Ջուլիան Բրիմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջուլիան Բրիմ
Ծնվել էհուլիսի 15, 1933(1933-07-15)[1][2][3]
Բաթերսի[4]
Երկիր Միացյալ Թագավորություն
Մահացել էօգոստոսի 14, 2020(2020-08-14)[4][3] (87 տարեկան)
Wiltshire, Միացյալ Թագավորություն[5]
Ժանրերդասական երաժշտություն
Մասնագիտությունկիթառահար, երաժիշտ, երաժշտության ուսուցիչ, lutenist, դասական կիթառահար և կոմպոզիտոր
Գործիքներդասական կիթառ և լյուտնյա[3]
ԱշխատավայրԵրաժշտության թագավորական ակադեմիա
ԼեյբլRCA Red Seal Records
ԿրթությունԵրաժշտության թագավորական քոլեջ[3]
Պարգևներ
 Julian Bream Վիքիպահեստում

Ջուլիան Ալեքսանդր Բրիմ (անգլ.՝ Julian Alexander Bream[7], հուլիսի 15, 1933(1933-07-15)[1][2][3], Բաթերսի[4] - օգոստոսի 14, 2020(2020-08-14)[4][3], Wiltshire, Միացյալ Թագավորություն[5]), անգլիացի[8] դասական կիթառահար և լյուտնյա նվագող։ 20-րդ դարի ամենանշանավոր դասական կիթառահարներից մեկը[9]։

Կիթառ նվագել սովորել է հոր ղեկավարությամբ, տասնչորս տարեկանում առաջին անգամ մենահամերգով հանդես է եկել Չելտնեմում։ Բրիմը շարունակել է կատարելագործվել որպես կիթառահար Թագավորական երաժշտական քոլեջում սովորելու ընթացքում (կիթառ այնտեղ չէին դասավանդում, և Բրիմը սովորել է դաշնամուրի և թավջութակի դասարաններում)։ 1950-ականների առաջին կեսին նա հաջողությամբ ելույթ է ունեցել Բրիտանիայի քաղաքներում, իսկ 1954 թվականին Շվեյցարիայում ունեցած համերգներից հետո՝ ամբողջ Եվրոպայում։ 1957 թվականին Բրիմը դարձել է Բրիտանիայում առաջին կատարողը, որը կիթառի համերգ է տվել Էյտոր Վիլա Լոբոսի նվագախմբի հետ (դրանից մեկ տարի առաջ նա անձամբ ծանոթացել էր կոմպոզիտոր հետ), իսկ մեկ տարի անց նշել է նորամուտն ԱՄՆ-ում։

Կիթառահարի կարիերային զուգահեռ Բրիմը 1950 թվականից սկսել է նվագել Վերածննդի լյուտնյա և շուտով դարձել է այդ գործիքը նվագողներից լավագույններից մեկը։ Երգիչ Փիթեր Պիրսի հետ միասին նա կատարել է եղիսաբեթյան դարաշրջանի ստեղծագործություններ ձայնի և լյուտնյայի համար՝ վերածնելով հետաքրքրությունն այդ ժանրի հանդեպ և ոգևորելով մի շարք ժամանակակից կոմպոզիտորերի՝ հորինելու երգեր ձայնի և կիթառի համար։ 1959 թվականին Բրիմը հիմնադրել է «Julian Bream Consort» անսամբլը, որը կատարել է հնադարյան երաժշտություն։ Բրիմի երգացանկում ընդգրկվել են նաև նոր ստեղծագործություններ, որ հատուկ նրա համար գրել են Մալքոլմ Առնոլդը (Համերգ կիթառի համար նվագախմբի հետ, Ֆանտազիա կիթառի համար սոլո), Բենջամեն Բրիտտենը (Նոկտյուրնալ Ջոն Դոոլենդի թեմայով), Լեննոքս Բերքլին (Համերգ, Սոնատինա, Թեմա վարիացիաներով), Լեո Բրաուերը (Համերգ №3, Սոնատ) և այլ շատ կոմպոզիտորներ։

Ստեղծագործական համագործակցությունը Բրիմին կապել է հայտնի երաժիշտների հետ, որոնց թվում էին Ջորջ Մալքոլմը (լյուտնյա, կլավեսին) և Ջոն Ուիլյամսը (կիթառ)։ 1973 թվականին Բրիմի և Ուիլյամսի համատեղ թողարկված ալբոմն արժանացել է «Գրեմմի» մրցանակի։ Բրիմը ելույթ է ունեցել հեռուստատեսությամբ վարպետության դասերով և կիթառի պատմությանը նվիրված հաղորդումների շարքով։ Երաժիշտի լայնածավալ սկավառակագրության մեջ ներառված են համարյա ամբողջ երգացանկը, որ գրված է կիթառի և լյուտնյայի համար։

Ջուլիան Բրիմն ընդգրկվել է Gramophone ամսագրի փառքի սրահում[10]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  3. 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 Who's who (բրիտ․ անգլ.)(untranslated), 1849. — ISSN 0083-937X
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 https://www.eveningexpress.co.uk/lifestyle/entertainment/classical-guitarist-julian-bream-dies-aged-87/
  5. 5,0 5,1 5,2 https://www.bbc.com/news/entertainment-arts-53777949
  6. The guitarist Julian Bream has died — 2020.
  7. Stewart Button (November 2005). Julian Bream: The Foundations of a Musical Career. Bold Strummer Limited. էջ 16. ISBN 978-1-57784-067-1.
  8. Sensier and Wade, 2001
  9. Jeffries, Stuart (2013 թ․ սեպտեմբերի 13). «Julian Bream: 'I'm a better musician now than when I was 70'». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2019 թ․ հուլիսի 20-ին. «In 1964, he was awarded the OBE for his services to music. By then, he had won the first of four Grammy awards in the US. In the 70s, 80s and 90s, he became one of classical music's bestselling and most prolific recording artists. [...] He will be awarded the Gramophone lifetime achievement award on 17 September [2013].»
  10. «Gramophone Hall of Fame» (անգլերեն). Gramophone. Վերցված է 2016 թ․ հունվարի 2-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջուլիան Բրիմ» հոդվածին։