Սարյակներ
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Դրանիկներ (այլ կիրառումներ)
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Դրանիկներ | ||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||||
|
||||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||||
Sturnus (Linnaeus, 1758)
| ||||||||||||
|
Սարյակ (լատին․՝ Sturnus), ճնճղուկանմանների կարգի թռչուններ։ Դրանիկների ցեղի մեջ մտնում են գրեթե 111 տեսակներ, որոնց ներկայացուցիչները քիչ են տարբերվում միմյանցից թե արտաքինով և թե կենսակերպով։ Հայաստանում հանդիպում են 2 տեսակ՝ սովորականը և վարդագույնը։ Սարյակ բառը պարսկերեն է, հայերեն անվանումը ,,Դրանիկ-հայերեն-զարդարուն,, է, կա նաև բարբառային ,,Սարասմայ-Sturnus vulgaris-caucasicus-հայերեն -սարասել-հարմարել,կարգել,, և ,,Պորշոլկ-Sturnus vulgaris purpurascens-հայերեն-փորշողք-փայլփոր,, ձևերը։
Ապրելակերպ
[խմբագրել | խմբագրել կոդը]Սարյակները սովորաբար չվող, երամային թռչուններ են։ Հայաստանի տարածքում բնակվող սովորական սարյակը նաև նստակյաց կյանք է վարում և տաք ձմռանը չի չվում։ Գարնանը բնակվում են այգիներում, դաշտերում և մարգագետիններում։
Գարնան ու ամռան ամիսներին նրա փետրածածկը սևավուն է, արևի լույսի տակ՝ մանուշակագույն՝ կանաչ փայլով, իսկ աշնանն ու ձմռանը փետրածածկը բաց գույնի է՝ համաչափ տարածված սպիտակ պուտերով, ինչը թռչնին գրավչություն է տալիս։ Սովորական սարյակները գարնան ավետաբերներ են։ Մեծ երամներով նրանք վերադառնում են մարտ–ապրիլին և բնադրում չոր խոտերից, բրդի ծվեններից ու փետուրներից ծառերի փչակներում, պատերի ճեղքերում հյուսում են իրենց բույնը, բնադրում են նաև մարդու անմիջական հարևանությամբ՝ արհեստական բներում։ Մայիսի սկզբին էգը 4–5 երկնագույն ձվեր է դնում։ Նույն ամսի կեսերին հայտնվում են ձագերը, որոնք 3 շաբաթ անց թռչում հեռանում են բնից և սկսում ինքնուրույն կյանք վարել։ Հայաստանի տարածքում սովորական սարյակները հանդիպում են ամենուրեք՝ բացառությամբ ցածրադիր վայրերի։ Վարդագույն սարյակներն իրենց ձմեռանոցներից վերադառնում են մայիսի առաջին կեսին։
Արտաքին տեսք
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարմնի չափերով (երկարությունը 21,5 սմ է, կենդանի զանգվածը՝ 70–90 գ) նրանք գրեթե չեն տարբերվում սովորական սարյակից, միայն թե նրանց մեջքի և որովայնի փետուրները վարդագույն են, իսկ գլուխը, թևերն ու պոչը՝ սև։ Արուները գլխին ունեն երկար, փուփուլանման փետուրներ։ Վարդագույն սարյակները բնադրում են մեծ գաղութներով (ավելի քան 10 հազար թռչուն)։ Թեև կեր են հայթայթում նաև մարդկանց բնակավայրերի մոտ, բայց բնադրում են նրանցից հեռու՝ քարակույտերի մեջ, ժայռերի ծերպերում։ Վարդագույն սարյակների բնադրագաղութներ կան Արագածի, Գեղամա լեռների քարքարոտ լանջերին։ Բույնը պատրաստում են չոր խոտերից, բարակ ցողուններից։ Դնում են 4–6 երկնագույն ձվեր, որոնցից հունիսի 2-րդ կեսին դուրս են գալիս ձագերը։
Սարյակները սնվում են հիմնականում միջատներով, նաև զանազան պտուղներով (գերադասում են թութը) և հատապտուղներով։
Սարյակները շատ օգտակար թռչուններ են. ոչնչացնում են բազմաթիվ վնասատու միջատների, հատկապես՝ մորեխների։ Վարդագույն սարյակները 1 գաղութի սահմաններում կարող են ոչնչացնել մեծ քանակության վնասատու միջատներ։ Ուստի սարյակներին հարկավոր է պահպանել։
Տեսակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Բրամինյան սարյակ (Sturnus pagodarum)
- Կամբոջական սարյակ (Sturnus burmannicus)
- Կարմրակտուց սարյակ (Sturnus sericeus)
- Սովորական սարյակ (Sturnus vulgaris)
- Sturnus sturninus
- Sturnus contra
- Վարդագույն սարյակ (Sturnus roseus)
- Մոխրագլուխ սարյակ (Sturnus malabaricus)
- Մոխրագույն սարյակ (Sturnus cineraceus)
- Սպիտակերես սարյակ Sturnus albofrontatus
- Սևաթև սարյակ (Sturnus melanopterus)
- Սևավիզ սարյակ (Sturnus nigricollis)
- Սև սարյակ (Sturnus unicolor)
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Սովորական սարյակ
-
Սև սարյակ
-
Վարդագույն սարյակների երամ
-
Սովորական սարյակի բույնը ձվերով
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սարյակներ» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սարյակներ» հոդվածին։ |
|