Ռուդոլֆ Հայդենհայն
Ռուդոլֆ Պետեր Հայնրիխ Հայդենհայն (գերմ.՝ Rudolf Peter Heinrich Heidenhain, հունվարի 29, 1834[6][7][1][…], Կվիձին[1][2] - հոկտեմբերի 13, 1897[6][7][1][…], Վրոցլավ, Սիլեզիա, Պրուսիայի թագավորություն, Գերմանական կայսրություն[1][2]), գերմանացի ֆիզիոլոգ, հյուսվածաբան։ Բրեսլաուի համալսարանի պրոֆեսոր (1859 թ.-ից)։
Ֆիզիոլոգիական և հյուսվածաբանական մեթոդների համատեղ կիրառմամբ Հայդենհայնը բացահայտել է գլխուղեղի մեծ կիսագնդերում գտնվող որոշակի կետերի արգելակող ազդեցությունը կմախքային մկանների վրա։ Հայտնաբերել է մկաններում ջերմագոյացման կախումը նրանց արյան շրջանառությունից, ծանրաբեռնվածությունից, գրգռման ինտենսիվությունից։
Հայդենհայնը ցույց է տվել, որ ստամոքսում պեպսինը և աղաթթուն արտազատվում են տարբեր գեղձային բջիջներից և առաջարկել է ստամոքսի մեկուսացման մեթոդը, որը հետագայում կատարելագործել է Ի. Պավլովը։
Աշխատությունները[խմբագրել | խմբագրել կոդը]
- Historisches und Experimentelles über Muskeltonus, 1856 - Մկանային տոնուսի մասին տրակտատ։
- Beitrag zur Anatomie der Peyer’schen Drüsen, 1859 - Պեյերի գեղձերի անատոմիայի մեջ ներդրում։
- Physiologische Studien, 1856 - Ֆիզիոլոգիական հոտազոտություններ։
- Studien des Physiologischen Instituts zu Breslau, 1861–1868 - Բրեսլաուի ֆիզիոլոգիական ինստիտուտի ետազոտությունները։
- Mechanische Leistung, Wärmeentwickelung und Stoffumsatz bei der Muskelthätigkeit, 1864 - Մկանային ակտիվության ներգրավմամբ առաջացող մեխանիկական էներգիան, ջերմության անջատումը և նյութափոխանակությունը։
- Die Vivisektion im Dienste der Heilkunde, 1879 - Վիվիսեկցիան բժշկության մեջ։
- Der sogenannte thierische Magnetismus. Physiologische Beobachtungen, 1880 - Այսպես կոչված կենդանական մագնետիզմը։ Ֆիզիոլոգիական դիտարկումներ։
- Die Vivisektion im Dienste der Gesundheit, 1884 - Վիվիսեկցիան առողջապահության համար։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 1,9 www.accademiadellescienze.it (իտալ.)
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 2,13 2,14 2,15 2,16 2,17 Pagel J. Biographisches Jahrbuch und Deutscher Nekrolog (գերմ.) / Hrsg.: A. Bettelheim — B. — Vol. 2, 1897. — S. 75—76.
- ↑ https://www.leopoldina.org/mitgliederverzeichnis/mitglieder/member/Member/show/rudolf-heidenhain/
- ↑ Czech National Authority Database
- ↑ List of Royal Society Fellows 1660-2007 — Royal Society. — P. 164.
- ↑ 6,0 6,1 6,2 Who Named It?
- ↑ 7,0 7,1 7,2 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 156)։ ![]() |
|
- Վրոցլավ քաղաքում մահացածներ
- Քյոնիգսբերգի համալսարանի շրջանավարտներ
- Լոնդոնի թագավորական միության արտասահմանյան անդամներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Հունվարի 29 ծնունդներ
- 1834 ծնունդներ
- Հոկտեմբերի 13 մահեր
- 1897 մահեր
- Գերմանացի ֆիզիոլոգներ
- Հումբոլդտի համալսարանի շրջանավարտներ
- Պրուսիայի գիտությունների ակադեմիայի անդամներ
- Գերմանիայի հրեաներ
- Շվեդիայի գիտությունների թագավորական ակադեմիայի անդամներ
- Գերմանացի բժիշկներ