Էյտոր Վիլա Լոբոս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Էյտոր Վիլա Լոբոս
Heitor Vila-Lobos (c. 1922).jpg
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունHeitor Vila-Lobos
Ծնվել էմարտի 5, 1887
Ռիո դե Ժանեյրո
ԵրկիրԲրազիլիա Բրազիլիա
Մահացել էնոյեմբերի 17, 1959
Ռիո դե Ժանեյրո, Բրազիլիա[1]
Ժանրերօպերա և սիմֆոնիա
Մասնագիտությունկոմպոզիտոր, դիրիժոր, բանահավաք, մանկավարժ
Գործիքներկիթառ
ԱնդամակցությունԱրգենտինայի գեղարվեստի ազգային ակադեմիա և Academia Brasileira de Música?[2]
ԱմուսինArminda Villa-Lobos?
Heitor Villa-Lobos Վիքիպահեստում
Վիլա Լոբոս Էյտոր

Վիլա Լոբոս Էյտոր (իսպ.՝ Heitor Vila-Lobos) (մարտի 5, 1887(1887-03-05)[3][4][5][6][7][9], Ռիո դե Ժանեյրո, Empire of Brazil[1] - նոյեմբերի 17, 1959(1959-11-17)[3][4][5][6][7][8][9], Ռիո դե Ժանեյրո, Բրազիլիա[1]), բրազիլացի կոմպոզիտոր, դիրիժոր, բանահավաք, մանկավարժ, երաժշտական-հասարակական գործիչ։ Հավաքել և գրի է առել բրազիլական երաժշտական բանահյուսությունը: Վաղ շրջանի երկերից ազգային բնորոշությամբ առանձնանում է «Սերտանի երգերը» նվագախմբային սյուիտը (19091922 թվականին որպես կառավարական կրթաթոշակառու Վիլա Լոբոսը կատարելագործվել է Փարիզում: 1931 թվականից Վիլա Լոբոսը եղել է երաժշտական կրթության հարցերով բրազիլական կառավարության լիազորը։ Հիմնադրել է երաժշտական դպրոցներ և երգչախմբային կոլեկտիվներ, 1942 թվականին՝ խմբակային երգեցողության ազգական կոնսերվատորիան, ստեղծել երաժշտական դաստիարակության կուռ համակարգ: Նրա նախաձեռնությամբ 1945 թվականին Ռիո դե ժանեյրոյում բացվել է Բրազիլական երաժշտական ակադեմիան (Վիլա Լոբոսը եղել է նրա անփոփոխ պրեզիդենտը)։ Որպես դիրիժոր համերգային լայն գործունեություն է ծավալել հայրենիքում և արտասահմանում։ Վիլա Լոբոսի ստեղծագործությունը խորապես ազգային է։ Երաժշտական բանահյուսության հիման վրա են ստեղծված նրա 14 «Շոռո»-ները (1920-1929)։ Վիլա Լոբոսը օպերաների, բալետների, 12 սիմֆոնիայի, սիմֆոնիկ պոեմների, 9 սյուիտից բաղկացած «Բրազիլական բախիանաներ» շարքի (1930- 1945), 17 կվարտետի, դաշնամուրի, թավջութակի, կիթառի, տավղի կոնցերտների և այլ երկերի հեղինակ է։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #118768476 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  2. http://www.abmusica.org.br/academico.php?id=2
  3. 3,0 3,1 3,2 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  4. 4,0 4,1 4,2 Encyclopædia Britannica
  5. 5,0 5,1 5,2 SNAC — 2010.
  6. 6,0 6,1 6,2 Internet Broadway Database — 2000.
  7. 7,0 7,1 7,2 Itaú Cultural Enciclopédia Itaú CulturalSão Paulo: Itaú Cultural, 1987. — ISBN 978-85-7979-060-7
  8. 8,0 8,1 International Music Score Library Project — 2006.
  9. 9,0 9,1 9,2 filmportal.de — 2005.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 439 CC-BY-SA-icon-80x15.png