Ջերոլամո Կարդանո
Ուշադրություն։ Այս հոդվածը կարող է պարունակել անձնական տեսություններ, վարկածներ կամ կարծիքներ։ Հոդվածից պետք է հեռացնել բոլոր այն պնդումները, որոնք հիմնված չեն վստահելի աղբյուրների վրա։ Մանրամասների համար տես քննարկման էջը։ |
Ջերոլամո Կարդանո Gerolamo Cardano | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 24, 1501[1][2][3][…] Պավիա, Միլանի դքսություն[4] |
Մահացել է | սեպտեմբերի 21, 1576[1][2][5][…] (74 տարեկան) Հռոմ, Պապական մարզ[1][2][4] |
Քաղաքացիություն | Միլանի դքսություն |
Դավանանք | Հռոմի Կաթոլիկ եկեղեցի |
Մասնագիտություն | փիլիսոփա, մաթեմատիկոս, աստղագուշակ, գյուտարար, ճարտարագետ և բժիշկ |
Հաստատություն(ներ) | Բոլոնիայի համալսարան և Պավիայի համալսարան |
Գործունեության ոլորտ | մաթեմատիկա |
Ալմա մատեր | Պավիայի համալսարան և Պադովայի համալսարան |
Տիրապետում է լեզուներին | լատիներեն[5] և իտալերեն[6] |
Եղել է գիտական ղեկավար | Lodovico Ferrari? |
Հայտնի աշակերտներ | Gasparo Tagliacozzi? և Simone Simoni? |
Ազդվել է | Արքիմեդես |
Ամուսին(ներ) | Lucia Banderini? |
Երեխա(ներ) | Giovanni Battista Cardano? |
Հայր | Fazio Cardano? |
Մայր | Chiara Micheri?[7] |
Gerolamo Cardano Վիքիպահեստում |
Ջերոլամո Կարդանո (իտալ.՝ Gerolamo Cardano, սեպտեմբերի 24, 1501[1][2][3][…], Պավիա, Միլանի դքսություն[4] - սեպտեմբերի 21, 1576[1][2][5][…], Հռոմ, Պապական մարզ[1][2][4]), իտալացի փիլիսոփա, մաթեմատիկոս, բժիշկ։ Վերածննդի դարաշրջանի բնափիլիսոփայության ներկայացուցիչ։
Կարդանոյի աշխարհայացքին բնորոշ պանթեիզմը և հիլոզոիզմը ներծծված է մատերիալիստական միտումներով, դիալեկտիկայի, բայց միաժամանակ միստիկայի տարրերով։ Բոլոր իրերի հիմքը, ըստ նրա, կազմում է երբեք չառաջացող և չոչնչացող միասնական մատերիան, իսկ նյութի ստեղծումը և ոչնչացումը համաշխարհային ոգու գոյության և գործունեության արդյունք է։ Կենդանական աշխարհի, դրանով և ողջ բնության բարձրագույնը մարդն է, որն ունակ է նպատակադիր գործունեության և ունի անփոփոխ ու անմահ բանական հոգի կամ խելք։ Կարդանոն խելքը տարբերում է ինտելեկտից, որը համարում է մարդկային գիտակցության ակտիվ տարր։ Մարդու բանական գործունեության հիմքը աստվածայինն է։ Մաթեմատիկան, ըստ Կարդանոյի, իմացության բարձրագույն ձևն է, ինտելեկտի արդյունքը։ Կարդանոն զբաղվել է աստղագիտության, ալքիմիայի, բժշկագիտության, ֆիզիկայի, մաթեմատիկայի, ինժեներության և այլ հարցերով։ Կարդանոյի անվան հետ են կապում ոչ լրիվ խորանարդային հավասարման լուծումը, որը կոչվում է Կարդանոյի բանաձև։ Զբաղվել է նաև շարժման փոխանցման, լծակների տեսության (կարդանային փոխանցում) հարցերով։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 Gliozzi G. Dizionario Biografico degli Italiani (իտալ.) — 1976. — Vol. 19.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Gliozzi G. Dizionario Biografico degli Italiani (իտալ.) — 1976. — Vol. 19.
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ CONOR.Sl
- ↑ Pas L. v. Genealogics — 2003.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 315)։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջերոլամո Կարդանո» հոդվածին։ |
|
- Սեպտեմբերի 24 ծնունդներ
- 1501 ծնունդներ
- Սեպտեմբերի 21 մահեր
- 1576 մահեր
- Հռոմ քաղաքում մահացածներ
- Պավիայի համալսարանի շրջանավարտներ
- Պադովայի համալսարանի շրջանավարտներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Իտալացի փիլիսոփաներ
- Իտալացի մաթեմատիկոսներ
- Իտալացի բժիշկներ
- Մաթեմատիկոսներ այբբենական կարգով
- Իտալացի աստղագետներ
- Իտալացի գյուտարարներ
- Իտալացի ճարտարագետներ
- Փիլիսոփաներ այբբենական կարգով
- Անավարտ հոդվածներ անձի մասին