Ջունոն (անգլ.՝ Juneau[ˈdʒuːnoʊ]), քաղաք ԱՄՆ-ի հյուսիսարևմտյան մասում՝ Ալյասկա նահանգում։ Ջունոն Ալյասկայի մայրաքաղաքը և վարչական կենտրոնն է։ Բնակչությունը կազմում է 30 987 մարդ (2005 թ-ի տվյալներով)։ Քաղաքը հիմնադրվել է 1881 թ-ին, ավելի հավանական է ոսկու բացահայտման հետևանքով։ Քաղաքն անվանված է ի պատիվ հայտնի ոսկեխույզ Ջոզեֆ Ջունոյի անունով (անգլ.՝ Joseph Juneau)։ Քաղաքը հայտնի է ձկան և թղթի արդյունաբերություններով։ Դեպի Ջունո չկա ոչ մի ավտոմոբիլային ճանապարհ, և քաղաք կարելի է հասնել միայն ինքնաթիռով կամ նավով։