Ջոնաթան Դեմի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջոնաթան Դեմի
Ծննդյան թիվ՝փետրվարի 22, 1944(1944-02-22)[1][2][3][…]
Ծննդավայր՝Baldwin, Նասաու շրջան, Նյու Յորք, ԱՄՆ[1]
Վախճանի թիվ՝ապրիլի 26, 2017(2017-04-26)[4][2][3][…] (73 տարեկան)
Վախճանի վայր՝Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4]
Քաղաքացիություն՝ ԱՄՆ
Մասնագիտություն՝կինոռեժիսոր, կինոպրոդյուսեր, սցենարիստ, գրող, կինոդերասան, օպերատոր-բեմադրիչ, ֆիլմերի երաժշտությունների հեղինակ, վավերագրող ռեժիսոր, կինոսցենարիստ և ռեժիսոր
Պարգևներ՝
IMDb։ID 0001129
storefrontdemme.com

Ջոնաթան Դեմի (անգլ.՝ Robert Jonathan Demme, փետրվարի 22, 1944(1944-02-22)[1][2][3][…], Baldwin, Նասաու շրջան, Նյու Յորք, ԱՄՆ[1] - ապրիլի 26, 2017(2017-04-26)[4][2][3][…], Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4]), ամերիկացի կինոռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջոնաթան Դեմին ծնվել է 1944 թվականի փետրվարի 22-ին ԱՄՆ-ի Նյու Յորք նահանգի Բոլդուին քաղաքում։ Ավարտել է Ֆլորիդա նահանգի համալսարանը։ 2002 թվականին մահացած ռեժիսոր Թեդ Դեմիի հորեղբայրն է։

Դեմին հայտնվել է լիամետրաժ կինոյում ոլորտում 1971-1976 թվականներին՝ աշխատելով էքսպլուատացիոն կինոյի պրոդյուսեր Ռոջեր Քորմանի հետ՝ որպես համապրոդյուսեր և սցենարի համահեղինակ։ Այնուհետև նա եղել է Կորմանի «New World» ստուդիայի երեք ֆիլմերի ռեժիսոր։

Դեմիի՝ 1980 թվականի «Մելվին և Հովարդ» ֆիլմը լայն վարձույթում չի հայտնվել, բայց արժանացել է քննադատների հավանությանը և ռեժիսորին թույլ է տվել պայմանագիր կնքել Գոլդի Հոունի և Կուրտ Ռասելի «Լրացուցիչ հերթափոխ» ֆիլմի համար։

«Լրացուցիչ հերթափոխ» ֆիլմից հետո Դեմին ժամանակավորապես հեռացել է «մեծ» կինոյից։

1992 թվականին Դեմին «Օսկար» մրցանակ է ստացել «Գառնուկների լռությունը» ֆիլմի համար։ Այն դարձել է երրորդ ֆիլմը («Դա տեղի է ունեցել մի անգամ գիշերը» և «Թռիչք կկվի բնի վրայով» ֆիլմերից հետո), որը հաղթել է բոլոր հինգ գլխավոր կատեգորիաներում (լավագույն ֆիլմ, լավագույն ռեժիսոր, լավագույն սցենար, լավագույն դերասան և լավագույն դերասանուհի)։ Դեմին օգնել է Թոմ Հենքսին ստանալ «Օսկար»՝ նկարահանելով նրան իր հաջորդ՝ «Ֆիլադելֆիա» ֆիլմում։

Այդ ժամանակից ի վեր Դեմին նկարահանել է երկու ռեմեյք՝ «Ճշմարտությունը Չառլիի մասին», որը «Շարադա» ֆիլմի ռեմեյքն է Մարկ Ուոլբերգի մասնակցությամբ, որի դերը նախկինում կատարել է Քերի Գրանտը, ինչպես նաև «Մանչժուրյան թեկնածուն» Դենզել Վաշինգտոնի և Մերիլ Սթրիփի մասնակցությամբ։

Դեմին ունեցել է իր «Clinica Estetica» պրոդյուսերական ընկերությունը, որտեղ աշխատել են պրոդյուսերներ Էդվարդ Սեքսոնն ու Փիթեր Սարաֆը։

Ջոնաթան Դեմին մահացել է 2017 թվականի ապրիլի 26-ին կերակրափողի քաղցկեղի բարդություններից և սրտի կաթվածից[5]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացած էր ռեժիսոր Էվելին Պուրսելի հետ։ Ամուսնությունն ավարտվել է ամուսնալուծությամբ։ Ջոնաթանի երկրորդ կինը եղել է Ջոան Հովարդը։ Նրանք ունեցել են երեք երեխա։

Ընտրյալ ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1979 – Վերջին գրկախառնություն
  • 1983 – Իսկ ո՞վ եմ ես այս անգամ
  • 1984 – Լրացուցիչ հերթափոխ
  • 1984 – Իմաստ մի՛ փնտրիր
  • 1986 – Վայրի
  • 1988 – Ամուսնացած մաֆիայի հետ
  • 1991 – Գառնուկների լռությունը
  • 1993 – Ֆիլադելֆիա
  • 1998 – Սիրելիս
  • 2002 – Ճշմարտությունը Չարլիի մասին
  • 2004 – Մանչժուրյան թեկնածուն
  • 2009 – Ռեյչելն ամուսնանում է
  • 2012 – Էնցո Ավիտաբիլեի երաժշտական կյանքը (վավերագրական)
  • 2015 – Ռիկին և Ֆլեշը

Մրցանակներ ու պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Օսկար» մրցանակ (1991) – Լավագույն ռեժիսոր («Գառնուկների լռությունը»)
  • «Ոսկե գլոբուսի» առաջադրում (1991) – Լավագույն ռեժիսոր («Գառնուկների լռությունը»)
  • «BAFTA»-ի առաջադրում (1991) – Լավագույն ռեժիսոր («Գառնուկների լռությունը»)
  • «Սատուրն» մրցանակի առաջադրում (1991) – Լավագույն ռեժիսոր («Գառնուկների լռությունը»)
  • Ամերիկայի ռեժիսորների գիլդիայի մրցանակ (1991) – Լավագույն ռեժիսոր («Գառնուկների լռությունը»)
  • Բեռլինի կինոփառատոնի (1991) «Արծաթե արջ» լավագույն ռեժիսորական աշխատանքի համար («Գառնուկների լռությունը»)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]