Ռոբերտ Իրվին Հովարդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռոբերտ Իրվին Հովարդ
Robert E Irvin
Ծննդյան անունանգլ.՝ Robert Ervin Howard
Ծնվել էհունվարի 22, 1906(1906-01-22)[1][2][3][…]
ԾննդավայրՊիստեր, Փարկեր շրջան, Տեխաս, ԱՄՆ[1]
Վախճանվել էհունիսի 11, 1936(1936-06-11)[1][2][3][…] (30 տարեկան)
Վախճանի վայրՔրոս Պլեյնս, Քալահան շրջան, Տեխաս, ԱՄՆ[1]
ԳերեզմանGreenleaf Cemetery
Գրական անունPatrick Ervin, Sam Walser, Patrick Mac Conaire, Steve Costigan, Patrick Howard և John Taverel
Մասնագիտությունգրող, վիպասան, սցենարիստ, գիտաֆանտաստիկ գրող և բանաստեղծ
Լեզուանգլերեն
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունHoward Payne University? և Brownwood High School?
Ժանրերվեպ և պատմվածք
Ուշագրավ աշխատանքներՎիշապի ժամը, Երկրի որդերը և Դժոխքի աղավնիները
Изображение автографа
 Robert E. Howard Վիքիպահեստում

Ռոբերտ Իրվին Հովարդ (անգլ.՝ Robert Ervin Howard, հունվարի 22, 1906(1906-01-22)[1][2][3][…], Պիստեր, Փարկեր շրջան, Տեխաս, ԱՄՆ[1] - հունիսի 11, 1936(1936-06-11)[1][2][3][…], Քրոս Պլեյնս, Քալահան շրջան, Տեխաս, ԱՄՆ[1]ամերիկյան գրող-նովելիստ ֆանտաստիկ ժանրում, « Կիմեր Կոնան»-ի և «Հայբորյան դարաշրջանի տիեզերքը» գրքերի հեղինակը։ Սարսափ գրքերի հեղինակ Հովարդ Ֆիլիպս Լավքրաթի ընկերը, որի հետ նամակագրական կապ է ունեցել։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոբերտ Հովարդը 5 տարեկանում կովբոյի հագուստով
Ռոբերտ Հովարդը 5 տարեկանում (1911 թվականի նկար):

Ռոբերտ Իրվին Հովարդը ծնվել է 1906 թվականի հունվարի 22-ին գյուղական բժիշկ Այզեք Հովարդի ընտանիքում, որը գործում էր Տեխասյան Փիսթեր գյուղում։ 1849 թվականին Ռոբերտի պապը փորձել է հասնել Ոսկե տենդով բռնկված Կալիֆոռնիա, բայց խոլերան կանգնեցրեց նրան Տեխասում։ Ռոբերտի մայրը ծագում էր ամերիկյան պիոներների ընտանիքից և տեսել է կոմանչիների վերջին արշավանքը Տեխասում։

Կյանքի առաջին 9 տարում Ռոբերտն ընտանիքը տեղից տեղ է տեղափոխվել, մինչ վերջնականապես հաստատվեց Քրոս Փլեյնթզ գյուղում։ Այստեղ Ռոբերտը գրեց իր առաջին արկածային պատմվածքը։

Աշխատել է պատրաստի հագուստի՝ մաքրման ընդունելու կետում, նավթահանքերում սղագիր և փոստային առաքիչ։ Ավարտել է հաշվապահական դասընթացներ։ Մեծանալով Տեխասում՝ Հովարդը սովորություն ուներ իր վրա կրել զենք, դրա համար էլ ստացել է «Երկու ատրճանակներով Բոբը» մականունը։ Ազատ ժամանակն անկացրել է պահածոյատուփերի վրա կրակելով։

Նովալին Փրայս

1927 թվականի օգոստոսին Ռոբերտը վերադարձավ Քրոս Փլեյնթզ և սկսեց իր հիմնական աշխատանքը՝ գրելը, մինչ կյանքի վերջ։ 1933 թվականին սկսվեցին Հովարդի հարաբերությունները ուսուցչուհի Նովալին Փրայսի հետ։ Հովարդի մահվանից շատ տարիներ անց՝ 1986 թվականին, Փրայսը հրապարակեց նոթեր Հովարդի մասին, որոնց մոտիվներով նկարահանվեց «Ամբողջ մեծ աշխարհ» (1996) ֆիլմը։

Գրողի կարճ կյանքի ընթացքում ամենաերևելի կինը նրա մայրն է եղել, որին գրողը պաշտել է և որի հետ ունեցել է երկարատև զրույցներ։ 1935 թվականին՝ վիրահատությունից հետո, մայրը հայտնվում է կոմայի մեջ։ Հովարդը հոր և ընկերների հետ սկսեցին հերթապահել հիվանդանոցում։ Նա քիչ էր քնում, շատ սուրճ էր խմում և յուրաքանչյուր ժամի հետ դառնում էր ավելի ու ավելի ճնշված։ Հունիսի 11-ի առավոտյան, բուժքրոջից իմանալով մոր անհույս վիճակի մասին, Հովարդը դուրս եկավ փողոց, նստեց մեքենան, գզրոցից հանեց ատրճանակաը և կրակելով գլխին՝ ինքնասպան եղավ։ Վրա հասած հայրը մեկ այլ բժշկի հետ փորձեց օգնել, բայց ոչինչ անել այլևս հնարավոր չէր։

Մայրը մի քանի ժամ ավելի ապրեց որդուց։

Ստեղծագործությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին բանաստեղծությունը դարձավ «Ծովը», որը տպագրվեց 1923 թվականին տեղական թերթերից մեկում, իսկ առաջին արձակ գործը եղավ «Նիզակ և ժանիք» պատմվածքը (1925)` տպագրված «Weird Tales»-ում։ Բազմաթիվ ամսագրային նովելներից հետո Հովարդը հասավ «հերոսական ֆանտազիա» ժանրի հիմնադրի կոչմանը։ Նրա հեղինակությունը զանգվածային ընթերցողների մոտ հիմնվում է ֆանտաստիկայի՝ «թրի և կախարդանքի» ոճով նոր գրական ուղղության հիմնադրի համբավի վրա։ Իր ժամանակի գրաքննադատության կողմից անտեսված լինելով՝ 1932 թվականին կիմեր Կոնանի մասին գրված առաջին ստեղծագործություններով նոր դերի հայտ ներկայացրեց ժամանակակից գրականության մեջ։ Ընդամենը Հովարդի գրչին են պատկանում կոնանյան ցիկլի 21 ստեղծագործություն (1932-1936, 1953-1955)։ Կյանքի ընթացքում տասնյոթ հիմնական ստեղծագործություններ հրապարակվեցին «Weird Tales» ամսագրում։

Ֆանտաստիկա[խմբագրել | խմբագրել կոդը]

Արյունոտ ստվերների հովանու ներքո(1928)
Սև ծովափի թագուհին(1934)
Վիշապի ժամը (1935)
Կարմիր գլխիկներով մեխերը(1936)

Հերոսական ֆանտաստիկայի ժանրում Հովարդը գրել է ավելի քան հիսուն ստեղծագործություն, որոնք միավորվում են մի քանի շարքերում. դրանք նորավեպեր և պատմվածքներ են Վալուզիայի արքա Կուլի մասին, բարբարոս Կոնանի մասին, պիկտերի առաջնորդ Բրան Մակ Մորնի մասին, պուրիտանություն՝ Սոլոմոն Քեյնի կռիվը չարի հետ, իռլանդացի Թուրլոգ Օ̦̦̦̦՛Բրայանի, իր նախկին կյանքերը հիշող Ջեյմս Էլլիսոնի մասին, ինչպես նաև շարքերից դուրս ստեղծագործություններ։ Ընդ որում, Հովարդը պարբերաբար բարելավում էր պիկտերի մասին թեման. նրանք գործում կամ հիշատակվում են նրա ստեղծագործություններում թուրյան ժամանակաշրջանում, հիպերբորյան ժամանակներում, հռոմեական լեգեոնների դեպի Բրիտանիայի արշավի ժամանակ և վիկինգների ժամանակ։

Սարսափ, միստիկա[խմբագրել | խմբագրել կոդը]

Սարսափ ժանրում Հովարդի գրիչը նույնպես բեղուն է եղել։ Նրա կողմից ստեղծվեց պատմվածաշարեր օկուլտիստ Ջոն Քիրովանի (և նրա ընկերներ Քոնրադի ու Օ’Դոննելի մասին), մարդագայլ դարձած Դե Մոնտուրի մասին, Ֆարինգ քաղաքի մասին, ինչպես նաև Գ.Ֆ.Լավքրաֆթի «Կտուլհու միֆերը» շարունակող ստեղծագործություններ։ Մի քանի վիպակներ և պատմվածքներ միավորվում են «Գերբնական հարավ-արևմուտք» շարքում (այդ թվում և հռչակավոր «Դժոխքի աղավնիները» պատմվածքը)։

Սարսափի տարրեր առկա են Հովարդի բազմաթիվ այլ ստեղծագործություններում։ Դրանք առկա են Կոնանի և Կուլլի մասին պատմվածքներում, ինչպես նաև միստիկական դետեկտիվ վիպակներում։

Պատմական ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոբերտ Հովարդը գրել է մի քանի ստեղծագործություններ այնպիսի հերոսների մասին, ինչպիսիք են ամերիկացի Ալ-Բորակը, ռազմուհի Ագնես դ’Շատիլիոնը, Խաչակրաց արշավանքների մասնակից Կորմակ Ֆիցջեֆֆրին, արկածախնդիր Քիրբի Օ’Դոննելը, ծովագայլ Կորմակ մակ Արթը, հնդիկ Լալ Սինղհը, Սև Վուլմին, ինչպես նաև արտաշարքային ստեղծագործություններ։

Բրան Մաք Մորնի, Թուրլոգ Օ'Բրայանի, Սոլոմոն Քեյնի մասին շարքերը նույնպես վերաբերում են պատմական ստեղածագործություններին։

Դետեկտիվներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հովարդի դետեկտիվ պատմվածքների գլխավոր շարքը Սթիվ Հարրիսոնի մասին վիպակներն ու պատմվածքներն են։ Բացի այդ գոյություն ունեն և այլ շարքեր, ինչպես նաև առանձին ստեղծագործություններ, օրինակ՝ հեղինակի առաջին կարճ վեպը՝ «Ճակատագրի տիրակալը» (1929)։

Պատմվածքներ բռնցքամարտիկների մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

Բռնցքամարտիկների մասին Հովարդը գրել է մի քանի պատմվածաշարեր և առանձին ստեղծագործություններ։ Պատմվածաշարերից առանձնանում են նավաստի Սթիվ Քոսթիգանի և Դենիս Դորհանի, Փոքրիկ Ալլիսոնի և Էյս Ջեսսելի մասին պատմվածքները։

Վեսթերններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հովարդի վեստերն ստեղծագործությունների շարքում ամենահայտնի շարքի գլխավոր հերոսը Բրեքենրիջ Էլքինսն է՝ ազնվայր Արջագետից։ Հեղինակի կողմից նաև ստեղծվել են պատմվածքներ Փայք Բիրֆիլդի, Գրիզլի Էլքինսի, Բաքներ Գրեյմսի և Սոնոր Քիդի մասին։ Բացի այդ, Հովարդը գրել է նաև մի քանի վեստերններ շարքերից դուրս։

Այլ ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բացի վերոնշյալից, Հովարդը գրել է նաև հումորային, էրոտիկ պատմվածքներ, սպորտային թղթակցություններ և գրական նմանակումներ։ Նրա «Post Oaks & Sand Roughs» վեպը համարվում է կիսաինքնակենսագրական և պատմում է այն տեղերի մասին, որտեղ գրողն ապրել է, և այն մարդկանց մասին, որոնց հետ նա հանդիպել է։ Հովարդը նաև մի քանի հարյուր բանաստեղծությունների հեղինակ է։

Գրական ժառանգությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Քանի որ Կոնանի առասպելի վերածնումը կոմերցիոն առումով շահավետ նախագիծ էր, ապա Հովարդի սևագրերի հետ աշխատելիս սկսվեցին կոնանյան շարքում չիրականացված նախագծերի ներդրման գործողություններ։ Այլ կերպարների նվիրված Հովարդի նորավեպերից շատերը այնպես ձևափոխվեցին, որ գլխավոր հերոսը դառնա Կոնանը և նրա ռազմական շրջապատը։ Պետք չէ մոռանալ, որ հրատարակման ժամանակ հենց հովարդյան տարբեր ստեղծագործությունների դիպաշարերը կա՛մ միավորվում էին, կա՛մ տարանջատվում։ Այդ իսկ պատճառով գոյություն ունի խառնաշփոթ այն հարցի շուրջ, թե քանի ստեղծագործություն է գրվել Հովարդի կողմից, և քանիսի հերոսն է ի սկզբանե եղել Կոնանը։

White painted house with garden
Հովարդի տունը Քրոսս Փլեյնզում, Տեխաս։ Այժմ՝ Ռոբերտ Հովարդի տուն-թանգարան

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոբերտ Իրվին Հովարդ» հոդվածին։