Jump to content

Սեգոլեն Ռուայալ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սեգոլեն Ռուայալ
ֆր.՝ Ségolène Royal
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 22, 1953(1953-09-22)[1][2][3][…] (71 տարեկան)
ԾննդավայրOuakam, Almadies Arrondissement, Դաքար, Դակար, Սենեգալ
Քաղաքացիություն Ֆրանսիա
Մայրենի լեզուֆրանսերեն
Կրոնկաթոլիկություն
ԿրթությունՆենսի II-ի անվան համալսարան, Ֆրանսիա, Վարչական ազգային դպրոց (1980), Փարիզի քաղաքական հետազոտությունների ինստիտուտ և UL?
Մասնագիտությունքաղաքական գործիչ և փաստաբան
Ծնողներհայր՝ Jacques Royal?[4], մայր՝ Hélène Dehaye?[4]
Զբաղեցրած պաշտոններՖրանսիայի ազգային ժողովի պատգամավոր, Ռեգիոնալ խորհրդատու, Ֆրանսիայի դեսպան, Q63154863?, Ֆրանսիայի ազգային ժողովի պատգամավոր, Ֆրանսիայի ազգային ժողովի պատգամավոր և Ֆրանսիայի ազգային ժողովի պատգամավոր
ԿուսակցությունՍոցիալիստական կուսակցություն[5]
ԵրեխաներJulien Hollande?, Flora Hollande?, Thomas Hollande? և Clémence Hollande?
Կայքdesirsdavenir.org
Ստորագրություն
Изображение автографа
 Ségolène Royal Վիքիպահեստում

Մարի Սեգոլեն Ռուայալ, (ֆր.՝ Marie-Ségolène Royal, МФА(ֆր.): Լսել [se.ɡɔ.lɛn ʁwa.jal] սեպտեմբերի 22, 1953(1953-09-22)[1][2][3][…], Ouakam, Almadies Arrondissement, Դաքար, Դակար, Սենեգալ), ֆրանսիացի քաղաքական գործիչ, սոցիալիստ, այդ կուսակցության նոր սերնդի ներկայացուցիչ, որն ավելի է ուժեղացել 2005-2006 թվականներին աջերի ճակատի անհաջողությունից հետո։ Եղել է Էներգետիկայի և կայուն զարգացման հարցերի նախարար Մանուել Վալսի (2014-2016) և Բեռնար Կազնյովի (2016-2017) սոցիալիստական գրասենյակներում։ 2017 թվականի սեպտեմբերի 1–ից Արկտիկայի և Անտարկտիկայի գործերով Ֆրանսիայի դեսպան։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Դակարի զինվորական բազայում՝ հրետանու սպա Ժակ Ռուայալի ընտանիքում։ Նրա ծնողները 9 տարում ունեցել են 8 երեխա, որոնցից երեքը՝ աղջիկ։ Նրա հայրը կարծում էր, որ աղջիկները պետք է զբաղվեն տնային գործերով և պարտադիր չէ կրթություն ստանան։ Բայց Մարի Սեգոլենը պնդել է իր իրավունքը՝ շարունակել կրթությունը դպրոցից հետո և, ի զարմանս ծնողների, ընդունվել է Փարիզի քաղաքագիտության ինստիտուտը։

1972 թվականին դատական հայց է ներկայացրել ընդդեմ իր հոր, քանի որ նա հրաժարվել է բաժանվել իր մորից և վճարել ալիմենտ, որպեսզի երեխաները կարողանան կրթություն ստանալ։ Երկարատև դատական գործընթացներից հետո նրան հաջողվել է շահել գործը, որից քիչ անց Ժակ Ռուայալը 1981 թվականին մահացել է քաղցկեղից։

1970 թվականի վերջին քաղաքացիական ամուսնության մեջ է գտնվել Ֆրանսիայի Սոցիալիստական կուսակցության առաջնորդ, Ֆրանսիայի հինգերորդ Հանրապետության յոթերորդ նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ, որի հետ միասին սովորել է Ֆրանսիայի վարչապետին առընթեր հեղինակավոր Կառավարման ազգային դպրոցում։

Օլանդից ունեցել է չորս երեխա։ Նրանք երբեք ամուսնացած չեն եղել, բայց պաշտոնապես կնքել են քաղաքացիական զուգընկերություն, որը ենթադրում է երկու մարդկանց միջև վարչական–սոցիալական միություն՝ անկախ նրանց սեռից և համարյա համարժեք է ամուսնությանը, սակայն վարչական գործառույթի առումով սա ավելի թեթև միություն է։ 2007 թվականի հունիսին՝ խորհրդարանական ընտրությունների նախօրյակին, Սեգոլենը պաշտոնապես հայտարարել է, որ ինքն Օլանդից մտադիր է բաժանվել։

Քաղաքական գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1980 թվականին Սեգոլեն Ռուայալը ընդունվել է Սոցիալիստական կուսակցության շարքերը։

1982-1988 թվականներին եղել է նախագահ Ֆրանսուա Միտերանի վարչական ապարատի խորհրդականը։ 1988 թվականին Միտերանը պնդել է, որ Ռուայալն առաջադրվի Հինգերորդ հանրապետության խորհրդարանում։

1988-1992, 1993-1997 և 2002-2007 թվականներին եղել է Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր։

1992-1993 թվականներին Ֆրանսիայի վարչապետ Պիեռ Բերեգովուայի սոցիալիստական կառավարման կազմում եղել է շրջակա միջավայրի գործերով նախարար։

1997-2002 թվականներին եղել է կրթության նախարարին առընթեր նախարար–պատվիրակ, հետո Ֆրանսիայի վարչապետ Լիոնել Ժոսպենի հաջորդ սոցիալիստական կառավարության կազմում՝ նախարար–պատվիրակ՝ զբաղվածության նախարարին առընթեր։

2004 թվականին ընտրվել է Պուատու Շարանտա երկրամասի ղեկավար (հաղթել է Ժ. Պ. Պաֆֆարենին, գործող վարչապետին՝ իր հայրենիքում)։

2010 թվականին երկրորդ ժամկետով ընտրվել է Պուատու Շարանտա շրջանի ղեկավար, հավաքել է ռեկորդային տոկոսով ձայներ (ավելի քան 60 %) նույնիսկ սոցիալիստների շրջանում, որոնք նորից մեծ տարբերությամբ հաղթել են աջերի կուսակցությանը՝ Ֆրանսիական երկրամասի 22–ից 20 շրջանում։

Մարաքեշի կլիմայի փոփոխության կոնֆերանսի բացման արարողության ժամանակ

Ընտրություններ 2007

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հանրային ելույթներից հետո՝ կապված առաջին վարձակալության պայմանագրի հետ, շատ վերլուծաբաններ նրան դիտարկեցին որպես Ֆրանսիայի 2007 թվականի նախագահական ընտրությունների ամենահավանական հաղթող թեկնածու։ Սկզբում ակնկալվում էր, որ նրա հիմնական մրցակիցը կդառնար Նիկոլա Սարկոզին (Ségo-Sarko ընդդիմություն)։

Չնայած նրան, որ Ֆրանսիայի Սոցիալիստական կուսակցության վրա ազդեցություն ունեցող Լիոնել Ժոսպենը 2006 թվականի հոկտեմբերին կտրուկ դեմ արտահայտվեց նրա թեկնածությանը, կուսակցությունը 2006 թվականի նոյեմբերի 16–ին Ռուայալի թեկնածությունն առաջադրեց նախագահի պաշտոնի համար։ Նա առաջ անցավ Ֆրանսիայի Սոցիալիստական կուսակցության այնպիսի հեղինակավոր ներկայացուցիչներից, ինչպիսիք էին Դոմինիկ Ստրոս Կանը և նախկին վարչապետ Լորան Ֆաբիուսը։

Ռուայալը վարել է շատ ակտիվ ընտրական գործընթաց, շատ ելույթներ է ունեցել ռադիոյով և հեռուստատեսությամբ, համարյա բոլոր նշանավոր քաղաքներում հանդիպել է ընտրողների հետ և շեշտադրել է ուշադրություն դարձնել գաղթյալների իրավունքներին (2005 թվականի անկարգության մասնակիցները ծայրահեղ դեմ էին Սարկոզիին) և սոցիալական երաշխավորությանը։ «Սոցիալիստական նախագիծ Ֆրանսիայի համար»․ սա կայանալիք ընտրությունների համար ծրագրի անվանում էր, որը կազմված էր 4 մասից, պաշտոնապես ընդունվել է ֆրանսիական սոցիալիստների կողմից 2006 թվականի հունիսին։ Իսկ 2007 թվականի փետրվարի կեսին ներկայացվել է նախագահական ծրագիրը։ Այն արտացոլոլ է սոցիալիստների քաղաքականության ավանդական ուղղությունները, մասնավորապես․

  • 2012 թվականին 5 %–ով կրճատել անգործության մակարդակը
  • բարձրացնել նվազագույն աշխատավարձը (SMIC, Salaire minimum interprofessionnel (1 398,37 € brutto/ 1 096,94 € netto в 2012)
  • բարձրացնել թոշակները 5 %–ով
  • Սկսել 120 հազար բնակարանների կառուցումը՝ բնակչության քիչ ապահով խավի համար
  • Բարձրացնել կրթության վրա արվող ծախսերը։

Միաժամանակ սոցիալական ծրագրերի մեծացմանը զուգահեռ հայտարարել է, որ անհրաժեշտ է պայքարել աճող պետական ներքին պարտքի դեմ, իր խոսքերով, դա արդեն պետության համար «անտանելի» է դարձել։ Նա խոսել է նաև փոքր և միջին բիզնեսի պարտադիր աջակցելու մասին, որը փլուզման և սնանկացման փուլում է։ Սակայն երբեք չշոշափվեց հարկադրման հարցը, թեպետ մտադրություն էր հայտնվել կրճատել նախարարությունների թիվը։ Հանդես է եկել նաև հետագա ապակենտրոնացման և դեպարտամենտներին ավելի մեծ ինքնուրույնություն տալու օգտին։

Ֆրանսիական կառավարության կողմից հրատարակված «Նոր արդյունաբերական Ֆրանսիան փոխում է մեր ամենօրյա կյանքը», 2014, սեպտեմբեր

Ապրիլի 22–ին առաջին փուլում հավաքելով ձայների 26 %–ը և անցնելով երկրորդ փուլ՝ իրենից առաջ անցած Սարկոզիի հետ, Ռուայալը ստացավ ձախ կուսակցությունների ուղղակի և Ֆրանսուա Բայրայի անուղղակի աջակցությունը, որը հայտնել էր, որ չի աջակցելու Սարկոզիին։ Սակայն 2007 թվականի փետրվարից Ռուայալը ռեյտինգով անփոփոխ հետ էր մնում Սարկոզիից։ Երկրորդ փուլում մայիսի 6–ին (46,94 % ձայն) Ռուայալի պարտությունը հավանաբար պայմանավորված էր նրա ավելորդ զգացմունքային արտահայտությանը՝ փուլերի ժամանակ՝ Սարկոզիին անվանելով «վտանգ»։

Մայիսի 6–ի երեկոյան իր գրասենյակում ընդունելով սեփական պարտությունը, հայտնել է, որ շարունակելու է պայքարը, շնորհակալություն է հայտնել իր կողմնակիցներին և կոչ է արել չթուլանալ։

2008 թվականի նոյեմբերին ընտրություններում պարտվել է ֆրանսիական սոցիալիստական կուսակցությանը՝ երկրորդ փուլում 102 ձայնով զիջելով Մարտին Օբրիին։

2010 թվականին նորից փորձել է մասնակցել 2012 թվականի նախագահական ընտրություններին։ Սակայն Ֆրանսիայի սոցիալիստական կուսակցությունից որպես նախագահի թեկնածու է առաջադրվել նրա նախկին ամուսինը՝ Ֆրանսուա Օլանդը։

Ֆրանսիայի բնապահպանության, կայուն զարգացման և էներգետիկայի նախարար (2014-2017)

[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականի ապրիլին զբաղեցրել է բնապահպանության, կայուն զարգացման և էներգետիկայի նախարարի պաշտոնը՝ Մանուել Վալսի նոր սոցիալիստական կառավարությունում։ Այդ պաշտոնին նրան հրավիրել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը։

2016 թվականի դեկտեմբերի 6–ին Վալսի կառավարությունը հրաժարական է տվել։ Նրան փոխարինած Բեռնար Կազնյովի կառավարությունում Ռուայալը պահպանել է պաշտոնը։

2017 թվականի մայիսի 10–ին՝ մի քանի ժամ անց, երբ Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդը պաշտոնապես Էմանուել Մակրոնին անվանել է որպես նախագահական ընտրությունների հաղթող, Կազնյովի կառավարությունը հրաժարական է տվել։ Սեգոլեն Ռուայալն իր նախարարի պարտականությունները կատարել է մինչև Էդուար Ֆիլիպի նոր կաբինետի ձևավորվելը։

Արկտիկայի և Անտարկտիկայի գործերով Ֆրանսիայի դեսպան (2017-ից)

[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականի հուլիսի 28–ին հայտնի է դարձել, որ նշանակվելու է Արկտիկայի և Անտարկտիկայի գործերով Ֆրանսիայի դեսպան։ Այդ պաշտոնին նրան հրավիրել է արտաքին գործերի նախարար Ժան Իվ Լը Դրիանը։ 2017 թվականի սեպտեմբերի 1–ից զբաղեցրել է այդ պաշտոնը։

Շատ է կարևորում Արկտիկայի և Անտարկտիկայի գործերով դեսպանի առաքելությունը։ Ռուայալի կարծիքով «Այսօր աշխարհը բախվել է եղանակային գլոբալ խնդիրների հետ, որոնք անհետաձգելի լուծումներ են պահանջում»։ Դրանց մեջ անվանել է օդի և համաշխարհային օվկիանոսի միջին ջերմաստիճանի բարձրացումը, մթնոլորտի աղտոտումը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սեգոլեն Ռուայալ» հոդվածին։