Ջորջ Վեսլի Բելոուսը ծնվել է 1882 թվականին Կոլումբուսում։ 1901-1904 թվականներին ընդունվել է Օհայո նահանգի համալսարան և սկսել է լրջորեն զբաղվել բեյսբոլով[8]։ Սակայն նա պրոֆեսիոնալ սպորտսմենի կարիերայի փոխարեն նախընտրում է գեղանկարչությունը և սովորում է Նյու Յորքի արվեստի դպրոցում` դասեր վերցնելով Ռոբերտ Հենրիից։ Այդ տարիներին նա ընկերանում է «Աղբամանների դպրոցի» նկարիչների, հիմնականում` Հենրիի և նրա խմբի «Տասը ամերիկացի նկարիչների» հետ։ 1906 թվականին նա բացում է իր սեփական ստուդիան Նյու Յորքում։ Նրա առաջին հաջողությունը եղել է 1908 թվականին, ցուցադրությունից հետո, որը կազմակերպվել է Ռոբերտ Հենրիի կողմից[9]։ 1910 թվականից Բելոուսը դասավանդել է Նյու Յորքի ուսանող նկարիչների լիգայում, իսկ 1919 թվականից` Չիկագոյի արվեստի համալսարանում։ 1909 թվականին դարձել է Դիզայնի ազգային ակադեմիայի անդամ։ Համագործակցել է «Զանգվածներ» (The Masses) սոցիալիստական ամսագրի հետ, նա հեռացել է դրանից ԱՄՆ-ի` Առաջին համաշխարհային պատերազմին մասնակցությանն իր աջակցության պատճառով։
Մահացել է 1925 թվականին Որովայնամզի բորբոքումից։
↑«George Bellows» (անգլերեն). Ohio History Portal. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 4-ին.
↑И. Мосин, А. Савельева. Большая иллюстрированная энциклопедия. Мастера живописи. 1000 художников от Возрождения до модернизма. — Вильнюс: UAB “Bestiary”, 2012. — С. 142. — ISBN 978-609-456-105-4
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 365)։