Jump to content

Ջանկառլո Էսպոզիտո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջանկառլո Էսպոզիտո
իտալ.՝ Giancarlo Esposito
Ծնվել էապրիլի 26, 1958(1958-04-26)[1][2][3] (66 տարեկան)
ԾննդավայրԿոպենհագեն[4]
ԿրթությունThe Harlem School of the Arts? և Elizabeth Seton College?
Քաղաքացիություն ԱՄՆ,  Իտալիա և Դանիա
Ազգությունաֆրոամերիկացի
Մասնագիտությունդերասան, կինոպրոդյուսեր, հեռուստատեսային դերասան, կինոդերասան, կինոռեժիսոր, թատրոնի դերասան, հնչյունավորող և ռեժիսոր
Պարգևներ և մրցանակներ
giancarloesposito.com

Ջանկառլո Էսպոզիտո (իտալ.՝ Giancarlo Esposito, ապրիլի 26, 1958(1958-04-26)[1][2][3], Կոպենհագեն[4]), ամերիկացի դերասան։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1958 թվականի ապրիլի 26-ին Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենում, իտալացի ատաղծագործ Ջովանի Էսպոզիտոյի և աֆրոամերիկացի` օպերային և ակումբային երգչուհի Էլիզաբեթ Ֆոստերի ընտանիքում։ Պատանեկան տարիներն անցել են Դանիայում, ապա ծնողների հետ տեղափոխվել է նախ Էլմսֆորդ (Նյու Յորք նահանգ, ԱՄՆ), ապա Քլիվլենդ։ 1964 թվականին ընտանիքը վերջնականապես հաստատվում է Նյու Յորքի Մանհեթեն թաղամաս։ Ավարտել է Նյու Յորքի Էլիզաբեթ Սետոն-քոլեի ռադիոյի և հեռուստատեսության ֆակուլտետը։ 1980 թվականին Թենեսի Ուիլյամսի «Կատուն շիկացած տանիքին» աֆրոամերիկյան տարբերակով ներկայացվող թատերական ներկայացման մեջ կատարել է իր առաջին խոշոր դերը։ Կինոդեբյուտը կայացել է 1979 թվականին նկարահանված «Վազողը» ֆիլմում։ Բազմաթիվ ֆիլմերում ունեցել է երկրորդական դերեր։ Այդ ֆիլմերի թվում են` «Ակուբ Քոթնը», «Առավելագույն արագացումը», «Գիշերը Երկրի վրա», «Նյու Յորքի թագավորը», «Դեպի ավելի լավ կյանք»։ Խաղացել է նաև ֆրանսիացի երգչուհի Միլեն Ֆարմերի «California» կատարման տեսահոլովակում։ «Ալի» կենսագրական ֆիլմում մարմնավորել է Մուհամմեդ Ալիի հորը։ Մեծ ճանաչում է ստացել «Մայամիի ոստիկանությունը», «Կարգ ու կանոն», «Դետեկտիվ Նեշ Բրիջես» և «Սպանություն․ Կյանքը փողոցում» հեռուստասերիալներում առանձնահատուկ դերեր տանելով, ինչպես նաև «Ամբողջ ծանրությամբ» հեռուստասերիալում Գուստավո Ֆրինգի դերը տանելով։ Այս ամենի հետ մեկտեղ հանդիսանում է նաև ֆիլմերի ռեժիսոր և պրոդյուսեր։ Զբաղվում է համակարգչային խաղերի և անիմացիոն ֆիլմերի հնչյունավորմամբ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Internet Broadway Database — 2000.
  2. 2,0 2,1 filmportal.de — 2005.
  3. 3,0 3,1 Discogs — 2000.
  4. 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #1061608816 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  5. http://www.theatreworldawards.org/past-recipients.html
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջանկառլո Էսպոզիտո» հոդվածին։