Jump to content

Սոլկոտա քարանձավ

Սոլկոտա քարանձավ
Տեսակքարանձավ
Երկիր Վրաստան
ՎարչատարածքԻմերեթի մարզ
ԲԾՄ373 մետր
Երկարություն210 մետր
Խորություն32 մետր
Հայտնաբերման տարի2011
Քարտեզ
Քարտեզ
42°23′22″N 42°37′04″E / 42.389555555556°N 42.617638888889°E / 42.389555555556; 42.617638888889

Սոլկոտա քարանձավ (վրաց.՝ სოლკოტას მღვიმე ), բնության հուշարձան, կարստային քարանձավ, մոտակա Պրոմեթևսի քարանձավ բնական հուշարձանով հայտնի Կումիստավի գյուղից 2,3 կմ դեպի հյուսիս, Վրաստանի Իմերեթի շրջանի Ծղալտուբո մունիցիպալիտետում[1]։ Քարանձավը գտնվում է Սեմի գետի ձախ ափին՝ 379 մետր բարձրության վրա[2]։

Սոլկոտա քարանձավը ձևավորվել է Սատաֆլիա-Ծղալտուբո կարստային զանգվածում[3]։

Քարանձավի մուտքը բացվում է դեպի կարստային տեղագրության ձագարի հատակ, որը խորանում է բուսական ծածկույթով քողարկված։ Այստեղից զառիթափ միջանցքը լայնանում է մինչև 10-15 մ և վերածվում հորիզոնական հարթակի, որը տանում է դեպի գրեթե 30 մ բարձրություն ունեցող առաստաղով խցիկ։

Քարանձավն ունի քիմիական նստվածքների, ստալակտիտների և ստալագմիտների հետաքրքիր բազմազանություն։ Ուշագրավ է քարերի առանձնապես մեծ չափերը։ Առանձնահատուկ հետաքրքրություն են ներկայացնում ծանրության ուժի ազդեցությամբ առաստաղից անջատված ստալակտիտը, որի շրջագիծը 5 մ է։ Նման չափերի հասնող ստալակտիտը հազվադեպ է Եվրոպայում։

Հատկանշական է նաև մուտքից 160 մ հեռավորության վրա գտնվող և գետնից 8 մ բարձրություն ունեցող ստալագմիտը, որի շրջագիծը հիմքում 8,5 մ է, իսկ մեջտեղում՝ 4,5 մ։

Կենդանական աշխարհ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քարանձավի բնակիչների թվում են Տրախիսֆերան, Կոլխիդոնիսկը, Լեմոստենուսը, Արհոպալիտները, Պիգմարրոպալիտները, Պլուտոմուրուսը և Օքսիքիլուսը[3]։

Պալեոնտոլոգիական բացահայտումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քարանձավը հնէաբանական և մասնավորապես մոլեկուլային պալեոնտոլոգիայի հուշարձան է։

Սոլկոտա քարանձավի ստալագմիտները պահպանել են կաթնասունների (արջ, եղջերու, չղջիկ) և բույսերի (շագանակ, պնդուկ, կտավ) ԴՆԹ-ի հնագույն մոլեկուլներ[4]։

Սոլկոտա քարանձավում հայտնաբերվել են քարանձավային արջի ոսկորներ[5]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սոլկոտա քարանձավ» հոդվածին։