Սալվադոր Սոբրալ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սալվադոր Սոբրալ
Բնօրինակ անունպորտ.՝ Salvador Sobral
Ի ծնե անունպորտ.՝ Salvador Thiam Vilar Braamcamp Sobral
Ծնվել էդեկտեմբերի 28, 1989(1989-12-28)[1] (34 տարեկան)
Լիսաբոն, Պորտուգալիա
Երկիր Պորտուգալիա
Ժանրերջազ և ալտերնատիվ ռոք
Մասնագիտություներգիչ և ստուդիական երաժիշտ
Գործիքներվոկալ և դաշնամուր
ԱմուսինՋեննա Տիամ[2][3]
Պարգևներ
Կայքsalvadorsobralband.bandcamp.com
 Salvador Sobral Վիքիպահեստում

Սալվադոր Սոբրալ (պորտ.՝ Salvador Sobral, դեկտեմբերի 28, 1989(1989-12-28)[1], Լիսաբոն, Պորտուգալիա), պորտուգալացի երաժիշտ և երգերի հեղինակ, 2017 թվականին Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում տեղի ունեցած Եվրատեսիլ երգի մրցույթի հաղթողը։

Ստեղծագործում է հիմնականում ալտերնատիվ ռոք, սոուլ և ջազ երաժշտական ժանրերում։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սալվադոր Սոբրալը ծնվել է 1989 թվականի դեկտեմբերի 28-ին Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնում։ Մանկությունն անց է կացրել Ամերիկայի Միացյալ Նահանգներում և Իսպանիայում (մասնավորապես՝ Բարսելոնայում)։ Սերում է հին պորտուգալական ազնվականական ընտանիքից։ Ի ծնե ունի սրտի արատ[4]։

Նրա հոր անունն է Սալվադոր Լուիս Կաբրալ Բրամկամպ Սոբրալ, իսկ մոր անունը՝ Մարիա Լուիզա Կաբրալ Պոսեր Վիլար։ Ունի նաև ավագ քույր՝ Լուիզա անունով[5]։ 2009 թվականին մասնակցել է բրիտանական «Պոպ Այդոլ» հանճարների մրցույթի պորտուգալական տարբերակին, որտեղ գրավել է երրորդ տեղը[6]։

Սովորել է Լիսաբոնի հոգեբանության համալսարանում։ Բարսելոնայում վերապատրաստման ժամանակ նա որոշել է թողնել հոգեբանությունը և զբաղվել պրոֆեսիոնալ երաժշտությամբ[7]։ 2016 թվականին նա հրապարակել է իր առաջին ալբոմը՝ «Կներեք ինձ» վերնագրով[7]։

2017 թվականին մեկամյա դադարից հետո Պորտուգալիան վերադառնում է Եվրատեսիլ երգի մրցույթ և Սոբրալը «Amar pelos Dois» երգով հաղթելով ազգային ընտրության ժամանակ հնարավորություն ստացավ ներկայացնել իր երկիրը Կիևում տեղի ունեցող համաեվրոպական մրցույթում[8]։ Մայիսի 11-ին Սալվադորը կարողացավ շրջանցել կիսաեզրափակիչը և երկու օր հետո՝ մայիսի 13-ին, հաղթել մրցույթում։

Սալվադոր Սոբրալը համարվում է ականավոր երաժիշտներ Կաետանու Վելոզուի, Շիկու Բուարկիի և Չետ Բեյքերի երկրպագուն։

Սոբրալը Եվրատեսիլ 2017 երգի մրցույթում[խմբագրել | խմբագրել կոդը]

Սալվադոր Սոբրալը ծնվել է անբուժելի հիվանդությամբ. 34-ամյա երգիչն ի ծնե ունի սրտի արատ։ Այդ պատճառով էլ նա «Եվրատեսիլ 2017»-ին չէր մասնակցում բոլորի նման։ Նա բաց էր թողել կիսաեզրափակչի փորձերը և Կիև էր մեկնել միայն գլխավոր փորձին։ Պրես-կոնֆերանսների, ինչպես նաև անկանխատեսելի իրավիճակների ժամանակ նրան փոխարինում էր հարազատ քույրը՝ Լուիզան, որը հաղթական՝ «Amar pelos dois» (Սեր երկուսի համար) երգի համահեղինակն է։

Հատկանշական է, որ Պորտուգալիայի ներկայացուցիչները նախօրոք Եվրատեսիլի ղեկավար կազմին զգուշացրել էին երգչի առողջական վիճակի մասին և Սալվադորը Կիև ժամանեց մրցույթից րոպեներ առաջ։ Սակայն ոչ բոլորն էին համաձայն Պորտուգալիայի ներկայացուցչի հանդեպ տածած առանձնահատուկ վերաբերմունքից։ Որոշ երկրպագուներ Եվրոպայի գլխավոր երաժշտական մրցույթի ղեկավար կազմին կշտամբեցին «չափազանց հարմարվողության» համար և նույնիսկ կասկածի տակ դրեցին երգչի մասնակցության անհրաժեշտությունը։ Սակայն մեծամասնությունը բարեհաճ կերպով համաձայնվեց Պորտոգալիայի մասնակցությանը։

Այնուամենայնիվ երգիչը ելույթ ունեցավ մրցույթի առաջին կիսաեզրափակչում, որը տեղի ունեցավ մայիսի 9-ին։ Ըստ բուքմեյքերական գրասենյակների կանխատեսումների` Պորտուգալիայի ներկայացուցչի հաղթանակի գործակիցը 15/8 էր։ Պրոֆեսիոնալ ժյուրիի եւ sms քվեարկության արդյունքում Պորտուգալիան անցավ եզրափակիչ փուլ,որը տեղի ունեցավ մայիսի 13-ին։ Սալվադորը հանդես եկավ 11-րդ համարի ներքո, իսկ վերջում և՛ հանդիսատեսի և՛ ժյուրիի քվեարկությամբ 758 միավորով զբաղեցրեց 1-ին հորիզոնականը[9]։ Հաղթական երգը նա կատարեց իր քրոջ՝ Լուիզայի հետ։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Discogs — 2000.
  2. https://wiwibloggs.com/2019/01/02/salvador-sobral-marries-french-actress-jenna-thiam-in-private-ceremony-in-lisbon/230608/
  3. https://www.abc.es/estilo/gente/abci-salvador-sobral-casa-sorpresa-actriz-francesa-jenna-thiam-201901022110_noticia.html
  4. «Եվրատեսիլի ֆինալիստ Սալվադոր Սոբրալին (Պորտուգալիա) անհրաժեշտ է սրտի վիրահատություն» (ռուսերեն). Վերցված է 2017 թ․ մայիսի 13-ին.
  5. Եվրատեսիլ 2017-ի Պորտուգալիայի ներկայացուցչի՝ Սալվադոր Սոբրալի մասին.
  6. Group, Global Media (2017 թ․ մարտի 5). «A hora da decisão final no Festival da Canção». JN (եվրոպական պորտուգալերեն). Վերցված է 2017 թ․ մայիսի 13-ին.
  7. 7,0 7,1 Group, Global Media (2017 թ․ մայիսի 9). «Salvador Sobral - O vencedor que nunca tinha visto um festival da canção». DN (եվրոպական պորտուգալերեն). Վերցված է 2017 թ․ մայիսի 13-ին.
  8. «Conheça os intérpretes da 1.ª Semifinal do Festival da Canção 2017». Festival da Canção (եվրոպական պորտուգալերեն). Վերցված է 2017 թ․ մայիսի 13-ին.
  9. [1] Պորտուգալիայի մասնակիցը դարձավ «Եվրատեսիլ-2017»-ի հաղթող (Տեսանյութ)