Սելեստին Գալլի-Մարյե
Սելեստին Գալլի-Մարյե ֆր.՝ Célestine Galli-Marié | |
---|---|
Ծնվել է | մարտի 15, 1837[1] |
Ծննդավայր | former 2nd arrondissement of Paris, Փարիզ |
Մահացել է | սեպտեմբերի 21, 1905[2] (68 տարեկան) |
Մահվան վայր | Վանս[2] |
Գերեզման | Պեր Լաշեզ[3] և Grave of Galli-Marié |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Մասնագիտություն | օպերային երգչուհի |
Աշխատավայր | Օպերա-կոմիկ |
Ամուսին | Jean-Pierre Victor Gally? և Joseph Delaur? |
Ծնողներ | հայր՝ Ամուսնացած է կղզու հովանավորը |
Célestine Galli-Marié Վիքիպահեստում |
Սելեստին Գալլի-Մարյե (մարտի 15, 1837[1], former 2nd arrondissement of Paris, Փարիզ - սեպտեմբերի 21, 1905[2], Վանս[2]), ֆրանսիացի մեցցո-սոպրանո, որը հայտնի է դարձել «Կարմեն» օպերայի գլխավոր հերոսուհու դերակատարմամբ[4]։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարի-Սելեստին Լորենս Մարյե դե լ՛Իզլը ծնվել է Փարիզում։ Երգել նրան հայրն է սովորեցրել, որը հաջողակ օպերային կարիերա էր ունեցել։ 1859 թվականին դեբյուտով հանդես է եկել Ստրասբուրգում, հետո Լիսաբոնում երգել իտալերեն[5]։ Տասնհինգ տարեկանում ամուսնացել է Գալլի ազգանունով մի քանդակագործի հետ (մահացել է 1861 թվականին)[5] և ստեղծել իր բեմական ազգանունը՝ Գալլի-Մարյե։
Opéra-Comique թատրոնի ռեժիսոր Էմիլ Պերինը, Ռուանում լսելով Մայքլ Բալֆի «The Bohemian Girl» օպերայի նրա կատարումը, նրան Փարիզ է բերել։ Opéra-Comique-ում երգել է մինչև 1885 թվականը, պրեմիերայով հանդես գալով Պերգոլեզիի «Աղախինը՝ տիրուհի» օպերայում։ Ամենահայտնի դերերն էին՝ Ամբրուազ Թոմայի Մինյոնն (1866) ու Ժորժ Բիզեի Կարմենը (1875)։ Ասում են, որ 1875 թվականի հունիսի 2-ին, «Կարմեն» օպերայի 33-րդ ներկայացման ժամանակ Գալլի-Մարյեն կանխազգացել է Բիզեի մահը III գործողության խաղաթղթերով տեսարանը երգելիս ու ուշաթափվել բեմից հեռանալուց հետո․ կոմպոզիտորն իրոք մահացել է այդ գիշեր, և հաջորդ ներկայացումը չեղարկվել է երգչուհու տկարության պատճառով[6]։ Բազմաթիվ համերգային շրջագայությունների ընթացքում Կարմենի դերով հանդես է եկել Բրյուսելում (1876 թվականի հունվարի 16), Նեապոլում (իտալական պրեմիերա), Ջենովայում, Բարսելոնայում, Լիոնում, Լիեժում ու Դիեպում, որից հետո վերադարձել Opéra-Comique ու 1883 թվականի հոկտեմբերի 22-ին վերակենդանացրել սկզբնական բեմադրությունը[5]։ Լոնդոնում ելույթ է ունեցել Her Majesty's Theatre թատրոնում 1886 թվականին ու 1890 թվականին վերադարձել Opéra-Comique՝ երգելու Բիզեի հուշարձանի տեղադրման համար կազմակերպված դրամահավաքի ներկայացման ժամանակ (սա նրա վերջին ներկայացումն էր)[4]։
Ստեղծել է նաև Լազարիլի դերը «Don César de Bazan», Վենդրեդիի դերը «Ռոբինզոն Կրուզո» օպերաներում, «Fantasio» օպերայի գլխավոր հերոսուհու դերը, ինչպես նաև դերեր «Lara», «Le Capitaine Henriot», «Fior d'Aliza», «La Petite Fadette» և «Piccolino» օպերաներում։ Երգել է նաև Տավեն «Mireille» օպերայում և Ռոուզ Ֆրիքեթ «Les dragons de Villars» օպերայում[7][8]։ 1860-ական թվականների վերջին և 1870-ական թվականների սկզբին կոմպոզիտոր Էմիլ Պալադիլի հետ սիրեկաններ են եղել։ Տանը պահում էր մարմոսետներ (ամերիկյան փոքրիկ կապիկ), որոնց հաճախ բերում էր իր փորձերին[5]։
Ձայնը լավ հնչերանգ է ունեցել․ բարձր մեցցո-սոպրանո ձայները մի ժամանակ կոչվել են «Գալլի-Մարյե»[9]։ Նրա դերերն այժմ կատարվում են սոպրանոների կողմից։
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]Քույրերը՝ Իրման ու Պաոլան, նույնպես պրոֆեսիոնալ երգչուհիներ էին։ Իրման դերեր է կերտել «L'amour chanteur » օպերայում 1864 թվականին և «Les bergers» օպերայում 1865 թվականին, շրջագայել ԱՄՆ-ում ու վերադարձել Փարիզի Opéra-Comique թատրոն։ Պաոլոն նշանավորվել է օպերետի ժանրում և դերեր կատարել կոմպոզիտոր Շառլ Լեկոկի ստեղծագործություններում՝ բազմաթիվ անգամներ հանդես գալով ԱՄՆ-ում։ Սելեստինն ու Իրման 1869 թվականին միասին երգել են Բուֆ Պարիզիեն թատրոնում բեմադրված «Madeleine» օպերայում[10]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 ծննդական
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 մահվան վկայական — P. 149.
- ↑ Moiroux J. Le cimetière du Père-Lachaise (ֆր.) — Paris: 1908. — P. 166.
- ↑ 4,0 4,1 Wright, L. A. "Galli-Marié". In: The New Grove Dictionary of Opera. Macmillan, London & New York, 1992.
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 Curtiss, M. Bizet and his World. New York: Vienna House, 1974.
- ↑ Dean W. Bizet. London, JM Dent & Sons, 1978.
- ↑ Soubies, A. & Malherbe, C. Histoire de l'Opéra comique – La seconde salle Favart 1840–1887. Paris: Flammarion, 1893.
- ↑ Martin J. Nos artistes des theatres et concerts. Paul Ollendorff, Paris, 1895.
- ↑ Moure, J. G. É. & Bouyer, A. The Abuse of the Singing and Speaking Voice; causes, effects and treatment. London: Kegan Paul, Trench, Trübner, 1910.
- ↑ Gänzl, K. The Encyclopaedia of the Musical Theatre. Oxford: Blackwell, 1994.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սելեստին Գալլի-Մարյե» հոդվածին։ |
|