. Н. Шкадов. — М.: Воениздат, 1987. — Т. 1 /Абаев — Любичев/. — 911 с. — 100 000 экз. — ISBN отс., Рег. № в РКП 87-95382.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 253 CC-BY-SA-icon-80x15.png