Ջեյմս Գոսլինգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջեյմս Գոսլինգ
անգլ.՝ James Gosling
Ծնվել էմայիսի 19, 1955 (68 տարեկան)
Քելգերի, Ալբերթա
Բնակության վայր(եր)Սան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Քաղաքացիություն Կանադա
Ազգությունկանադացի
Մասնագիտությունգյուտարար, բլոգեր, ծրագրավորող, գրող և համակարգչային գիտնական
Հաստատություն(ներ)
Գործունեության ոլորտgoogle?
ԱնդամակցությունՀաշվողական տեխնիկայի ասոցիացիա
Ալմա մատեր
Տիրապետում է լեզուներինանգլերեն[2]
Գիտական ղեկավարԲոբ Սփրոուլ[3]
Ինչով է հայտնիՋավա
Պարգևներ
Կայքnighthacks.com
 James Gosling Վիքիպահեստում

Ջեյմս Արթուր Գոսլինգ (անգլ.՝ James Gosling, մայիսի 19, 1955(1955-05-19)[7], Կալգարի, Ալբերտա, Կանադա), կանադացի համակարգչի մասնագետ։ Հայտնի է, որպես Ջավա ծրագրավորման լեզվի հիմնադիր։

Կրթուրթյուն և կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջեյմս Գոսլինգը ստացել է բակալավրի աստիճան Քելգերի համալսարանում[8]։ Իր դոկտորի աստիճանով աշխատելու ընթացքում նա գրել է Իմաքսի իր տարբերակը, որը կոչվել է Գոսմաքս։ Մինչ Սան Միկրոսիսթեմին միանալը, նա Կարնեգի Մելոն համալսարանում կառուցել է մի քանի պրոցեսորներ ունեցող համակարգչային ծրագիր[9] Յունիքսի համար։ Կարնեգի Մելոն համալսարանում նա նաև զբաղվել է մի քանի այլ ծրագրերով նույնպես։

1984 և 2010 թվականներին Գոսլինգը միացել է Սան Միկրոսիսթեմին։ Նա հայտնի է որպես Ջավա ծրագրավորման լեզվի հայր[10][11]։ Նրա մոտ Ջավա ծրագրավորման լեզուն ստեղծելու գաղափարը հղացել է, այն ժամանակ, երբ նա կազմելիս է եղել մեկ այլ սպորտային ծրագիր։

2010 թվականի ապրիլի 2-ին Գոսլինգը հեռանում է Սան Միկրոսիսթեմից, որը ձեռք էր բերվել Օրեյքլ կորպորացիայի[10] կողմից։ Ինչ վերաբերում է նրան, թե ինչու է նա հեռացել, Գոսլինգը նշում է վճարման, կարգավիճակի, որոշումների ընդունման ունակության, դերի փոփոխության խնդիրները[12]։ Գոսլինգը Օրեյքլին վերաբերող մի շարք քննադատական կարծիքներ է ունեցել մի քանի հարցազրույցներում։ Գոսլինգը հարցազրույցներից մեկում նույնիսկ նշել է, որ Օրեյքլը հաճույք է ստանում տեսնելով Սանի և Գուգլի միջև մցակկցային վեճերը[11]։

2011 թվականի մարտի 28-ին Ջեյմս Գոսլինգը իր բլոգում հայտարարում է, Գուգլը վարձել է իրեն[13]։ Հինգ ամիս անց, նա հայտարարում, որ միացել է Լիքուիդ Ռոբոտիքսին[1]։ Իսկ մայիսի 22-ին Գոսլինգը իր Ֆեյսբուքյան էջում հայտնում է, որ կմիանա Ամազոնին։

Գոսլինգը խորհրդատվական ծառայություններ է մատուցում Սքեյլա ընկերությանը։

Հայտնի է, որ Գոսլինգը շատ է սիրում ապացուցել բազմաթիվ անհայտներով հավասարումներ։ Նրա ամենասիրելի թիվը, դա 2-ի քառակուսի արմատն է, որը իռացիոնալ թիվ է։ Նա իր գրասենյակում ունի √2-ի առաջին 1000 թվանշանների շրջանակի մեջ վերցված պատկերը[14]։

Ներդրումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գոսլինգը ի սկզբանե հայտնի էր, որպես Գոսլինգ Իմաքսի (Գոսմաքս) հեղինակ, ինչպես նաև իր NeWS- ի պատուհանների համակարգով, որը կորցրեց X Window-ը, քանի որ Սանը չէր կարող տրամադրել բաց կոդերով լիցենզիա։ Նա ընդհանուր առմամբ նախագծել է Ջավա ծրագրավորման լեզուն 1994 թվականին[15][16][17]։ Գոսլինգը ստեղծել է Java- ի յուրօրինակ ձևավորում և կառուցել լեզվի բնօրինակը կազմող վիրտուալ մեքենա[18], որը հայտնաբերել է Գոսլինգը։ Սանում Ջավային տանող աշխատանքում նա տեսավ, որ բոլոր ծրագրերում օգտագործվում են նույնատիպ համակարգեր։

Իր ձեռքբերման համար Միացյալ Նահանգների Ինժեներական Ազգային ակադեմիան ընտրեց նրան որպես օտարերկրյա միության անդամ[19]։ Գոսլինգի մեկ այլ ներդրում էր «bundle» հաղորդումը, որը մանրամասնորեն նկարագրում էր Բրայան Քերնինիանի և Ռոբ Պիկի «The Unix Programming Environment» գիրքը։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2002 թվական՝ պարգևատրվել է <<Տնտեսագետը>> ինովացիոն մրցանակով[20]։
  • 2002 թվական՝ պարգևատրվել է <<Հուրը>> մրցանակով[21]։
  • 2007 թվական՝ Կանադայի խորհրդի կողմից պարգևատրվել է երկրորդ ամենաբարձր քաղաքացիական մրցանակով[22]։
  • 2013 թվական՝ դառնում է ACM-ի անդամ[23]։
  • 2015 թվական՝ պարգևատրվում է IEEE մեդալով[24]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջավա ծրագրավորման լեզու

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 I've moved again : On a New Road. Nighthacks.com. Retrieved on 2016-05-17.
  2. Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. Ջեյմս Գոսլինգ Mathematics Genealogy Project կայքում
  4. https://www.ieee.org/about/awards/bios/vonneumann-recipients.html#2019%20-%20Eva%20Tardos
  5. https://awards.acm.org/award_winners/gosling_9843418#149
  6. https://awards.acm.org/award_winners/gosling_9843418#158
  7. http://www.computinghistory.org.uk/det/1793/james-gosling/
  8. http://nighthacks.com/roller/jag/resource/bio.html
  9. James Gosling mentioned a multiprocessor Unix in his statement during the US vs Microsoft Antitrust DOJ trial in 1998 «DOJ/Antitrust». Statement in MS Antitrust case. US DOJ. Վերցված է 2007 թ․ փետրվար-ին.
  10. 10,0 10,1 Guevin, Jennifer. (2010-04-10) Java co-creator James Gosi leaves Oracle Արխիվացված 2013-12-16 Wayback Machine. News.cnet.com. Retrieved on 2012-02-21.
  11. 11,0 11,1 Shankland, Stephen. (2011-03-28) Java founder James Gosling joins Google | Deep Tech – CNET News Արխիվացված 2013-12-13 Wayback Machine. News.cnet.com. Retrieved on 2012-02-21.
  12. Darryl K. Taft. (2010-09-22) Java Creator James Gosling: Why I Quit Oracle. eWEEK.com
  13. Next Step on the Road. Nighthacks.com. Retrieved on 2016-05-17.
  14. https://www.youtube.com/watch?v=9ei-rbULWoA
  15. Allman, E. (2004). «Interview: A Conversation with James Gosling». Queue. 2 (5): 24. doi:10.1145/1016998.1017013.
  16. Gosling, J. (1997). «The feel of Java». Computer. 30 (6): 53–57. doi:10.1109/2.587548.
  17. «Sun Labs-The First Five Years: The First Fifty Technical Reports. A Commemorative Issue». Ching-Chih Chang, Amy Hall, Jeanie Treichel. Sun Microsystems, Inc. Վերցված է 2010 թ․ փետրվարի 7-ին.
  18. Gosling, James (2004 թ․ օգոստոսի 31). «A Conversation with James Gosling». ACM Queue. ACM. Վերցված է 2014 թ․ հուլիսի 3-ին. «At Sun he is best known for creating the original design of Java and implementing its original compiler and virtual machine.»
  19. «NAE Members Directory – Dr. James Arthur Gosling». NAE. Վերցված է 2011 թ․ մարտի 29-ին.
  20. The 2002 Economist Innovation Award Winner Արխիվացված 2012-04-22 Wayback Machine.
  21. Winners of the USENIX Lifetime Achievement Award.
  22. «Governor». Արխիվացված է օրիգինալից February 7, 2008-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 28-ին.. February 20, 2007
  23. ACM Names Fellows for Computing Advances that Are Transforming Science and Society Արխիվացված 2017-09-15 Wayback Machine, Association for Computing Machinery, accessed 2013-12-10.
  24. http://www.ieee.org/documents/von_neumann_rl.pdf IEEE John von Neumann Medal

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջեյմս Գոսլինգ» հոդվածին։