Պրոմեթևսի քարանձավ
Պրոմեթևսի քարանձավ | |
---|---|
Կատեգորիա ԲՊՀՄ — III (Բնության հուշարձան) | |
Տեղագրություն | Վրաստան, Իմերեթի մարզ |
Ամենամոտիկ քաղաք | Քութաիսի |
Կոորդինատներ | 42°22′36″ հս․. լ. 42°36′02″ ավ. ե.HGЯO |
Հիմնադրված է | 2007 |
Կայք | Prometheus Cave Natural Monument |
Kumistavi cave Վիքիպահեստում |
Պրոմեթևսի քարանձավ (վրաց.՝ პრომეთეს მღვიმე, հայտնի է նաև որպես Կումիստավի քարանձավ ( վրաց.՝ ყუმისთავის მღვიმე) և Ծղալտուբո քարանձավ ( վրաց.՝ ღლიანის მღვიმე), բնության հուշարձան,կարստային քարանձավ Վրաստանի Իմերեթի շրջանի Ծղալտուբո մունիցիպալիտետում[1]։
Ըստ Բնության պահպանության միջազգային միության դասակարգման III կատեգորիայի քարանձավ։ Գտնվում է Սոլկոտաս Մգվիմե բնության հուշարձանից 15 կմ հարավ-արևմուտք։ Քարանձավի ընդհանուր երկարությունը մոտ 11 կմ է[2], որից 1060 մետրը բաց է այցելուների համար[3][4]։
Մորֆոլոգիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Պրոմեթևսի քարանձավը ձևավորվել է Սատաֆլիա-Ծղալտուբո կարստային զանգվածում[5]։ Քարանձավի ընդհանուր երկարությունը մոտ 11 կմ է, որից այցելուների համար բաց է 1060 մետրը։ 46,6 հեկտար տարածք զբաղեցնող քարանձավն ընդհանուր առմամբ ունի 22 սրահ, որոնցից վեցը ներկայումս բաց են զբոսաշրջիկների համար[6]։ Այցելուները ներկայումս կարող են տեսնել այս քարանձավները գետնի մակարդակից մոտ 80 մ խորության վրա։
Հուշարձանի զբոսաշրջային այցելությունների համար մշակված հատվածը ներառում է երկու անցուղիներ՝ նավակներով նավարկող կամ քարանձավներով զբոսնող այցելուների համար[6]։
Քարանձավում ջերմաստիճանը հաստատուն է` 15-17 °С:
Կազմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քարանձավը կազմված է մի քանի ձևաբանական տարբեր բաժիններից՝ չոր, ցիկլային, շարունակական և սիֆոնային։ Չոր հատվածները կազմում են մեկ, հիպսոմետրիկորեն ամենաբարձր հատակը։ Հարուստ է ստալակտիտներով, ստալագմիտներով, հելիկտիտներով, պատերի ծածկույթներով, կասկադային սիֆոններով, «օրգանական խողովակներով» և այլն։ Կան 2 մ երկարությամբ ստալակտիտներ և 8–10 մ բարձրությամբ ստալագմիտներ։
Ցիկլային հատվածները հիմնականում առկա են քարանձավի վերջին 300 մետրում և պարունակում են լայն, ընդարձակ սրահներ, որոնց հատակով հոսում է մշտական գետակ։ Ակտիվ հատվածի ողջ երկարությամբ հոսում է ստորգետնյա գետը, որը սիֆոնիկ լճերի շղթայով անցնելուց հետո դուրս է գալիս մակերես՝ որպես Կումի գետի աղմկոտ աղբյուր[2]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քարանձավը հայտնաբերել և ուսումնասիրել են վրացի քարանձավաբանները (առաջնորդ Ջումբեր Ջիշկարիանին և անդամներ՝ Թամազ Քոբուլաշվիլի, Ամիրան Ջամրիշվիլի, Վախթանգ Կապանաձե, Կոտե Նիժարաձե) 1980-ականների սկզբին։ Այն մեծ քարանձավային համակարգի մի մասն է՝ միավորված մեկ ստորգետնյա գետով։ Ներկայումս հետազոտվել է գետի մոտ 30 կմ-ը, ինչը կազմում է քարանձավային ամբողջ համակարգի երկարության մոտ կեսը։
1985 թվականին սկսվեց քարանձավի վերածումը տեսարժան վայրերի զբոսաշրջային վայրի։ Մինչև 1989 թվականը քարանձավում մոտ 1 կմ երկարությամբ հետիոտնային երթուղի է անցկացվել, կառուցվել են աստիճաններ և արահետներ, իսկ ելքի մոտ փորվել է 150 մետրանոց թունել և սկսվել է առաջին հարկի շենքերի շինարարությունը։ Քարանձավը համալրվել է ժամանակավոր լուսավորությամբ, սկսել են այցելել զբոսաշրջիկների փոքր խմբեր։
1990 թվականին Խորհրդային Միության փլուզման և միջոցների սղության պատճառով նախագիծը փակվել է[7]։ Մի քանի տարի շարունակ տեղի մի քաղաքացի պաշտպանել է քարանձավը վանդալներից, ինչի մասին որպես հիշատակ քարանձավի մուտքի մոտ տեղադրվել է նրա և իր շան արձանը։
2007 թվականին՝ նախագծի փակումից 17 տարի անց, վրացական իշխանությունները կրկին վերադարձել են քարանձավը զբոսաշրջային վայրի վերածելու գաղափարին։ Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին, ով 2010 թվականին այցելել էր քարանձավ, խթան է հաղորդել քարանձավը զբոսաշրջային օբյեկտի վերածելուն[8] և առաջարկել նոր անվանում՝ Պրոմեթևսի քարանձավ, քանի որ լեգենդար հնագույն հերոս Պրոմեթևսը շղթայված էր մոտավորապես այս տարածքում գտնվող լեռներին (Տեղական լեգենդը ստիպում է Պրոմեթևսին կապվել Խվամլիի զառիթափերին՝ մշտապես խոշտանգվելով ագռավի կողմից)[9]։
Մեկ տարում քարանձավը վերանորոգվել և վերաբացվել է այցելուների համար 2011 թվականի մայիսի 26-ին[10]։
Բացման նախօրեին կրկին այցելելով քարանձավ՝ Սաակաշվիլին վստահություն է հայտնել, որ նոր գրավչությունը կծառայի Վրաստանում զբոսաշրջության բիզնեսի զարգացմանը՝ նշելով, որ մինչ այդ Վրաստանում կար միայն երկու պատշաճ սարքավորված քարանձավ՝ «Սատապլիան, որը մենք ավարտեցինք. բոլորովին վերջերս, և Նորաֆոնյանը, որը գտնվում է Աբխազիայում»[11]։
Մուտքեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Քարանձավը ենթահորիզոնական, միջանցքային տիպի խոռոչ է։ Այն ունի երեք մուտք՝ մեկը գտնվում է չոր հովտի հատակին, ծովի մակարդակից 147 մ բարձրության վրա, 2-րդը բացվում է 160 մ բարձրության վրա, իսկ 3-րդը բացվում է Կումիս Վակլուզից՝ սիֆոնիկ լճերի շղթայով 125 մ բարձրության վրա։ Քարանձավ կարելի է մտնել նաև Ղլիանա քարանձավից՝ 200 մետր ջրային ուղով։
Ֆլորա և ֆաունա
[խմբագրել | խմբագրել կոդը]Քարանձավում ջերմաստիճանը հաստատուն է` 15-17 °С: Միկրոկլիմայի պատճառով քարանձավում բնակվում են մթությանը հեշտությամբ հարմարվող օրգանիզմներ` չղջիկներ, փափկամարմիններ, սարդեր, բզեզներ[12]։
Պրոմեթևսի քարանձավի տարածքի կրաքարային զանգվածը, խոնավ մերձարևադարձային կլիման և դրա հետ կապված ավելորդ խոնավությամբ հողերը բարենպաստ պայմաններ են ստեղծում բուսականության արագ աճի և զարգացման համար։ Նախկինում քարանձավի մակերեսը ծածկված է եղել կոլխի տիպի լայնատերև անտառով, սակայն մարդածին ազդեցության հետևանքով անտառը դեգեներացվել է և տարածված է հիմնականում թփուտային բուսականությունը։ Աճում է կովկասյան բոխի, վրացական կաղնի, արևելյան հաճարենի, շագանակենի, թփերից՝ կոլխիդյան տոսախ, գիհի և այլն[13]։
Պրոմեթևսի քարանձավի շրջակայքի կենդանական աշխարհը կազմված է շնագայլ, գորշուկ, անտառային կզաքիս, կովկասյան սկյուռ, ինչպես նաև սողունների և երկկենցաղների մի քանի տեսակներից։ Թռչուններից ուշագրավ են ծիծեռնակը, ամուրիկը, կեռնեխն ու անտառային կաչաղակը[13]։
Քարանձավի բնակիչներից են` Trachysphaera, Folsomides, Pseudachorutes, Inotrechus, Laemostenus, Bergrothia, Ceratophysella, Hypogastrura, Pseudacherontides, Sphaeridia, Folsomia, Plutomurus, Proisotoma, Campodea, Cochlicopa, Vitrinoxychilus, Physella, Codiella, Graptoppia, Oribella, Macrocheles և Xiphocaridinella[14]:
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Prometheus Karst Cave in Georgia Protected Planet
- ↑ Цхалтубская пещера // Словарь современных географических названий / В. М. Котляков. — Екатеринбург: У-Фактория, 2006.
- ↑ «Prometheus Cave – explore the myths of the Argonauts and Prometheus» (անգլերեն). Georgia Today. 2006. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 21-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 27-ին.
- ↑ «Karst Caves: Promete cave» (անգլերեն). Kutaisi City Local Government. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 27-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 27-ին.
- ↑ Barjadze, Sh., Arabuli, T., Mumladze, L., Maghradze, E., Asanidze, Z., Kutalia T. Prometheus Cave 2019, Cave Biodiversity of Georgia, Open Access Database. Institute of Zoology at Ilia State University
- ↑ 6,0 6,1 See exhibits from western Georgia’s iconic cave monument in new exhibition space Agenda.ge
- ↑ «Экскурсионная пещера Кумистави (Цхалтубская) в Грузии». GermTec GmbH & Co.KG. 2010 թ․ մայիսի 15. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 28-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 27-ին.
- ↑ Саакашвили стал крёстным отцом пещеры Прометея Արխիվացված 2015-09-24 Wayback Machine // Росбалт, 24 мая 2010.
- ↑ Comments of Association Green Alternative and CEE Bankwatch Network on Namakhvani HPP Cascade Project Draft Environmental and Social Impact Assessment (ESIA) Report dated April 2011. Green Alternative. June 14, 2011.
- ↑ Пещера Прометея — новая достопримечательность Грузии Արխիվացված 2012-10-27 Wayback Machine // Travel.ru, 27 мая 2011.
- ↑ «Михаил Саакашвии побывал в пещере Прометея и осмотрел новую гостиницу в Цхалтубо».
{{cite web}}
: CS1 սպաս․ url-status (link) // Администрация Президента Грузии, 25.05.2011. - ↑ იმერეთის მღვიმეების დაცული ტერიტორიების მენეჯმენტის გეგმა / Իմերեթի քարանձավների պահպանվող տարածքների կառավարման պլան
- ↑ 13,0 13,1 იხილე უნიკალური მღვიმეები | პრომეთეს მღვიმე / Եզակի քարանձավներ. Պրոմեթևսի քարանձավ
- ↑ Barjadze, Sh., Arabuli, T., Mumladze, L., Maghradze, E., Asanidze, Z., Kutalia T. Prometheus Cave 2019, Cave Biodiversity of Georgia, Open Access Database. Institute of Zoology at Ilia State University
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պրոմեթևսի քարանձավ» հոդվածին։ |