Ֆիզիոլոգիական և հյուսվածաբանական մեթոդների համատեղ կիրառմամբ Հայդենհայնը բացահայտել է գլխուղեղի մեծ կիսագնդերում գտնվող որոշակի կետերի արգելակող ազդեցությունը կմախքային մկանների վրա։ Հայտնաբերել է մկաններում ջերմագոյացման կախումը նրանց արյան շրջանառությունից, ծանրաբեռնվածությունից, գրգռման ինտենսիվությունից։
Studien des Physiologischen Instituts zu Breslau, 1861–1868 - Բրեսլաուի ֆիզիոլոգիական ինստիտուտի ետազոտությունները։
Mechanische Leistung, Wärmeentwickelung und Stoffumsatz bei der Muskelthätigkeit, 1864 - Մկանային ակտիվության ներգրավմամբ առաջացող մեխանիկական էներգիան, ջերմության անջատումը և նյութափոխանակությունը։
Die Vivisektion im Dienste der Heilkunde, 1879 - Վիվիսեկցիան բժշկության մեջ։
Der sogenannte thierische Magnetismus. Physiologische Beobachtungen, 1880 - Այսպես կոչված կենդանական մագնիսականությունը։ Ֆիզիոլոգիական դիտարկումներ։
Die Vivisektion im Dienste der Gesundheit, 1884 - Վիվիսեկցիան առողջապահության համար։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 156)։