Ռույիենա
Քաղաք | |||||
---|---|---|---|---|---|
Ռույիենա | |||||
լատիշ․՝ Rūjiena | |||||
| |||||
Երկիր | Լատվիա | ||||
Ենթարկում | Երկրամասային քաղաք | ||||
Երկրամաս | Վիձեմե | ||||
Շրջան | Ռույիենայի շրջան | ||||
Համայնք | Վամիերսկի երկրամաս | ||||
Հիմնադրված է | 1920 թ. | ||||
Առաջին հիշատակում | XIV դար | ||||
Այլ անվանումներ | էստ․՝ Ruhja; գերմ.՝ Rujen | ||||
Տվյալ կարգավիճակում | 1920 թվականից | ||||
Մակերես | 7,8 կմ² | ||||
ԲԾՄ | 55 մետր | ||||
Բնակչություն | 2950 մարդ (2016) | ||||
Խտություն | 434.4 մարդ/կմ² | ||||
Ժամային գոտի | UTC+2, ամառը UTC+3 | ||||
Հեռախոսային կոդ | 642 | ||||
Փոստային ինդեքս | LV-4240[1] | ||||
Փոստային դասիչ | LV-4240[2] | ||||
Կոդ ATVK | 0961615[3] | ||||
Պաշտոնական կայք | rujiena.lv | ||||
| |||||
Ռույիենա կամ Ռուիենա, (էստ․՝ Ruhja; գերմ.՝ Rujen), փոքր քաղաք Լատվիայում, գտնվում է պատմական Վիձեմե մարզում։ Ռույիենա քաղաքը գտնվում է Ռիգա մայրաքաղաքից 146 կմ հեռավորության վրա, իսկ էստոնիայի պետական սահմանից՝ 15 կմ հեռավորության վրա։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]XIII դարում՝ Ռույիենայի շրջանում Լիվոնյան շքանշանի ներքո կառուցվել է ամրոցը։ Առաջին անգամ պատմական աղբյուրներում քաղաքը հիշատակվել է XIV դարում։ 1560 թվականին Լիվոնյան պատերազմների ժամանակ ռուսական զորքերն ավերել են քաղաքը, սակայն ավելի ուշ կրկին վերականգնվել է։ Սակայն Հյուսիսային պատերազմի ժամանակ, գրեթե 20 տարվա ընթացքում, ամրոցը կրկին ավերվել է։ Այս պատերազմի արդյունքում քաղաքը դարձել է Ռուսաստանի կայսրության մի մասը։ 1807 թվականին Գուստավ Բերգմանիսը (լատիշ․՝ Gustavs Bergmanis) տպարանում հրատարակել է քաղաքի առաջին ժողովածուն, որը կոչվում էր լատինական ժողովրդական երգերի շարան։
1920 թվականին Ռույիենան պաշտոնապես ստացել է քաղաքի կարգավիճակ։
Հայտնի մարդիկ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Արթուր Ալբերինգ՝ 1926 թվականին եղել է Լատվիայի վարչապետը
- Ադամս Ալկսնին՝ լատվիացի գծագրիչ և նկարիչ-ռեալիստ
- Գուստավ Բոկիս՝ խորհրդային զորահրամանատար
- Գամիլկար ֆոն Ֆյոլկերզա՝ Լիֆլյանդայի մարզի օրենսդիր ժողովի նախագահ, Մերձբալթիկայի հողային բարեփոխումների հեղինակներից մեկը
- Գուստավ Կլուցիս՝ նկարիչ, արվեստի գունավոր ֆոտոմոնտաժի ստեղծողներից մեկը
- Էդվինս Բիետագս՝ հունահռոմեական ոճի ըմբիշ, 1934 թվականին Եվրոպայի չեմպիոն , 1936 թվականին օլիմպիական մեդալակիր
- Պետերիս Վայվերս՝ դիվանագետ
- Յանիս Զարինշ՝ քանդակագործ, Լատվիայի ԽՍՀ ժողովրդական արտիստ
Տրանսպորտ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ավտոճանապարհներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռույիենա քաղաքի միջով ընթանում է տարածաշրջանային Վալմիերա - Ռույիենա ավտոճանապարհը։ Ռույիենա քաղաքով անցում է Ռույիենա - Մազսալացա և Վալկա - Ռույիենա ավտոճանապարհները։
Միջքաղաքային ավտոբուսների գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հիմնական երթուղիներն են՝
Երկաթուղային տրանսպորտ
[խմբագրել | խմբագրել կոդը]Խորհրդային ժամանակներում Ռույիենա քաղաքի միջով ընթացել է Ռիգա - Պյառնու - Թալլին գնացքը։ Մինչև 2002 թվականը Ռույիենա քաղաքում գործում էր ուղևորատար գնացք։ Սակայն, ուղևորաշրջանառություն անկման պատճառով երթուղին փակվեց։ 2007 թվականին Սկուլտե — Պյառնու երկաթուղային մասնաճյուղն ամբողջությամբ կործանվել է։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Книга почтовых индексов Латвии - апрель 2011 (լատիշերեն)
- ↑ http://www.pasts.lv/lv/uzzinas/Indeksu_gramata/novadi/Novadi_aprilis_2011.xls
- ↑ Классификатор административных территорий и территориальных единиц Латвии - 16 февраля 2011 (լատիշերեն)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ռույիենայի շրջանի պաշտոնական կայքը Արխիվացված 2009-09-25 Wayback Machine(լատիշերեն)(անգլ.)(էստոներեն)
- Տեղեեկություն Ռույիենայի տեղեկատվական պորտալի մասին mesta.lv(ռուս.)
- Տեղեեկություն Ռույիենայի տեղեկատվական բազայի մասին (լատիշերեն)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռույիենա» հոդվածին։ |
|